«ՑԱՆԿԱՑԱԾ ԱԴՐԲԵՋԱՆՑՈՒ ՄԵՋ ԿԱ ԱՆԱՍՆԱԳՈՂԻ ՊԱՀՎԱԾՔ»

Արխիվ 12-16

«ՑԱՆԿԱՑԱԾ ԱԴՐԲԵՋԱՆՑՈՒ ՄԵՋ
ԿԱ ԱՆԱՍՆԱԳՈՂԻ ՊԱՀՎԱԾՔ»


Արցախը երբեք էլ հերոսների պակաս չի ունեցել, ու այսօր էլ արցախյան սահմանապահ դիրքերից սարսափում է թշնամին, որովհետեւ բազմիցս լսել է երեկվա ու մերօրյա հերոսների մասին, որոնց անվան շուրջ լեգենդներ են հյուսվում: Հենց այդ լեգենդար հետախույզներից մեկին էլ օգոստոսյան ամենաթեժ օրերին հանդիպեցինք ԼՂՀ հյուսիսային սահմանի դիրքերից մեկում: Հայտնի պատճառներով, հետախուզական ստորաբաժանման մեր բարձրաստիճան սպայի անունը չենք նշում, ու թերեւս դրա կարիքը չկա էլ, որովհետեւ իր անվան շուրջ պտտվող բազում լեգենդներն ու դեմքի սպիներն ավելին են ասում իր անձի մասին: Ստորեւ ներկայացնում ենք արդեն իսկ հերոսական կենսագրություն կերտած հետախույզի հարցազրույցի շարունակությունը (սկիզբը` տպագրվել է «Իրավունք» թերթի տպագիր համարում):


-Պարոն ***յան, ադրբեջանական վերջին դիվերսիաներից մեկի ժամանակ հակառակորդը թողել էր իսրայելական արտադրության զենքեր ու փախել…
- Ցանկացած ադրբեջանցու մեջ կա անասնագողի պահվածք, չէ՞ որ անասնագողի գենն իրենց մեջ է: Փորձը ցույց է տալիս, որ երբ մեր զինվորը ժամանակին մի կրակոց  է արձակում, իրենց դիվերսիան անհաջողության է մատնվում ու իրենց այդ ողջ հատուկ նշանակության օպերացիան տապալվում է:
- Ձեզ չի՞ մտահոգում, որ թշնամին այսօր ամեն օր նոր սպառազինությամբ զինում է իր բանակը:
- Մենք էլ ենք զինվում, նոր սպառազինություն ձեռք բերում: Իրենք միլիարդների ծախսեր են կատարում` սպառազինություն ձեռք բերելու համար, բայց արդյունքում այդ սպառազինությունը թողնելու են մեզ ու փախչեն, ինչպես 1993-ին, 1994-ին էր: Թող սպառազինվեն, իրենց փողերով մենք կզինենք մեր բանակը: Մենք մեր բանակը պատրաստում ենք Սեյրան Օհանյանի առաջ քաշած` փոքր ուժերով մեծ խնդիրներ լուծելու սկզբունքով: Դա նշանակում է, որ մենք հանդգնությամբ ու հնարամտությամբ, մեր ձեռք բերած նոր սպառազինությանը վարժ տիրապետելով` պետք է հաղթենք թշնամուն:
- Գրեթե պատերազմական թեժ այս օրերն ապացուցեցին, որ մենք պինդ ենք ու ուժեղ մեր դիրքերում: Սա խոսում է հետախուզական ստորաբաժանումների լավ պատրաստվածությա՞ն, թե՞ ընդհանուր առմամբ մեր բանակի մարտունակության մասին:
- Ոչ միայն հետախուզական ստորաբաժանումների մարտունակության մակարդակն է բարձր, այլ նաեւ դիրքապահ ստորաբաժանումների, որոնք այսօրվա դրությամբ գտնվում են առաջին գծում ու պահպանում են պետական սահմանը: Այս օրերին տեսանք, որ մեր զինվորներն ի վիճակի են հակառակորդի դեմ վարել մարտական գործողություն ու հաջողության հասնել, որովհետեւ այսօր զինվորի կողքին կանգնած է բանիմաց ու խելացի սպա: Այսօրվա դրությամբ մեր ժամկետային զինծառայողները կարողանում են հետ մղել Թուրքիայում հատուկ պատրաստություն անցած հակառակորդի դիվերսիոն խմբերին: Սա փոքր ուժերով մեծ խնդիրներ լուծելու օրինակ է:
- Հետաքրքիր է, ինչո՞ւ որոշեցիք հետախույզ դառնալ:
- Երբեք չեմ պատկերացրել, որ մի օր կդառնամ սպա կամ հետախույզ, ու կարիերաս պիտի լինի բանակում: Ես սպորտով եմ զբաղվել… Առաջին անգամ եկել եմ սահման 1991 թվին, երբ արդեն ուսումս ավարտել էի Մոսկվայում: Երբ եկա, չգիտեի այստեղ ինչ է կատարվում: Եկա 10 օրով արձակուրդ, եւ այն դարձավ ինձ համար 22 տարվա ծառայություն:
- Երբեւէ  մտածո՞ւմ եք կյանքի ու մահվան, պատերազմի մասին:
- Ժամանակ չկա կյանքի ու մահվան մասին մտածելու, մենք դեռ ապրում ենք:
-  Ձեր  մասին  լսածս բազում պատմություններից մեկն այն է, որ նույնիսկ ադրբեջանական գյուղում  հարսանիքի եք մասնակցել:
- Չափազանցություն է հարսանիքին մասնակցելը, պարզապես գյուղում հարսանիք է եղել ու ինձ հարկավոր է եղել այդ գյուղի մոտ հետախուզություն իրականացնել: Ինձ այնտեղ մի դիրք էր հետաքրքիր, բայց այդ դիրքի ճանապարհը գյուղի միջով էր անցնում: Ես էլ հարսանիքի առիթից օգտվելով մտել եմ գյուղ, ուսումնասիրել, որից հետո այդ դիրքը ենթարկվել է ոչնչացման:  Ուրիշ  շատ պատմություններ էլ կան` պատերազմից սկսած մինչեւ օրս միշտ էլ պատմությունների մեջ ենք: Հուսով եմ, որ այդ պատմությունները կշարունակվեն երկար տարիներ…
- Եթե թշնամին շարունակի իրեն խելոք չպահել սահմանում, կարո՞ղ է Բաքվում էլ հարսանիք անենք:
- Ամուսնացա՞ծ ես:
- Չէ…
- Քո հարսանիքը ըտեղ ա լինելու:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


Հ.Գ.-
Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական ԴԱՎԻԹ ՋԱՄԱԼՅԱՆԻ հետ օգոստոսյան ամենաթեժ օրերին ԼՂՀ սահմանապահ դիրքերում էր գտնվում նաեւ «Իրավունքը»:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում