ՙՙՄԵԿ Է, ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԳԼՈՒԽ ՀԱՆԵԼԸ ԴԺՎԱՐ Է
Արխիվ 12-16ՄԵԿ Է, ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԳԼՈՒԽ ՀԱՆԵԼԸ ԴԺՎԱՐ Է
Արեւմուտքից Ռուսաստան գյուղմթերքների ներմուծումն արգելելուց հետո քիչ չի խոսվել, որ կարող են ավելանալ պատժամիջոցների մեջ չներառված երկրներից, մասնավորապեսª Հայաստանից ՌԴ արտահանվող գյուղատնտեսական արտադրանքի ծավալները: Չնայած շատ ժամանակ չի անցել, սակայն ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից փորձեցինք ճշտել, թե այդ ակնկալվող էֆեկտն սկսել է գործնականում տեսանելի դառնալ: Մասնավորապեսª վերջին մեկ ամսվա ընթացքում որքան գյուղմթերք է արտահանվել ՌԴ, անցած տարվա համեմատ աճ կա, եւ ինչ ծրագրեր են մշակվում` արտահանման ծավալները մեծացնելու ուղղությամբ: Անկեղծ ասած, ակնկալում էին, որ ի պատասխան` գյուղնախարարությունն առանց երկար-բարակ մտածելու տասնյակ ծրագրեր պետք է թվարկեր: Սակայն գյուղատնտեսության նախարարի մամլո խոսնակ Անի Սմբատյանը մեզ պարզապես խորհուրդ տվեց վերոնշյալ հարցով դիմենք ՙնախարարության ենթակայության տակ գտնվող Սննդի անվտանգության պետական ծառայություն ¥ՍԱՊԾ¤՚, քանի որ ՙիրենք են տալիս վերջնական տվյալները՚:
Թե ինչ կապ ունի ՍԱՊԾ-ն արտահանման զարգացմանը միտված ծրագրերի հետ, մնում է միայն գուշակել: Բայց դե, մնում էր հետեւել մեզ տրված խորհրդին եւ դիմել հիշյալ ծառայությանը: Եվ ահա ՍԱՊԾ-ի մամլո պատասխանատու Արմինե Սուքիասյանի ներկայացմամբ.
- 2013թ. հուլիս-օգոստոս ամիսներին Հայաստանից ՌԴ մոտ տասներկուսուկես հազար տոննա միրգ-բանջարեղեն է արտահանվել: Այդ խմբաքանակի մեջ հիմնականում գերիշխել է ծիրանը (զգալի մասն է կազմել-Ա.Ս.), կարտոֆիլը, սալորը եւ կեռասը: 2014թ. նույն ժամանակահատվածի ընթացքում ՌԴ է արտահանվել մոտ չորս հազար տոննա միրգ-բանջարեղեն: Այս տարի արտահանման ծավալները նվազել են, որի մեջ զգալի դեր է ունեցել ծիրանի բերքի սակավությունը: Փոխարենը` այս տարի ՌԴ արտահանվել է ավելի շատ դեղձ, կարտոֆիլ եւ սալոր: Առհասարակ, կարող եմ ասել, որ Հայաստանից ՌԴ է արտահանվում տաքդեղ, դդմիկ, դեղձ, մեծ պահանջարկ ունի ծիրանը, տանձը, լոբին, կարտոֆիլը, որոշ չափովª նաեւ ձմերուկը:
Իսկ, թե ինչ ծրագրեր են իրականացվում արտահանման ծավալների մեծացման ուղղությամբ` հարցի պատասխանը ստանալու համար ստիպված եղանք կրկին դիմել ՀՀ գյուղատնտեսության նախարարություն, որտեղից կրկին ստացանք բավական զարմանալի պատասխան: Գյուղնախարարի մամուլի խոսնակը այս անգամ` մեր հարցի պատասխանը ստանալու համար մեզ խորհուրդ տվեց նայել իրենց պաշտոնական կայքէջը, որտեղ ՙմանրամասնորեն նշված են մեզ հուզող հարցերի պատասխանները՚: Մեր այն պնդմանը, որ մենք ամեն դեպքում ուզում ենք մեր հարցին պատասխանեն ոչ թե իրենց պաշտոնական կայքէջի տեղը ցույց տալով, այլ առավել հստակ եւ կոնկրետ անձնավորությունից, նախարարի խոսնակը հետեւյալ կերպ արձագանքեց. ՙՏարեվերջյան ասուլիսին նախարարը այդ հարցին պատասխանել է, թե ինչ ծրագրեր են իրականացվում` արտահանման ծավալները շատացնելու ուղղությամբ: Մեր կայքէջում այդ վիդեո տեսանյութը տեղադրված է, խնդրում եմ, մտեք նայեք: Դրանից ավել` այս պահի դրությամբ ոչինչ ասել չենք կարող: Նախարարը իր խոսքում շատ հստակ նշել է, որ արտահանման ծավալները կրկնապատկելու հնարավորություն եւ ներուժ ունենք՚:
Այն, որ կրկնապատկելու փոխարեն` գոնե օգոստոսի դրությամբ ունենք արտահանման էական անկում, բնականաբար վստահություն չի ներշնչում նախարարի հիշատակված տարեվերջյան հայտարարությունների առնչությամբ: Բայց դա էլ չէ խնդիրը. Ռուսաստան արտահանման ավելացման հարցում իրավիճակն էապես փոխվել է ոչ թե անցած տարեվերջին, այլ վերջերս: Հենց այդ փոփոխության հիման վրա նախարարությունը պետք է միանգամից տարաբնույթ ծրագրեր առաջ քաշեր: Բայց երբ այսքանից հետո նախարարության պաշտոնական ՙխոսափողը՚ դեռ խոսում է նախարարի տարեվերջյան հայտարարությունների մասին, ապա դա հուշում է, որ առնվազն նոր ծրագրեր նախարարությունում դեռ չկան: Ամեն դեպքում փորձեցինք իրավիճակն ավելի հստակ հասկանալª նախարարության ներկայացուցչին հարցնելով, թե ի±նչ ծրագրերի հաշվին են կրկնապատկվելու արտահանման ծավալները: Եվ նորից առնվազն տարօրինակ պատասխան. ՙԱրտադրության ծավալներն են մեծացել, միայն ծիրանն է, որ այս տարի նվազել է, մյուս տեսակների մասով մենք աճ ունենք. դրանով է պայմանավորված՚:
Միգուցե, ինչ-որ առանձին գյուղմթերքների մասով կա աճ: Բայց մեկ է, անգամ այդ ուղղություններով արտադրանքի ծավալները, մեղմ ասած, չեն կրկնապատկվել:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

