Երեւանյան ՙՖեյմս՚ ակումբում սեպտեմբերի 1-ին յուրահատուկ էր նշվել Գիտելիքի ու դպրության օրը: Երիտասարդները ակումբի ներսում սկսել էին վեճը, հետո Սայաթ-Նովա փողոցում անցել էին ակտիվ գոծողությունների, որոնց մասնակցել էին նաեւ ակումբի տնօրենն ու նրա ընկերները:
ՙՏոնակատարությունը՚ ավարտվել էր ոստիկանության բաժնում, որտեղ հայտնվել էին մարմնական վնասվածքներ ստացած երիտասարդները:
ՉԱՎԱՐՏՎԱԾ ՍՊԱՆՈՒԹՅՈԻՆՆԵՐ
Ոստիկանության Գորիսի բաժնում հաղորդում էր ստացվել, որ ՙպարանոցի շրջանի ձախ եւ աջ կողմերի կտրած-ծակած վերքեր, կրծքավանդակի ձախ կողմի երկու ծակած-կտրած վերքեր՚ ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 22-ամյա Թեհմինեն: Նույն օրը եւ գրեթե նույն ժամին, հաղորդվել էր, որ ՙձախ կրծքավանդակի կտրած-ծակած վերքեր` թիակի շրջանում՚ ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 23-ամյա Մասիս Պ.-ն: Վերջինսª Թեհմինեի քրոջ ամուսինն է: Մասիսի ու Թեհմինեի մոր կողմից տրված հաղորդումներից ոստիկանները տեղեկացել էին, որ երկու դեպքում էլ դանակահարողը Թեհմինեի նախկին ամուսինն է:
ՀԱՐԵՎԱՆՆԵՐԻ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏՎԵԼ ԷՐ
Սեպտեմբերի 2-ի կեսօրին Հայաստանի ԱԻՆ աշխատակիցները գրանցել էին դիակի հայտնաբերման դեպք: Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Գ.Նժդեհի փողոցի թիվ 84 տան դուռը ջարդած հարեւանները տեսել էին 41-ամյա Մ. Հ.-ի դին: