ՙՊՈՌՆՈԹՐԱՖԻՔԻՆԳ՚ ԱԶԱՏ ՌԵԺԻՄՈՎ

Արխիվ 12-16

ՙՊՈՌՆՈԹՐԱՖԻՔԻՆԳ՚ ԱԶԱՏ ՌԵԺԻՄՈՎ


17-ամյա Աստղիկին ՙսեռական շահագործման նպատակով հավաքագրելու, ՀՀ պետական սահմանը հատելով` Հայաստանից Ռուսաստանի Դաշնություն տեղափոխումը կազմակերպելու՚ դեպքի վերաբերյալ քրեական գործի դատավարությունը  ՙԻրավունքը՚ լուսաբանել էր 2012-ի սեպտեմբերի համարներից մեկում: Այդ ժամանակ գլխավոր մեղադրյալը անհասանելի էր օրենքի համար, եւ մեղադրյալի աթոռին հայտնվել էր միայն հանցագործությանը օժանդակողըª Քրիստինե Ներսիսյանը:

ԵՐԿՈՒ ՏԱՐԻ ԱՌԱՋ

Քրիստինեին Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը  2012թ. հունիսի 1-ին դատապարտեց 11 տարվա ազատազրկման: Այն բանի համար, որ նա ՙ2011թ. հուլիս ամսին անչափահաս աղջկան սեռական շահագործման նպատակով հավաքագրելու, ՀՀ պետական սահմանը հատելով` Հայաստանից Ռուսաստանի Դաշնություն տեղափոխումը կազմակերպելու եւ այնտեղ վերջինիս պոռնկության շահագործման դիտավորությամբ, նախնական համաձայնության էր եկել իր հետ սիրային կապի մեջ գտնվող Ռաֆիկ Մարկոսյանի հետ, ապա որպես վերջինիս խոստումների` Աստղիկ Գալստյանի հետ ամուսնանալու, նրան ՌԴ Վոլգոգրադ քաղաք` իր ծնողների մոտ մշտական բնակության տեղափոխելու, այնտեղ ընտանեկան բարեկեցիկ կյանքով ապրելու հավաստիք` Աստղիկ Գալստյանի հարազատների եւ մտերիմների շրջանում ներկայացել է իբրեւ Ռաֆիկ Ավետիսի Մարկոսյանի մորաքրոջ աղջիկ եւ, վստահությունը չարաշահելով, հավաքագրել էր նրան...՚:
Դատարանում Քրիստինեն ցանկացել էր իրեն ներկայացնել որպես սիրո զոհª պնդելով, որ եթե անգամ ինքը կատարել էր որեւէ հանցավոր արարք, ապա դա արել էր հանուն Ռաֆիկի:
Երիտասարդ կնոջը երկարաժամկետ ազատազրկման դատապարտելուց առաջ, դատարանը, թերեւս, պարտավոր էր պարզել, թե որքանով են արժանահավատ ամբաստանյալի ցուցմունքները: Եվ դա բարդ խնդիր չէր, քանի որ դատաքննության ժամանակ Ռաֆիկ Մարկոսյանն հասանելի էր. 2012թ. ապրիլի 5-ից նա գտնվում էր ՙՆուբարաշեն՚ քրեակատարողական հիմնարկում: Կրկին նշեմ, որ Քրիստինեի վերաբերյալ դատավճիռը կայացվել էր 2012թ. հունիսի 1-ին:

ԻՆՉՈՒ ԷՐ ԴԱՏԱՐԱՆԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ ՀԱՐՑԱՔՆՆԵԼ
ԳԼԽԱՎՈՐ ՄԵՂԱԴՐՅԱԼԻՆ


Քրիստինեի գործը քննելիս դատարանը կտրականապես չէր ցանկացել հարցաքննել ՙհայտնաբերված՚ գլխավոր մեղադրյալին: Պաշտոնական պատճառաբանությունը հետեւյալն էր. ՙԻնչ վերաբերում է պաշտպանության կողմի միջնորդությանը` սույն գործով անջատված մասով մեղադրյալ Ռաֆիկ Մարկոսյանի ցուցմունքները հետազոտման առարկա դարձնելու, ինչպես նաեւ նրան դատարան հրավիրելու եւ հարցաքննելու վերաբերյալ, ապա հարկ է նշել, որ տվյալ դեպքում, սույն գործով արդեն իսկ ձեռք բերված փաստական տվյալներն իրենց համակցությամբ բավարար են ամբաստանյալ Քրիստինե Ներսիսյանին առաջադրված մեղադրանքները գնահատելու եւ հիմնավոր հետեւության հանգելու համար...՚:
Նկատի ունենալով, որ Քրիստինեի գործը առաջին եւ վերադաս դատարաններում քննող 4 դատավորներից 3-ըª նախկինում եղել էին դատախազության կարկառուն գործիչներ, հասկանալի է դառնում, որ նրանց հիմնական խնդիրներն են հանդիսանում հաստատել մեղադրանքը, այլ ոչ թե խալխլել այն...

ԵՐԿՈՒ ՏԱՐԻ ԱՆՑ

2014թ. հունիսի 3-ին Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը արդեն Ռաֆիկ Մարկոսյանին, ինչպես եւ Քրիստինեին, դատապարտեց  11 տարվա ազատազրկման: Մեղադրանքը գրեթե նույնն էր. ՙԽաբեությամբ Աստղիկ Գալստյանին` Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելով, Ռուսաստանի Դաշնության Միներալնիե Վոդի քաղաք տեղափոխելու եւ կյանքի ու առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով` հարկադրական աշխատանքով եւ մարմնավաճառությամբ զբաղվելուն ստիպելը՚:
Ռաֆիկն իրեն մեղավոր չէր ճանաչել եւ տեղի ունեցածը ներկայացրել էր հետեւյալ կերպ.
Աստղիկի հետ ծանոթանալուց մոտ 20 օր անց, միասին մեկնել էին Սեւանա լիճ եւ այնտեղ գիշերել են լճի ափին գտնվող վագոն-տնակում: ՙՓոխադարձ համաձայնությամբ մեր միջեւ տեղի էր ունեցել սեռական հարաբերություն: Աստղիկը կույս չի եղել, եւ այդ հանգամանքը հիասթափեցրել էր ինձ: Հաջորդ օրը զանգահարել էր Աստղիկի հայրը եւ պահանջել էր շտապ վերադառնալ Երեւան: Մենք վերադարձել էինք Երեւան եւ գնացել Աստղիկի տատիկի տուն, որտեղ Աստղիկի հայրը մեղադրել էր ինձ` աղջկան փախցնելու մեջ եւ սպառնացել. կամ ես պետք է ամուսնանամ Աստղիկի հետ, կամ էլ դատվելու եմ: Տեղի տալով հոր սպառնալիքներին` ես խոստացել էի ամուսնանալ Աստղիկի հետ, սակայն պայմանով, որ ամուսնությունից հետո մենք պետք է մեկնենք Ռուսաստանի Դաշնություն: Աստղիկի հարազատները չէին առարկել, եւ մենք վերադարձել էինք Սեւան: Հաջորդ օրը Սեւան էր եկել նաեւ Քրիստինեն, ում ես ներկայացրել էի իբրեւ իմ քույր: Սեւանից վերադառնալուց հետո Աստղիկի հետ ապրել էինք Քրիստինեի կողմից վարձակալած բնակարանում: Մի քանի օր անց Աստղիկի ծնողները պահանջել էին ավանդական ՙկարմիր խնձոր՚ տանել նրանց տուն... 2011թ. հուլիսի 10-ին ավտոբուսով մեկնել էինք Ռուսաստանի Մինվոդի քաղաք, որպեսզի այնտեղից ճանապարհը շարունակենք դեպի Սարատով...՚,- դատարանում պատմել էր Ռաֆիկը:
Առաջին հայացքից Ռաֆիկի իսկ ցուցմունքով հաստատվում է իրեն ներկայացված մեղադրանքը. սեռական հարաբերություններ է ունեցել անչափահասի հետ, վախեցել է պատասխանատվությունից, ամուսնացել է, տարել է Ռուսաստան ու...
Ըստ մեղադրական եզրակացության եւ Աստղիկի ցուցմունքներիª Ռուսաստանում Ռաֆիկը փորձել էր իրեն ստիպել զբաղվել մարմնավաճառությամբ: Աստղիկը կտրականապես հրաժարվել էր, եւ Ռաֆիկը ծեծել էր իրեն: Հետո եկել են ՙփոխհամաձայնության՚, որ Աստղիկը պետք է սոխ աճեցնի եւ վաստակած գումարը հանձնի Ռաֆիկին...

14 ՕՐ ՍՈԽ ԷՐ ԱՃԵՑՐԵԼ

Ըստ մեղադրական եզրակացությանª Աստղիկը ստիպողաբար հողագործությամբ էր զբաղվել. 14 օր սոխ էր աճեցրել եւ ստացած գումարները տվել էր Ռաֆիկին: Բայց ահա ըստ Ռաֆիկի պաշտպանիª Աստղիկին ոչ ոք չէր ստիպել սոխ աճեցնել, նրան ոչ ոք չէր ծեծել, անազատության մեջ չէր պահել: Վերջին հանգամանքը հաստատել էր նաեւ Աստղիկըª իր ցուցմունքում նշելով, որ ինքը ազատ եւ մենակ տեղաշարժվել էր քաղաքում...
Չեմ կարծում, թե վերաքննիչ դատարանը կփոփոխի Ռաֆիկ Մարկոսյանի դատավճիռը, իսկ վճռաբեկ դատարանը կանդրադառնա Քրիստինե Ներսիսյանին նշանակված պատժաչափի վերանայմանը: Թեեւ, ըստ Ռաֆիկի պաշտպանի, վերջին դատաքննությամբ ապացուցված է, որ Աստղիկն ու Ռաֆիկը մեկնել էին Ռուսաստան Աստղիկի հոր փողերով, որ 14 օրում սոխ չես աճեցնի ու եկամուտ չես ստանա, որ թրաֆիքինգի ենթարկված Աստղիկը ցանկացած պահի կարող էր, բայց չէր դիմել ռուս իրավապահներին, որ այն ամենի մասին, ինչ կատարվում էր իր աղջկա հետ Ռուսաստանում, հեռազանգերի միջոցով տեղյակ էր եղել Աստղիկի հայրը, սակայն չէր դիմել հայրենական իրավապահներին, որ...
Սպասենք, սակայն, ՀՀ վերաքննիչ դատարանի որոշմանը, այնուամենայնիվ հուսալով, որ դատական ակտը կկայացնեն ոչ թե դատախազները, այլ արդարադատությունը:

Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում