ՙԱՅՍ ՊԱՀԻՆ ՀՅԴ-Ի ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՍԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՐՑ ՉԿԱ

Արխիվ 12-16

ԱՅՍ ՊԱՀԻՆ ՀՅԴ-Ի ՕՐԱԿԱՐԳՈՒՄ
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՍԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՐՑ ՉԿԱ


Սպասված թեժ քաղաքական աշունը շարունակում է հետարձակուրդային հանգստություն պահպանել, միայն թե այդ թեժությունը խոստացող քաղաքական ուժերի փոխարեն` այս օրերին առավել շատ շրջանառվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունը: Վերջինիս ուշագրավ հարցազրույցի ու քոչարյանական տարիների ձոներգի մասին եղան բազմաթիվ կարծիքներ ու հայտարարություններ: Սակայն այս մասին գրեթե չխոսեց ՀՅԴ-ն, ինչի վերաբերյալ էլ ծավալվեց «Իրավունքի» զրույցը ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր ՄԻՔԱՅԵԼ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ հետ:
-Գրեթե բոլոր քաղաքական ուժերն անդրադարձան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուշագրավ հարցազրույցին, ինչո՞վ է պայմանավորված, որ ՀՅԴ պատգամավորներն այս մասին որեւէ տեսակետ չեն հայտնել:


- Հետաքրքիր է, որ ՀՅԴ-ի մասով ակնկալում եք պատգամավորների արձագանքը: Ինչ վերաբերում է, նրան, որ մենք չենք արձագանքել այդ հարցազրույցին. իսկ ինչո՞ւ պետք է արձագանքեինք: Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցն ունի հասցեատեր, եւ բնական է, որ մյուսները դրան արձագանքել են:
- Դուք անձնապես ինչպե՞ս եք վերաբերվում Ռ. Քոչարյանի այն հայտարարությանը, որ իր ղեկավարած տարիներին երկիրն արձանագրել էր տնտեսական աճ, իսկ հիմա` ճիշտ հակառակն է: Արդյո՞ք Ձեզ համար երանելի էին Ռ. Քոչարյանի ղեկավարած տարիները:
- Նախ սկսեմ հարցադրման վերջից: Անկախության ողջ ժամանակաշրջանի ընթացքում ինձ համար երանելի ժամանակը միայն այն պահն էր, երբ Արցախյան ազատամարտում տոնեցինք հաղթանակներ, ամրագրեցինք մեր հաղթանակը եւ հաստատեցինք խաղաղություն: Այդ տարիները ժողովրդի միասնականության եւ համախմբվածության լավագույն, ինչու չէ, նաեւ երանելի ժամանակներն էին: Եվ երկրորդ` այո, Քոչարյանի ղեկավարման տարիներին արձանագրվել է տնտեսական աճ, եւ այդ մասին ես չէ, որ պետք է ասեմ, որ դուք իմանաք: Ինքներդ կարող եք ուսումնասիրել այդ տարիների վիճակագրությունը:
- ՀՀ երկրորդ նախագահը խոսեց կրկին քաղաքականություն վերադառնալու մասին, այդ դեպքում հնարավո՞ր է, որ ՀՅԴ-ն աջակցի նրան:
- ՀՅԴ-ն նման առաջարկ չի ստացել, եւ այս պահին նման հարց մեր օրակարգում չկա: Մենք ունենք մեր քաղաքական ուղեգիծը, որով եւ առաջնորդվում ենք: Մենք մեկ հոգու կուսակցություն չենք, եւ «եղանակի փոփոխությանբ» մեր դիրքորոշումներն ու մոտեցումները  չեն փոխվում:
- Ռ. Քոչարյանի հարցազրույցը խիստ տարբեր մեկնաբանություն գտավ քառյակի ուժերի կողմից: «Ժառանգությունը» քարկոծում է Ռ. Քոչարյանին, ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն` պաշտպանում: Արդյո՞ք սա կարող է պատճառ դառնալ քառյակի պառակտման:
- Ձեր նշած երեք քաղաքական կուսակցություներն էլ անկախ գործող քաղաքական միավորումներ են: Իրենց իրավունքն է կարծիք հայտնելը: Թե որ քաղաքական ուժը ինչ դիրքորոշում ունի, իրենց գործն է: Մենք ոչ քարկոծող ենք, ոչ էլ` ծափահարող: Թե՛ առաջին, թե՛ երկրորդ եւ թե՛ ապագայում` երրորդ, չորրորդ եւ մնացած բոլոր նախագահները իրավունք ունեն հարցազրույցներ տալ, իրենց մտահոգություններն ու տեսակետները  հայտնել: Աննորմալ կլինի, երբ երկիրը ղեկավարած քաղաքական այրերը ոչինչ չասեն, չխոսեն, թերությունները չմատնանշեն: Ընդամենը պետք է հարցին այլ կերպ նայել: Քաղաքական մշակույթ է ձեւավորվում, եւ կարծում եմ` հաջորդ տասնամյակում, նախորդ նախագահների հարցազրույցները ցավագին չեն ընկալվի: Դա կդառնա սովորական երեւույթ: Ընդամենը պետք է օգտվել նման հարցազրույցներից եւ շտկել թերությունները: Իսկ քառյակի պառակտվել կամ չպառակտվելը չի կարող կապված լինել Քոչարյանի հարցազրույցի հետ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում