ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՆԴԱՄԱԿՑԻ ԵՏՄ-ԻՆ

Արխիվ 12-16

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՆԴԱՄԱԿՑԻ ԵՏՄ-ԻՆ


Այս օրերին հայաստանյան արեւմտամետների շրջանակները հերթական անգամ ոգեւորվել են: Պատճառն այն է, որ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հայաստանյան այցը չի կայանալու, ինչն էլ նշված շրջանակներում խանդավառություն է առաջացրել, թե Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի ստորագրումը հետաձգվում է անորոշ ժամանակով:

ՊՈՒՏԻՆՅԱՆ ՙԴԱԲՐՈՆ՚

Թե ինչ կապ ունի Մեդվեդեւի Հայաստան գալ-չգալն այդ պայմանագրի ստորագրման հետ, մեր արեւմտամոլները գերադասում են չմանրամասնել` թերեւս հաշվի առնելով նաեւ այն փաստը, որ նույն Մեդվեդեւի գլխավորած կառավարությունն արդեն իսկ պաշտոնապես հավանություն է տվել ԵՏՄ-ին մեր երկրի անդամակցության փաստաթղթին: Սակայն մեր արեւմտամետների համար ՙամենածանր՚ հարվածն այն էր, որ հազիվ էին սկսել տեղը տեղին հրճվել Մեդվեդեւի հայաստայնան այցի չկայանալու թեմայով, ստիպված եղան դեմառդեմ բախվել ՙդառը իրականությանը՚: Այսպեսª ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրեց կարգադրություն, որում ասվում է. ՙԸնդունել ՌԴ կառավարության առաջարկըª ստորագրել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության վերաբերյալ պայմանագիրը՚: Ավելին` ՌԴ նախագահը նաեւ հստակեցնում է կոնկրետ ժամկետները. ՙՆպատակահարմար համարել սույն կարգադրությամբ նախատեսված պայմանագիրը ստորագրել Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդիª պետությունների ղեկավարների մակարդակով նիստում՚:
Մանրամասնենք. խոսքը հոկտեմբերին Մինսկում կայանալիք նիստի մասին է: Իհարկեª իր հիշատակված կարգադրությամբ Վ. Պուտինը միայն ՙնպատակահարմար՚ է գտնում ստորագրել Հայաստանի անդամակցության պայմանագիրը: Բայց հաշվի առնելով այն հավելյալ կշիռը, որը ՌԴ նախագահը ձեռք է բերել վերջին ժամանակներս միջազգային արենայում` դժվար չէ կռահել, որ ԵՏՄ-ի ներկայիս մյուս երկու անդամ-երկրների նախագահներըª Նազարբաեւն ու Լուկաշենկոն` չեն փորձի կասկածի տակ առնել պուտինյան նպատակահարմարությունը: Հակառակ պարագայում պարզապես պետք է Մինսկում փորձեն բացատրել, թե կոնկրետ ինչ պատճառով են փորձում ձգձգել Հայաստանի անդամակցությունը, այսինքնª նաեւ ԵՏՄ-ի ընդլայնումը, հենց որն էլ, թերեւս, այս պահին ամենաշատն է հետաքրքրում Ռուսաստանին:
Եթե սրան ավելացնենք նաեւ օրերս նույն Մինսկում կայացած ԵՄ-Ուկրաինա-ԵՏՄ գագաթաժողովից հետո Նազարբաեւի հայտարարությունը հոկտեմբերի 10-ին ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հնարավորության մասին, ինչպես նաեւ դրան հաջորդած` Ղազախստանի հայաստանյան դեսպան Այիմդոս Բոզժիգիտովի այն հավաստիացումը, թե իրենք ոչ միայն դեմ չեն, այլեւ որ ՙՂազախստանում շատ բարեհաճ են վերաբերվում Հայաստանի անդամակցությանը Եվրասիական միությանը՚, ապա կարելի է վստահաբար ասել, որ եթե ինչ-որ արտառոց բաներ չլինեն, ապա Մինսկում խնդիրներ հաստատ չեն առաջանա:
Նկատենք նաեւ, որ Հայաստանի հետ կապված այս կարգադրությունից զատ, ՌԴ նախագահը նաեւ Պետդումայի վավերացմանը ներկայացրեց մայիսի 29-ին Աստանայում ստորագրված Եվրասիական միության ստեղծման պայմանագիրը: Այսինքնª Վ. Պուտինն ակտիվացնում է ԵՏՄ-ի ստեղծման եւ ընդյալնման գործընթացը, ինչն այս օրերին սկսելն անշուշտ պատահական չէ: Մի կողմից, իհարկե, Միությունը պետք է սկսի գործել գալիք տարվա հունվարի 1-ից, այսինքնª անկախ ամեն ինչից ժամկետները ստիպում են դրա անդամներինª սկսել պայմանագրի վավերացման փուլը: Բայց, թերեւս, միայն դրանով չէ, որ պետք է պայմանավորել ԵՏՄ-ի կայացման շուրջ գոնե Ռուսաստանի կողմից նկատվող ակտիվացումը: Նկատի ունենք հետեւյալը...

ՆՈՐ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ
ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԵՄԻՆ


Այն, որ Ուկրաինայի ճակատագիրը պետք է արդեն լուծված համարել, վերջին օրերին անթաքույց հայտարարում են եվրոպական եւ ամերիկյան տարբեր, այդ թվումª միանգամայն բարձրաստիճան գործիչներ: Արեւմտյան այդ ողջ տեսակետը, թերեւս, ամփոփված է ԵԱՀԿ նախագահ Դիդե Բուրկհալտերի այն հայտարարության մեջ, թե Ուկրաինայում ՙլիովին կարելի է պատկերացնել շատ մռայլ սցենարներ՚: Մինչեւ իսկ Կիեւում, այն էլª գեներալական մակարդակով, բացահայտորեն խոսվում է պատերազմը տանուլ տալու մասին, մինչդեռ երկու-երեք շաբաթ առաջ նման հայտարարության համար հաստատ յուրաքանչյուրին կքարկոծեին մայդանում:
Եվրոպա մեկնած Պորոշենկոն վերադարձավ ձեռնունայն: Պատրաստվում է հիմա էլ Վաշինգտոն մեկնել, բայց հաստատ էական հույսեր չկան: Եվ, պատկերացրեք, մինչեւ իսկ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներն են սկսել հայտարարել, թե ամեն ինչ վերջացած է, իսկ Գլխավոր քարտուղար ֆոն Ռասմուսենն էլ ավելի առաջ գնալով խոսում է այն մասին, որ Հյուսիսատլանտյան դաշինքն իր գործունեությունը կշարունակի խստիվ հետեւելով ՆԱՏՕ-ՌԴ համագործակցության պայմանագրի դրույթներին:
Սրա հետ մեկտեղ հիշեցնենք, որ վերջին օրերին ՌԴ նախագահ Վ. Պուտինն արդեն իսկ ակնարկներ է հնչեցնում մինչեւ իսկ Եվրոպայի եւ ՄԱԿ-ի ապագայի, այսինքնª ոչ միայն Ռուսաստան-Արեւմուտք, այլ նաեւ Եվրոպա-ԱՄՆ հետագա հարաբերությունների առնչությամբ: Ընդ որում, որ Գերմանիային վերջապես պետք է հնարավորություն տրվի դուրս գալ Երկրորդ համաշխարհային պատերազմի քաղաքական բեռի տակից, եւ մինչեւ իսկ առաջատար մյուս երկրներին հավասար տեղ զբաղեցնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում:
Այս բոլոր նյուանսները վերջին օրերին, թերեւսª կապված ուկրաինական իրավիճակի հետ, սկսեցին գնալով ավելի ու ավելի ցայտուն դառնալ: Տեսանելի է նաեւ, որ նման զարգացումների արդյունքում ԱՄՆ-ը կորցնելու է Երկրորդ աշխարհամարտի ավարտից ի վեր պահպանվող իր հեգեմոնիկ դերը Եվրոպայում, ինչը Հին աշխարհամասը կրկին վերածում է համաշխարհային խաղատախտակի լիարժեք եւ ինքնուրույն խաղացողի: Կգնա±ն եվրոպական ներկայիս լիդերներն այդ ուղղությամբ. դա, իհարկե, ժամանակը ցույց կտա, թեեւ դա էլ չէ էականը: Այսօր Եվրոպայում ակնհայտորեն տեսանելի են ամերիկյան հեգեմոնիայից դուրս գալու սինդրոմներ: Դեռ Լիբիայում էր, որ Գերմանիան բացահայտորեն հրաժարվեց ԱՄՆ-ին աջակցելուց: Անցած տարի սիրիական ճգնաժամի ժամանակ ԱՄՆ-ին աջակցել հրաժարվեցին այլ երկրներ եւս եւ նույնիսկ Բրիտանիան: Ուկրաինական ճգնաժամի օրերին էլ Վաշինգտոնը ստիպված էր մինչեւ ամենավերջին սպառնալիքներին հասնել, որպեսզի ստիպեր եվրոպական իր դաշնակիցներին, որ գոնե ձեւի համար միանան ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին: Եվ նույնիսկ ԱՄՆ-ի ամենահավատարիմ եվրոպական դաշնակցիª Լեհաստանի արտգործնախարարն էր, հիշեցնենք, որ մեկ-երկու ամիս առաջ ամենավերջին հայհոյանքները թափեց Վաշինգտոնի գլխին:
Եվ ահա այս բոլոր նյուանսներին սկսեցին գումարվել շատ ավելի էական այլ փաստեր եւս: Վերջին եվրոպական ընտրություններում, ինչպես հայտնի է, լուրջ հաջողությունների հասան Եվրոպայի ազգայնական եւ դրանով հանդերձ էլª հակաամերիկյան ուժերը: Այդ ընտրությունների արդյունքում է, որ նույն ուժերի աջակցությունը վայելող գործիչներ են սկսել անցնել եվրոպական ղեկավար կառույցների կառավարմանը: Ամենաթարմ օրինակը. տխրահռչակ Քեթրին Էշթոնի փոխարեն Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցչի պաշտոնը զբաղեցրեց Իտալիայի արտգործնախարար Ֆեդերիկա Մոգերինին, ով բացահայտորեն ռուսամետ գործչի համարում ունի: Ավելի կոնկրետª ԵՄ-ն նախընտրեց իր արտաքին քաղաքականությունը վստահել հենց նման համարում ունեցող գործչի, դրանով մեխանիկորեն ցույց տվեց, թե Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների հարցում ինչ նախասիրություններ են ձեւավորվել եվրոպական ղեկավար կառույցներում, այսինքն, որ այդ նախասիրությունները շարքային եվրոպացիները տեղափոխել են եվրոպական ղեկավար կառույցներ:
Այն, որ այս միտումները խոստանում են գլոբալ փոփոխություններ աշխարհի կառավարման համակարգում, դժվար չէ կռահել: Իր մարգարեություններով քանիցս աչքի ընկած Ֆիդել Կաստրոն մինչեւ իսկ այն համոզմունքին է, որ այս բոլոր գործընթացների արդյունքում ՙդոլարը եւ եվրոն կախվածություն կունենան յուանից ու ռուբլուց՚: Մի խոսքովª ԱՄՆ-ին այդպես էլ չհաջողվեց Ուկրաինայում Ռուսաստանին ներքաշել մեծ պատերազմի մեջ, ինչը նշանակում է, որ աշխարհում դոլարի հեգեմոնիան պահելու շանսերը դառնում են գրեթե զրոյականª դրանից բխող բոլոր հետեւանքներով հանդերձ:
Բայց ահա այս իրավիճակում ՌԴ-ի համար գերխնդիր է դառնում Եվրասիական ուղղության արագ կարգավորումն ու կայունացումը: Իմաստն էլ հասկանալի է. մի շարք գլոբալ հարցերում Ռուսաստանն ունենալով անվիճելի առավելություններ` միաժամանակ լուրջ խնդիրներ ունի այնպիսի ուղղություններում, ինչպիսիք են դեմոգրաֆիկ իրավիճակը, ներքին շուկայի ծավալները եւ այլն: Խնդիրներ, որոնք առանց նախկին խորհրդային տարածաշրջանի համախմբման լուծել գրեթե հնարավոր չէ, եւ Եվրասիական միությունն էլ այստեղ է, որ դառնում է առավել քան անհրաժեշտ:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում