Բավականին զարմանալի բան է հնչեցրել ՀԱԿ խմբակցության ղեկավար ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ.
Արխիվ 12-16
Բավականին զարմանալի բան է հնչեցրել ՀԱԿ խմբակցության ղեկավար ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ. ՙՔառյակը մշակել է իր հստակ ծրագիրը, ունի իր օրակարգը: Ամիսներ շարունակ անցկացվում են նաեւ աշխույժ, քառակողմ քննարկումներ: Կարող եմ ասել, որ ՙքառյակի՚ ծրագրում, նրա կողմից տարվող գործընթացում, օրակարգում ու քննարկումներում Ռոբերտ Քոչարյան երեւույթ գոյություն չունի՚: Ա¯յ, ա¯յ, ա¯յ, ինչպես կարելի է այդպես վարվել սեփական կերակրող ձեռքի հետ, բա, Լեւոն Ակոպիչը չի ասի` էդ ինչեր ես խոսում, Լյովիկ ջան: Բայց, այնուամենայնիվ, Լ. Զուրաբյանի ասածը կարելի է երկակի հասկանալ: Մի կողմից` ՀԱԿ-ում կան մարդիկ, ովքեր եթե մի կերպ դիմանում էին ԲՀԿ-ի կցորդ լինելուն, ապա Քոչարյանի կցորդ լինելու մտքից սրտները կանգնում են:
Բայց մյուս կողմից կա եւ հետեւյալը` ինչո±ւ պետք է քննարկումներում հիշատակվի Քոչարյանի անունը, չէ որ ՙնաչալնիկի՚ ասածները ոչ թե քննարկում են ժողովների ու նիստերի ժամանակ, այլ անցնում են կատարմանը:Իսկ բուն ՙքառյակի՚ մասին զարմանալի խոստովանություն է հնչել ՀՅԴ խմբակցության անդամ ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻ շուրթերից. ՙՀաճախ ՙքառյակը՚ շփոթում են կոալիցիայի հետ: ՙՔառյակը՚ կոնկրետ հարցերի շուրջ համագործակցության ձեւաչափ չէ: Որեւէ ձեւով այն չի կարող դիտարկվել որպես միահամուռ, կամ կուռ երկաթբետոնե կառույց, որը քանդվում է կամ տարաձայնությունների պատճառով կարող է փլուզվել՚: Այսինքն, 4 կուսակցությունով հավաքվել են իրար գլուխ որ ի±նչ անեն, եթե կոնկրետ հարցերի շուրջ համագործակցության ձեւաչափ չէ: Հիմա ինչ, դա պարապ խոսակցությունների ակո±ւմբ է, ինչ-որ մեկի հրամանները կատարող միավո±ր, թե գոյություն ունի գերգաղտնի ծրագիր, որի մասին ՙքառյակում՚ բոլորը գիտեն, բայց երդվել են ծպտուն անգամ չհանել: Չնայած` տարաձայնությունների պատճառով քանդվելը կամ փլուզվելը բացառելու հանգամանքն էլ հետաքրքիր է: Եթե դա երկաթբետոն չէ, ապա ի±նչ է ժելե± է, որը քանդել, ջարդել, փշրել հնարավոր չէ: Չնայած, եթե հիշենք ԼՏՊ-ի 1991-1992 թվականների պարադոքսալ բանաձեւը` ՙմեր պաշտպանությունը մեր անպաշտպանվածության մեջ է՚, ապա էլ ոչինչ զարմանալի չի թվա:
Բայց ամբողջ հովվերգությունը փչացնում է ականավոր ՀՀՇ-ական ԵՐՋԱՆԻԿ ԱԲԳԱՐՅԱՆԸ. ՙՀայաստանի ընդդիմադիր քաղաքական ուժերը պարտավոր են վերջապես հասկանալ, որ մեր երկիրն արդեն 15 տարի է հայտնվել է ընչաքաղց, անհագուրդ. անկուշտ եւ հանուն փողի ու ինչքի ամեն ինչ ուրացող ծախու գործակալների եւ դավաճանների հյուսած ոստայնում, եւ նրանց դեմ իրենց պայքարի մեթոդներն ու ձեւերը պետք է փոխեն առկա իրողությունների պահանջներին համապատասխան՚: Այն, որ Երջանիկ Աբգարյանը բոլորին չափում է սեփական արշինով (իսկ թե ինչեր է նա արել, երբ երկրի գլխավոր մաքսապետն էր, գործարար աշխարհը չի մոռացել), զարմանալի չէ: Զարմանալի է, պայքարի այդ ի±նչ նոր ձեւերի ու միջոցների մասին է խոսքը, մի±թե Երջանիկը այնքան երջանիկ է, որ չի ըմբռնել` սրանցից հեղափոխական չի ստացվի: Հիմա ի±նչ անեն, ավանդական ընդդիմադիր մեթոդների փոխարեն զանգվածաբար գնան գյուղական կախարդների մոտ եւ թուղթուգի±ր պատվիրեն:
Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

