ԲԱՂԴԱՍԱՐՈՎԸ ԴԵՌ ԱՎԻԱՑԻԱ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ՀՈՒՅՍԵՐ ՈՒՆԻ

Արխիվ 12-16

ԲԱՂԴԱՍԱՐՈՎԸ ԴԵՌ ԱՎԻԱՑԻԱ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ՀՈՒՅՍԵՐ ՈՒՆԻ

Ինչպես հայտնի է, օրերս պետությանն ունեցած պարտքի դիմաց ՀՀ ֆինանսների նախարարության ենթակայության տակ անցավ սկանդալային գործարար Միխայիլ Բաղդասարովին պատկանող սեփականություններից մեկը` ՙՄիկա՚ ֆուտբոլային մարզադաշտը: 9 մլրդ դրամ պարտքի դիմաց նման գույքային համալիր ձեռք բերելը, միգուցե, պետության համար շահավետ գործարք է. ի վերջո, եթե այն իրոք ծառայի հայկական սպորտի զարգացմանը, ապա հանուն դրա նույնիսկ կարելի է առանց այն էլ, սառույցին գրված Բաղդասարովի պարտքերը ՙջրել՚:
Բայց մյուս կողմից էլ, հարց է ծագում, թե բաղդասարովյան այդ անշարժ գույքը արդյոք ինչ-որ կերպ գրավադրվա±ծ էր, որ դրա հաշվին պետական պարտքեր ՙջրվեն՚: Սա էլ չէ այս խնդրի ամենաէական հատվածը: Ինչպես հայտնի է, ՙԱրմավիայի՚ պատմության հետ կապված` Բաղդասարովի պարտքերը (այդ թվում պետության համար) շատ ավելի մեծ են: Կարելի է համարել, որ դա պարտքերի մարման սկզբնական կամ միջանկյալ փուլերից մեկն է: Բայց, միեւնույնն է, այդ պատմությունը դեռ շատ հեռու է լուծում գտնելուց, եւ ըստ մեր որոշ աղբյուրների, չնայած տարաբնույթ կանխատեսումներին, Բաղդասարովն այս ամենից դուրս պրծնելու ելքեր դեռ տեսնում է:
Ըստ մեր հիշատակված աղբյուրների` վերջին ավելի քան մեկ տարվա ընթացքում Բաղդասարովը թեեւ հազվադեպ, բայց մեկ-մեկ Հայաստանին դիմում է: Չնայած դրան, ասել թե, այստեղի գործերը բարձիթողի է, միամտություն կլիներ: Ավելի կոնկրետ, ըստ մեր նույն աղբյուրի` պրն Բաղդասարովի հոգսը ամենեւին էլ իր սեփականության տակ գտնվող տարբեր մանր-մունր շենք-շինությունները չեն: Ավելին, ասում են, որ նա պատրաստ է, ավելի ճիշտ, փորձում է հենց դրանց հաշվին լուծել իր պարտքերի, կամ գոնե նրանց հիմնական մասի խնդիրը: Նույն աղբյուրը տեղեկացնում է, որ փորձեր եղան մինչեւ իսկ բանկում գրավի տակ գտնվող ու ամբողջությամբ պարապուրդի մատնված ինքնաթիռները գոնե մասամբ փորձել վաճառել, թեեւ հնարավոր աղմուկը դրան խանգարում է:
Բայց հիմնական խնդիրը, որն ուներ Բաղդասարովը` պարտքերի հետ կապված, այսպես  ասենք, Մոսկվայում էր: Եվ ահա մեծ մասամբ այնտեղ ՙկենտրոնացած՚ Բաղդասարովը, կարծես թե, մոսկովյան բավականին բարձր օղակներում ժամանակին հեռատեսորեն տեղավորած իր որոշ հարազատ-բարեկամների միջոցով արդեն իսկ հիմնականում կարողանում է քիչ-քիչ լուծել վառելիքի ոլորտի իր ակտիվների հաշվին: Թե ինչ ստվերային մեխանիզմներով, մեր աղբյուրը դժվարանում է ասել, ընդգծելով միայն, որ դրանք բավականին բարդ են, ընդլայնվում է նույնիսկ մինչեւ օֆշորային տարածքներ: Հայաստանյան պարտքերն էլ, եթե հաջողվի լուծել անշարժ գույքի հաշվին, ապա արդյունքում Բաղդասարովը կարող է շանս ստանալ մինչեւ իսկ առանց պաշտոնական սնանկացման դուրս գալ այս ամբողջ պատմությունից: Իսկ դա կրկին հայաստանյան ավիացիոն ոլորտ վերադառնալու շանս է, եթե իհարկե հնարավոր լինի գոնե 1-2 ինքնաթիռ պահել բաղդասարովյան սեփականության տակ: Եվ ահա հենց դրան էլ, ըստ մեր աղբյուրի, ուղղված են նրա հիմնական ջանքերը:
ՙԲայց միամտություն կլինի ասել, որ թեկուզեւ այսքան պարտքերից հետո Բաղդասարովի անձնական ֆինանսական վիճակը շատ ծանր է,- ասում է մեր աղբյուրը:- Ընդհակառակը, թեեւ ՙԱրմավիայում՚ տեղի ունեցավ մեծ թալան եւ սնանկացման հիմնական պատճառը դա էր, սակայն ժամանակին Բաղդասարովը մասնավորապես նույն ՙԱրմավիայի՚ հաշվին հասցրել էր օֆշորային գոտիներում կենտրոնացնել բավարար ֆինանսական ռեսուրսներ, որոնք հիմնականում անձեռնմխելի մնացին: Նույնիսկ այն բանից հետո, երբ պրն Բաղդասարովը կոնկրետ անձանց նկատմամբ ձեռք բերեց ստվերային պարտքեր, որոնք սնանկացման այս տարօրինակ պատմության ընթացքում պարզապես օրակարգից դուրս եկան՚:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում