ՎԱՀԱՆ ԻՇԽԱՆՅԱՆԻ ԳԻՐՔԸ ՔԱՐՈԶՈՒՄ Է ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՈՒԹՅՈՒՆ
Արխիվ 12-16ՎԱՀԱՆ ԻՇԽԱՆՅԱՆԻ ԳԻՐՔԸ ՔԱՐՈԶՈՒՄ Է
ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՈՒԹՅՈՒՆ
ՙԼԳԵՓ ակտիվիստների ագրեսիվության աճը եւ դրա վտանգավորությունը՚ թեմայով կլոր սեղան-քննարկման ժամանակ ՙՄխիթարիչ բարեգործական ընկերության՚ հիմնադիր եւ հասարակական գործիչ Խաչիկ Ստամբոլցյանը ներկայացրեց Վահան Իշխանյանի գիրքը` ՙՄենության շտամպ՚ վերնագրով, որտեղ քարոզվում է միասեռականությունը: Այն գրախանութներում դրված է ազատ վաճառքի, գիրքը ֆինանսավորված է ՙԲաց հասարակություն՚ հիմնադրամի կողմից. ՙԼուսանկարների հեղինակը ֆոտոլրագրող Նազիկ Արմենակյանն է, իսկ ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության անդամ, նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանին պատկանող ՙՍիվիլնեթ՚ ինտերնետ-հեռուստաալիքով լուսաբանվել եւ տեղի է ունեցել այդ գրքի շնորհանդեսը մի քանի ամիս առաջ՚:

