ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԸ` ՔԱՐՈԶԻՉ
Արխիվ 12-16ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԸ` ՔԱՐՈԶԻՉ
Երեկ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՙԱզատություն՚ կուսակցության նախագահ ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆՆ ի լուր իր սոցցանցային ՙերկրպագուների՚ հայտարարություն է տարածել, որ մեկնում է 3 շաբաթով. ՙՍկզբում Կրինիցա, Լեհաստան: Այստեղ միջազգային տնտեսական ֆորումն է: 2 պանել ունենք. ՙԵվրաինտեգրման արդյունքները (Արեւելյան համագործակցության 5 տարին)՚ եւ ՙԵՏՄ. ով կշահի եւ ով կկորցնի՚: Դրանից հետո մեկնում եմ Հվ. Կորեա` Սեուլ: ICD-ն Հվ. Կորեայի հետ միասին անց է կացնում խաղաղությանը, գլոբալ տնտեսությանը եւ կրոնին նվիրված մեծ կոնֆերանս: Այստեղ ելույթի (դասախոսության) թեման է. ՙԳլոբալ տնտեսությունը եւ կրոնները. ո±րն է հիմնախնդիրը...՚:
Չանդրադառնալով մնացյալ բագրատյանական ծրագրերին` անդրադառնանք վերոնշյալ վերջինին, հետաքրքիր է կրոնի վերաբերյալ, ի±նչ դասախոսություն է պատրաստել իր աթեիստական մտորումներով մշտապես աչքի ընկնող Հ. Բագրատյանը: Էլ չենք ասում, որ նախկին ՀՀՇ-ական Խաչիկ Ստամբոլցյանը դարակազմիկ մի հայտարարություն է արել երեկ հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ` նշելով, որ ժամանակին ՀՀՇ կամ մերօրյա ՀԱԿ կարկառուն ներկայացուցիչներից ոմանք սատարում էին աղանդավորներին ու համասեռամոլներին: Այնպես որ, չգիտենք, թե որ քաղաքական գործընթացից ի±նչ շահ ունի Բագրատյանը, բայց հուսով ենք, որ շահած Հայաստանը չի կորցնի Հ. Բագրատյանին` կորեական թրեյնինգներից հետո:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

