ՈՉ ԻՇԽԱՆԱԿԱՆ ՆԱՎԻ ՙՆԱՎԱՍՏԻՆԵՐԸ՚ ՇՓՈԹՎԱԾ ԵՆ

Արխիվ 12-16

ՈՉ ԻՇԽԱՆԱԿԱՆ ՆԱՎԻ ՙՆԱՎԱՍՏԻՆԵՐԸ՚ ՇՓՈԹՎԱԾ ԵՆ

Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը Սերժ Սարգսյանը ե°ւ Արեւմուտքին, ե°ւ մոտալուտ եվրաասոցացման կապակցությամբ ուրախությամբ ձեռքերը շփող  եվրոպամոլներին կանգնեցրեց փաստի առաջ` ազդարարելով, որ Հայաստանը գնում է Մաքսային եւ Եվրասիական միություն: Ուղիղ մեկ տարի է, որ ե°ւ երկրի ներսում, ե°ւ երկրի շուրջ շատ ու շատ բաներ պայմանավորված են հենց այդ բախտորոշ աշխարհաքաղաքական-քաղաքակրթական ընտրությամբ:

ՙՆԱՐՆՋԱԳՈՒՅՆՆԵՐԻ՚ ՎԵՐՋԻՆ ԱՆԻՄԱՍՏ ՃԻԳԵՐԸ


Անշուշտ, ՀՀ նախագահը մեկ տարի առաջ շատ ճիշտ վարվեց ոչ միայն քաղաքակրթական ընտրության տեսակետից, այլեւ լիովին արդարացված էր բոլորին փաստի առաջ կանգնեցնելու գործելակերպը: Բանն այն է, որ արեւմտամետ է ոչ միայն ընդդիմությունը, որի մի մասը ուղղակիորեն բաղկացած է արեւմտյան փողերով սնվող վարձկաններից, այլեւ իշխանական բյուրոկրատիայի զգալի մասը: Եթե երկրի ղեկավարը կանխավ տեղեկացներ իր այդ մտադրության մասին, ապա անխուսափելի կդառնային ինչպես ներքին, այնպես էլ արտաքին զորեղ ճնշումները: Իզուր չէ, որ այսօր, օրինակ, Տիգրան Խզմալյանի պես արեւմտամոլները կոկորդները պատռում են, թե տեսեք-տեսեք` Սերժ Սարգսյանը խաբեց բոլորին, չէ որ անցյալ տարի գրեթե բոլորը վստահ էին, որ ոչ միայն բարձրագույն մակարդակով երկիրը գնում է դեպի Եվրաասոցացման պայմանագիր, այլ, որ երկրի ղեկավարին ոչ ոք թույլ չի տա շրջադարձ կատարել: Բայց Շախմատի ֆեդերացիան ղեկավարող Սերժ Սարգսյանը մի տարի առաջ շախ էր արել, իսկ մատը լինելու է հոկտեմբերի 10-ին:
Ինչեւէ, այսօր ընդդիմության ծայրահեղ արեւմտամետ հատվածը  եւ ԱՄՆ դեսպանատանը կից գործող ՙքաղաքացիական հասարակությունը՚ հապշտապ հանրահավաք են անելու: Սկզբում ե°ւ բողոքի ակցիաները, ե°ւ Պարույր Հայրիկյանի հացադուլը նախատեսված էին սեպտեմբերի 8-ին, քանզի այդ օրն էր ծրագրված Ռուսաստանի վարչապետի այցը, բայց Դմիտրի Մեդվեդեւն էլ մեր արեւմտասերներին հուսախաբ արեց` չեղյալ հայտարարելով իր այցը:
Եվ հիմա Նաջարյանը, այսինքն` Պարույր Հայրիկյանը կարող է եւ փոշմանել ու հացադուլ չանել. ՙԱյս հարցի շուրջ տարբեր մոտեցումներ կան, մի մասն ասում է` անպայման արա հացադուլ, մյուս մասն էլ կարծում է, որ կարիք չկա: Ես որոշել եմ հացադուլ անել, բայց չգիտեմ` կանեմ, թե ոչ, որովհետեւ չեմ ուզում ընկերներիս դեմ գնալ: Ամեն դեպքում սեպտեմբերի 8-ին հանրահավաք է լինելու Բաղրամյան 26-ում, այնուհետեւ երթ, իսկ հացադուլն ու նստացույցը հարցականի տակ են՚:
Իսկ, ընդհանուր առմամբ, ՙնարնջագույն՚ ճամբարի տրամադրությունները արտահայտել է ՙԺառանգության՚ մամլո խոսնակ Դավիթ Սանասարյանը, ում 50 հազար դրամով տուգանել են ուղիղ մեկ տարի առաջ` նախագահական նստավայրի մոտ փոքրիկ, բայց ագրեսիվ ակցիային մասնակցելու համար. ՙՊատրաստ եմ 10 անգամ էլ 50.000-ներ վճարել, միայն թե ՀԱՅԱՍՏԱՆԸ չի վաճառվում, իսկ 50.000-ները անպայման հետ եմ բերելու, երեխաներիս բերանից կտրածը չեք մարսելու... Իսկ ինձ` չեք լռեցնելու... Մեր հստակ խոսքն ասելու ենք իշխանություներին ու պուծինականներին. Հայաստանը ձեր քմահաճույքի բոստան չի, էստեղ ապրում են պետության ներկայով ու ճակատագրով մտահոգ քաղաքացիներ, ովքեր լավ գիտեն անկախության արժեքը, ու ովքեր ձեր կոկորդին են կանգնելու՚: Այսինքն` անկախությունը որպես Վաշինգտոնից արտաքին կառավարման ապահովում ընկալող մեր ՙնարնջագույնները՚ ոչ թե ռեալ արդյունքի հետեւից են գնում, այլ առաջնորդվում են կոկորդին կանգնող ձկան փշի կամ թանի մեջ ընկնող ճանճի տրամաբանությամբ:
Դե ինչ, պարզ է, թե ինչ խաղ է խաղում ՙքառյակի՚ բաղադրիչներից մեկը` ՙԺառանգությունը՚, որի խոսնակի հուզախառն խոսքից մեջբերում արինք: Ռոբերտ Քոչարյանին պաշտպանելուն նրանք կտրականապես դեմ են, եւ իրենց ներկայացուցիչները արդեն իսկ հրապարակավ թունդ հիշոցներով են հիշատակել ՀՀ երկրորդ նախագահին, վերջինիս հավակնոտ հարցազրույցի կապակցությամբ: Ու չպետք է բացառել, որ ՙԺառանգությունը՚ այդպես էլ չի հասնի սեպտեմբերի 30-ին նշանակված ՙքառյակային՚ ՙմեծ՚ եւ դարակազմիկ հանրահավաքին: Կարծես թե, եղած հակասություններին ՙքառյակում՚ ավելանում է եւ վերաբերմունքը Ռոբերտ Քոչարյանի` մեծ քաղաքականություն վերադառնալու հավակնությանը: Ոմանց համար նա աչքի գրող է, ոմանց համար էլ` աչքի լույս եւ հիմնական հույս:

ՙՃՏԵՐԸ՚ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ ԵՆ ՀԱՇՎՈՒՄ

Ընդհանրապես ՙքառյակը՚ որպես այդպիսին սեպտեմբերի 3-ի կողմնակի արդյունք է: Քանի որ Արեւմուտքը ոչ մի ջանք ու եռանդ չի խնայում` տապալելու Հայաստանի եվրասիական ուղին, ապա ոմանց մոտ հույսեր արթնացան, որ հենց իրենց վրա ՙքեռի Սեմը՚ խաղագումար կդնի: Դե, ՙԺառանգությունն՚ ու ՀԱԿ-ը որպես այդպիսին արեւմտամետ են, դաշնակները միշտ կողմ ըլլալով դեմ են, կամ ընդհակառակը, իսկ ինչ վերաբերում է ԲՀԿ-ին... Երկու ձեռքով կողմ է կուսակացության ՙնարնջագույն՚ թեւը Վարդան Սիվիլիթասիչի գլխավորությամբ: Դե, իսկ Քոչարյանի գործոնն էլ, թերեւս, վճռորոշ եղավ, որպեսզի գործնականում արեւմտամետ հենքի վրա ձեւավորվի ՙքառյակը՚: Դե, ԲՀԿ-ի ընդհանուր տրամադրության վրա Ռոբերտ Սեդրակիչի ազդեցությունը քիչ չէ, Լեւոն Ակոպիչն էլ ուրախացել էր, որ դրա շնորհիվ իր ՙքաղաքագիտական վերլուծություն՚-ում արտահայտած երազանքի շանսերը բարձրացել էին: Միայն թե մայդանային իրավիճակ ստեղծելու համար նա պատրաստակամորեն նետվեց իր երբեմնի աչքի գրող Քոչարյանի գիրկը, դե, իսկ ՀՅԴ-ն ու ՙԺառանգությունն՚ էլ որոշել էին հետ չմնալ գործընթացից:
Եվ ահա իր 60-ամյակին հրապարակավ հանդես եկած ՀՀ երկրորդ նախագահը ամբողջ ՙքառյակի՚ առաջ բացահայտորեն կողմնորոշվելու մարտահրավեր դրեց: ԲՀԿ-ն եւ ՀԱԿ-ը միանգամից կողմ եղան, ՙԺառանգությունը՚ կտրականապես դեմ եղավ, ու հիմա թերեւս արտախորհրդարանական ուժերի  ու տարատեսակ սաքունցների մինի հանրահավաքները սկսի ավելի գերադասելի համարել, քան ՙՔոչարյանի ակումբի՚ մեծ ակցիաները: Դե, իսկ դաշնակները կրկին ոչ կողմ են, ոչ` դեմ: Թերեւս դրա պատճառը ֆունդամենտալ է` ՀՅԴ-ն երկու ձեռքով ու երկու ոտքով կողմ է սահմանադրական բարեփոխումներին եւ հատկապես կառավարման խորհրդարանական մոդելին անցնելուն: Եվ քանի որ այդ մոդելի դեպքում երկրի նախագահին ընտրելու է ոչ թե ժողովուրդը, այլ` ԱԺ-ն, իսկ կարեւորագույն լծակներին տիրապետելու է վարչապետը, Ռոբերտ Քոչարյանը սահմանադրական բարեփոխումներին դեմ է: Որովհետեւ այդ դեպքում նրա` երկրի ղեկը ստանձնելու շանսը ամբողջովին կախված է լինելու 2017-ին ձեւավորվելիք խորհրդարանից, իսկ այդ խորհրդարանում ՀՀԿ-ի մեծամասնությունն ապահովելուն նպաստող գործոններից է լինելու նաեւ Սերժ Սարգսյանը: Ու այդ ֆունդամենտալ հակասության վրա ՀՅԴ-ի հեռացումը ՙքառյակից՚ կամ առնվազն նույն ՙքառյակի՚ նկատմամբ զուտ ձեւական վերաբերմունքի տեր դառնալը խիստ հավանական է:
Ի դեպ, ՀՀԿ-ն Գալուստ Սահակյանի շուրթերով նույնպես ընտրության առջեւ կանգնեցրեց ՙքառյակին՚. ՙՔառյակը որպես քաղաքական կառույց համաձայնեցված չէ, նրանց պայմանավորվածությունը հետեւյալն է` առանձին խնդիրների ու հիմնականում նաեւ օրվա խնդիրներին արձագանքել համատեղ: Նրանք ոչ դաշինք են, ոչ կոալիցիա են, ոչ էլ գաղափարական կամ սկզբունքային միություն՚: ԱԺ նախագահը անդրադարձավ նաեւ սահմանադրական բարեփոխումների հողի վրա ՙքառյակի՚ հնարավոր պառակտման: ՙԴրանից վատ բան ես չեմ գուշակում, որովհետեւ քաղաքական դաշտը ինչքան ալեկոծվի, այնքան առաջընթաց կլինի՚: Եվ ահա Գալուստ Գրիգորիչը հնչեցնում է ՙքառյակին՚` գործընթացների խորքային պահը. ՙՙքառյակը երեւույթը տեսանելի դարձնելու համար միավորվում է: ՙԿարծում եմ, քառյակը պետք է իր խոսքն ասի, քանի որ չի կարելի, որ ասեն, ՙայո, սահմանադրական բարեփոխումներն անհրաժեշտ են, բայց մենք դրանք կանենք 2017-2018 թվականներին՚:
Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին, ապա Գալուստ Սահակյանը անգթորեն շեշտեց, որ առանց ՀՀԿ-ի աջակցության, Սեդրակիչի մոտ ոչ մի տնտեսաական հաջողություններ չէր ստացվի. ՙՀանձին Անդրանիկ Մարգարյանի, մենք կարողացանք հաղթահարել հոկտեմբերի 27-ի դեպքերը, ապահովել հանրապետության նախագահի թիկունքը: Դրանից հետո` 2001-ից սկսվեց տնտեսական աճը: Դա մի ժամանակաշրջան էր, երբ Հանրապետականը կարողացավ ամեն ինչ անել, որպեսզի հնարավորինս ժողովրդի վիճակը փոխվի՚: Պարզ ու թափանցիկ ակնարկ` որեւէ տեսակի ՙքառյակներ՚, ՙհնգյակներ՚ եւ այլն նույնիսկ եթե մեջտեղից պատռվեն, չեն կարողանալու ապահովել Ռոբերտ Քոչարյանի հաջողությունը, եթե նա հաջողություն ունենալու թույլտվություն չստանա նույն ՀՀԿ-ից: Իսկ արդյո±ք ՀՀ երկրորդ նախագահը ռեալ անհրաժեշտ կարող է լինել իշխող կուսակցության համար` դրա նախադրյալները չկան եւ տեսանելի ապագայում էլ չեն երեւում:

ՀՈՎՀԱՆՆԵՍ  ԳԱԼԱՋՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում