«ԿՅԱՆՔԻ ԽՈՍՔ» ՏԱՐՐԱԿԱՆ ԴՊՐՈՑԸ ՓԱԿՎԵԼ Է
Արխիվ 12-16«ԿՅԱՆՔԻ ԽՈՍՔ» ՏԱՐՐԱԿԱՆ ԴՊՐՈՑԸ ՓԱԿՎԵԼ Է
<Իրավունքի> հավաստի տեղեկություններով, այս օրերին փակվել է <Կյանքի խոսք> տարրական դպրոցը: Հիշեցնենք, որ վերոնշյալ դպրոցը պատկանում է <Կյանքի խոսք> աղանդին, պարագլուխ Արթուր Սիմոնյանի հովանավորչությամբ, որտեղ բացի հանրակրթական ուսումնական ծրագրերից մատուցվում էր <Կյանքի խոսք> աղանդի կրոնական ուղղվածությունը` դպրոց հաճախող երեխաներին, իսկ դպրոցն էլ գտնվում էր հենց աղանդի հավաքատեղիի շենքում՝ Թբիլիսյան խճուղու վրա:
Այս հարցի հետ կապված <Իրավունքը> բազմիցս բարձրաձայնել է եւ ահազանգել: Առավել մանրամասն տեղեկություններ ստանաու համար կդիմենք ՀՀ ԿԳ նախարարություն եւ մեր ընթերցողներին կներկայացնենք պաշտոնական տեղեկություններ դպրոցի փակման հետ կապված:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

