ԲԱՆԴԱՅԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ ՎԵՐԱԾՎԵԼ ԷՐ ԻՍԿԱԿԱՆ «ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍԻ»

Արխիվ 12-16

ԲԱՆԴԱՅԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ  ՎԵՐԱԾՎԵԼ ԷՐ ԻՍԿԱԿԱՆ «ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍԻ»

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է հայտնի բանդայի գործով դատավարությունը: Դատարանն այսօր անցել էր «Բանդայի գործով» իրեղեն ապացույցների հետազոտմանը, որոնք ներկայացվեցին կողմերի ճանաչմանը: Դատավոր Մեսրոպ Մակյանը հերթով բացում էր պոլիէթիլենային պարկերի մեջ ամփոփված՝ փորձագետների կնիքներով կնքված պարկերը: Դրանց մեջ էր ամբաստանյալ Արթուր Մանուկյանի սպորտային պիջակը, Ազիզյանի տնից գողացված Sony տեսախցիկը, որը ճանաչեց նրա ներկայացուցիչը: Դատարանում ցուցադրվեց նաեւ տուժող Կարեն Բեզոյանի հագուստը: Նա ասաց՝ «Դա իմ հագին չի եղել դեպքի օրը», քանի որ ինքը քնած է եղել, իսկ այդ հագուստը, որը նաեւ վնասված էր, գցված է եղել անկողնու կողքին: Ամբաստանյալներից մեկը նկատեց, որ միլիոններ են տարվել՝ ըստ մեղադրանքի կողմի, սակայն չգիտես ինչու ցուցադրվում են «այս կարգի» իրեղեն ապացույցներ: Բանդայի պարագլուխ համարվող Արտուշ Հակոբյանի պաշտպան Հովիկ Արսենյանը հարցրեց, թե, մասնավորապես «Սամսունգ» տեսակի 3 հեռախոսները, որոնք նույնպես զննվեցին, ի՞նչ կապ ունեն այս գործի հետ, իսկ դատախազ Սասուն Խաչատրյանն ասաց, որ դրանք ճանաչվել են իրեղեն ապացույց եւ հիմնավորեց, թե ինչու: Հետեւեց Հովիկ Արսենյանի ռեպլիկը. «Այն տպավորությունն է, որ դուք ներգրավված եք այս գործում որպես սրբագրիչ»: Իրեղեն ապացույցների մեջ զննության ենթարկվեցին կպչուն ժապավենները, որով կապկպել են «զոհերին», ինչպես նաեւ դիմակներն ու ձեռնոցները, որոնք կրել են ամբաստանյալները հանցագործության օրը: Երբ դատավոր Մեսրոպ Մակյանը հարցրեց Արտուշ Հակոբյանին, թե ոստիկանություն բերման ենթարկելիս այդ դիմա՞կն է եղել նրանց վրա, Արտուշ Հակոբյանն ասաց. «Պիտի հագնես, որ զգաս, ոնց որ նասկի լինի», մինչդեռ ցուցադրվում էր բրդյա, սեւ գույնի, անցքերով դիմակներ: Ամբաստանյալ Սամվել Մանուկյանը հայտարարեց, որ երբ հեռուստատեսությամբ ցուցադրել են այդ դիմակները, դրանք եղել են գունավոր: «Խալխի շորը ինչո՞ւ է բերվել դատարան, դիմակը, որով հանցագործություն է իբր կատարվել՝ չի բերվել»: Արտուշ Հակոբյանի պաշտպան Հովիկ Արսենյանը խնդրեց նախագահողին բոլոր դիմակները շարել սեղանի վրա եւ հանդես եկավ հայտարարությամբ` կասկածի տակ դնելով դիմակների պատկանելության, դիմակների վրա հայտնաբերված քրտինքի եւ փորձագիտական եզրակացությամբ ձեռք բերված տվյալները:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ


Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում