ՀԱԿՈԲ ԻՆՋԻՂՈՒԼՅԱՆԻ ՎԵՐԱԴԱՐՁԻՆ ՈՍԿԵՎԱԶՑԻՆԵՐԻՑ ՇԱՏԵՐՆ ԵՆ ՍՊԱՍՈՒՄ
Արխիվ 12-16ՀԱԿՈԲ ԻՆՋԻՂՈՒԼՅԱՆԻ ՎԵՐԱԴԱՐՁԻՆ ՈՍԿԵՎԱԶՑԻՆԵՐԻՑ ՇԱՏԵՐՆ ԵՆ ՍՊԱՍՈՒՄ
Հակոբ Ինջիղուլյանը երրորդ երկիր տեղափոխվելու ճանապարհին է՝ «Իրավունքի» հետ զրույցում ասաց Հակոբ Ինջիղուլյանի եղբայրը՝ Հարություն Ինջիղուլյանը:
Հիշեցնենք, որ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանն Ադրբեջանում էր հայտնվել 2013 թվականի օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը տեղանքում չկողմնորոշվելու պատճառով: Այս տարի օգոստոսի 26-ին Բաքվից նրան ազատ էին արձակել: Իսկ մի քանի անց պարզ դարձավ, որ Հակոբը Ժնեւում է՝ փախստականների ճամբարում:
Հարությունի խոսքով՝ Հակոբն իրեն լավ է զգում, ամեն ինչ լավ է ընթանում, բայց իր անվտանգությունից ելնելով՝դեռ չի ասում՝ կոնկրետ իրեն որտեղ են տեղափոխելու:
Ինչ վերաբերում է Հայաստան վերադառնալուն, Հակոբը միշտ է ունեցել այդ ցանկությունը, բայց դեռ դրա մասին շուտ է խոսել:
Հակոբ Ինջիղուլյանի համագյուղացիները՝ ոսկեվազցիները ևս ուրախ են, որ Հակոբը վերջապես ազատության մեջ է, ավելին՝ ոսկեվազցիներից շատերն են սպասում Հակոբի վերադարձին հայրենի գյուղ: Ոսկեվազ համայնքի ղեկավար Հայկ Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքն այցելել է Ինջիղուլյանի ընտանիքի անդամներին, խոսել նրանց հետ: «Նրանք ուրախ են, որ իրենց որդին ազատության մեջ է ու այլևս Ադրբեջանում չէ»,- եզրափակեց Հայկ Հովհաննիսյանը:
Սոնա Դավթյան

