ԱՅՍ ՏԱՐԻ «ԹՈՒՄԱՆՅԱՆԱԿԱՆ ՀԵՔԻԱԹԻ ՕՐ» ՓԱՌԱՏՈՆԸ ՆՎԻՐՎԱԾ Է Հ.ԹՈՒՄԱՆՅԱՆԻ 145-ԱՄՅԱԿԻՆ
Արխիվ 12-16ԱՅՍ ՏԱՐԻ «ԹՈՒՄԱՆՅԱՆԱԿԱՆ ՀԵՔԻԱԹԻ ՕՐ» ՓԱՌԱՏՈՆԸ ՆՎԻՐՎԱԾ Է Հ.ԹՈՒՄԱՆՅԱՆԻ 145-ԱՄՅԱԿԻՆ
9-րդ անգամ Լոռու մարզի մանուկները մոտ մեկ շաբաթ հնարավորություն կունենան մարզի տարբեր գյուղերում դիտել տարբեր ոճերի ավելի քան քսան տիկնիկային ներկայացումներ, որոնք բեմադրվել են Հայաստանի եւ արտերկրի թատերախմբերի կողմից: Այսպիսի հնարավորություն երեխաներին եւ բոլոր հեքիաթասեներին տալիս է «Թումանյանական հեքիաթի օր» տկնիկային թատրոնի միջազգային 9-րդ ամենամյա փառատոնը, որը անցկացվում է սեպտեմբերի 6-10 –ը` Լոռու մարզում ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:Այս տարի փառատոնը նվիրվելու է Ամենայն հայոց բանաստեղծ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ 145-ամյակին: Փառատոնը դարձել է բարի ավանդույթ եւ սպասված իրադարձություն, ոչ միայն Լոռու մարզում, այլեւ`Հայաստանի ամբողջ տարածքում: «Թումանյանական հեքիաթի օր» փառատոնին մասնակցելու են թատերախմբեր 7 երկրներից`Ռուսաստանից, Իրանից, Վրաստանից, Ֆրանսիայից, Իտալիայից, Ուկրաինայից, Թուրքմենիայից, ինչպես նաեւ Արցախից հրավիրված Տիկնիկային թատրոններ եւ արվեստի գործիչներ: Տարեցտարի ավելանում է փառատոնի նկատմամբ արտերկրի տիկնիկային թատրոնների հետաքրքրությունն, որն իր արժանի տեղն է գրավել միջազգային տիկնիկային թատրոննների փառատոնների ցանկում: Անցած տարիների ընթացքում փառատոնին մասնակցել են տասնյակ երկրների ճանաչված տիկնիկային թատրոններ եւ այդ արվեստի վաստակաշատ գործիչներ:
«Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության հայկական կենտրոն» ՀԿ նախագահ Արմեն Սաֆարյանի խոսքով` փառատոնի մեկնարկը կտրվի սեպտեմբերի 6-ին Թումանյանի ծննդավարում`Դսեղում, որտեղ փառատոնի մասնակիցները հարգանքի տուրք կմատուցեն եւ ծաղիկներ կդնեն Հովհաննես Թումանյանի հուշարձանին: ԱյնուհետեւՎանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում տեղի կունենա փառատոնի հանդիսավոր բացումը, որին կհետեւեն բացօթյա թատերականացված ուրախ տոնախմբությունը եւ առաջին ներկայացումները: «Փառատոնի շրջանակներում`հայտնի արվեստագետների եւ տիկնիկագործների կողմից կանցկացվի վարպետության դասեր եւ սեմինարներ: Հագեցած ծրագիր ունենք, որը կավարտվի սեպտեմբերի 10-ին`Երեւանում: Մենք պետք է կարողանանք կատարել մեծանուն բանաստեղծի պատգամները եւ բարին ցանկանանք միմյանց, ամենակրեւորը մեր մատաղ սերնդին շատ ուշադրություն պետք է դարձնենք»,-նշեց ԱՐՄԵՆ ՍԱՖԱՐՅԱՆԸ: Ըստ նրա`փառատոնը տպավորիչ է նրանով, որ փառատոնի նախկին մասնակիցները ցանկանում են ամեն տարի իրենց մասնակցությունը բերել փառատոնին: Նրա բնորշմամբ` փառատոնը յուրահատուկ տոնախմբություն է, որն ավանդաբար տեղի է ունենում յուրաքանչյու տարի.«Նախ`փառատոնի ընթացքում հայտնաբերում ենք երիտասարդ ուժեր, որոնց քաջալերում ենք: Նրանք տեսնելով պետության տարբեր կառույցների աջակցությունը քաջալերվում եւ շարունակում են իրենց գործունեությունը»,-ավելացրեց Ա. Սաֆարյանը եւ ընդգծեց, որ փառատոնի ավարտին մրցանակներ կհանձվի փառատոնի բոլոր մասնակիցներին:
«Թումանյանական հեքիաթի օր» փառատոնը հիմնադրվել է 2005 թվականին, որի նպատակն է նպաստել մատաղ սերնդի գեղագիտական դաստիարակությանը , ՀՀ մարզերում մշակութային կյանքի աշխուժացմանը , հայ տիկնիկային արվեստի զարգացացմանն ու հանրահռչակմանը:Մինչ օրս փառատոնի շնորհիվ աշխարհի 95 երկրներում արդեն գիտեն եւ սիրում են Թումանյանի հեքիաթները, բացի այդ, ցուցադրվում են նրա ստեղծագործությունների հիման վրա բեմադրված ներկայացումներ:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

