ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍԱՏԱՆԻՍՏՆԵՐԻ ԹԻՎԸ 3000 Է
Արխիվ 12-16ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍԱՏԱՆԻՍՏՆԵՐԻ ԹԻՎԸ 3000 Է
«Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Ալեքսանդր Ամարյանն այսօր հայտարարեց, որ վերջին շրջանում աղանդավորական կառույցներից արտահոսք կա:
Այս հարցում մեծ դեր ունեն լրատվամիջոցները, որոնք իրենց ուշադրության կենտրոնում են պահում խնդիրը: Լրատվամիջոցների աշխատանքի շնորհիվ ժողովուրդն ավելի տեղեկացված է: «Բայց եթե տարիներ առաջ միայն եհովայի վկաներն էին հիմա քայքայիչ գործունեություն ծավալող կառույցները շատ են»,- մանրամասնեց Ամարյանը:
«Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոն» ՀԿ-ը հաջորդ տարի հրապարակելու է աղանդավոր պաշտոնյաների, փաստաբանների, լրագրողների անունները:
Հայաստանում գրանցված են 50 գրանցված,250 չգրանցված աղանդավորական կառույցներ: Ի դեպ,Հայաստանում բավական ակտիվ են նաև սատանիստները, որոնց թիվը հասնում է 3000-ի:
Սոնա Դավթյան

