ՄՈՐՄՈՆՆԵՐՆ ԻՐԵՆՑ ԿԱՅՔՈՎ ՄԻԱՍԵՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՔԱՐՈԶՈՒՄ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արխիվ 12-16ՄՈՐՄՈՆՆԵՐՆ ԻՐԵՆՑ ԿԱՅՔՈՎ ՄԻԱՍԵՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՔԱՐՈԶՈՒՄ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մեր պաշտոնյաները, ցավոք, հաճախ չիմանալով աջակցում են աղանդավորական կառույցներին՝մասնավորապես վերջերս սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհավորել էր ավետարանական ընկերակցության ղեկավարին ավետարանական ընկերակցության ղեկավարի պաշտոնում նշանակվելու առթիվ: Այսօրվա մամլո ասուլիսում ասաց «Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը: Պաշտոնյաների նման շնորհավորանքները ըստ Ամարյանի, աղանդավորական կառույցներին լավ հնարավորություն են տալիս կրոնական կառույցներին հայտարարելու, որ պետությունն իրենց պաշտպանում է:
Աղանդավորական կառույցները Ամարյանի խոսքով նաև ակտիվ են համացանցում. շատերն ունեն իրենց կայքերը, որոնցով տարածում են իրենց գաղափարները`մասնավորապես, մորմորններն իրենց կայքով միասեռականություն են քարոզում: «Աղանդներն այսօր պետություն են պետության մեջ: Ոչ ոք չի կարող նրանց վերահսկել: Տպավորությունն այնպիսին է, որ կարծես թե ազգը պատրաստ է փողի համար ամեն ինչ վաճառելու»,- ասաց Ամարյանը:
«Իրավունքի» հարցին՝արդյոք մեր օրենսդրական դաշտը բավարար է աղանդների դեմ պայքարելու համար, Ամարյանը բացասական պատասխանեց. «Ոչ, պետք է նաև աղանդագետներ, կրոնական ոստիկաններ պատրաստել»:
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ՝ՏԵՍԱՆՅՈՒԹՈՒՄ
Սոնա Դավթյան

