ՀԱՎԱՆԱԲԱՐ, ՎԱՂԸ ԿԱՄ ՄՅՈՒՍ ՕՐԸ ԴՈՒՐՍ ԿԳՐՎԵՄ. ԱՐՍԵՆ ԽՈՋՈՅԱՆ
Արխիվ 12-16ՀԱՎԱՆԱԲԱՐ, ՎԱՂԸ ԿԱՄ ՄՅՈՒՍ ՕՐԸ ԴՈՒՐՍ ԿԳՐՎԵՄ. ԱՐՍԵՆ ԽՈՋՈՅԱՆ
Ադրբեջանական գերությունից վերադարձած՝ Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի 23-ամյա բնակիչ Արսեն Խոջոյանն իրեն լավ է զգում, աստիճանաբար ապաքինվում է: Այս մասին «Իրավունքի» հետ զրույցում ասաց Արսեն Խոջոյանը:
Նրա խոսքով՝ նորից հանձնել է անալիզներ, որոնց պատասխանները դրական են, վտանգավոր ոչինչ չկա: «Հավանաբար վաղը կամ մյուս օրը դուրս կգրվեմ: Ուզում եմ տուն վերադառնալ»,- ասաց երիտասարդը՝ հավելելով, որ գյուղ վերադառնալուն պես շարունակելու է անասնապահությամբ զբաղվել:
Ինչ վերաբերում է բանկից վերցրած վարկը մնացած մասը մարելուն, Արսենն ասաց, որ 350.000 դրամ դեռ պետք է մարի, բայց չի նեղսրտում. կաշխատեն, կփակեն:
Սոնա Դավթյան

