«ՀԱՅԻ ՊԱՅՔԱՐՆ ԱՐԴԱՐ Է ԵՎ ՕՐՀՆՅԱԼ, ՈՒՍՏԻ` ՔԱՋ ԵՂԻ՛Ր ԵՎ ԶՈՐԱՑԻ՛Ր»

Արխիվ 12-16

«ՀԱՅԻ ՊԱՅՔԱՐՆ ԱՐԴԱՐ Է ԵՎ ՕՐՀՆՅԱԼ, ՈՒՍՏԻ` ՔԱՋ ԵՂԻ՛Ր ԵՎ ԶՈՐԱՑԻ՛Ր»

 

Երեկ Ազատության հրապարակից մեկնարկեց «Խաղաղության, միասնության եւ համերաշխության» երթը, որը ՀՀ Պաշտպանության նախարարության ու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու աջակցությամբ կազմակերպել էր «Երիտասարդություն» ՀԿ-ն` «Համահայկական բանակ շարժում» ծրագրի շրջանակում: Երթի նպատակն էր ցույց տալ արտաքին թշնամուն, որ ՀՀ քաղաքացիները անկախ սեռից, տարիքից եւ քաղաքական հայացքներից միասնական են տարաբնույթ մարտահրավերներին դիմակայելու հարցում: Ինչպես նաեւ բողոքի ձայն բարձրացնել Իրաքի հյուսիսում բարեկամ եզդի խաղաղ ժողովրդի տեղահանության եւ կոտորածի վերաբերյալ: Խաղաղապահ զորքերի ու հոգեւորականների առաջնորդությամբ երթի մասնակիցները շարժվեցին դեպի Առաջնորդանիստ  Սուրբ Սարգիս եկեղեցի, որտեղ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Տ. ՆԱՎԱՍԱՐԴ արքեպիսկոպոս ԿՃՈՅԱՆԻ հանդիսապետությամբ տեղի ունեցավ հոգեհանգստյան կարգ` ի հիշատակ հայ-ադրբեջանական սահմանին զոհված զինծառայողների եւ Իրաքի հյուսիսում իսլամիստ ծայրահեղականների կողմից սպանված խաղաղ ժողովրդի:

Ինչպես նշեց Գերաշնորհ Տ. ՆԱՎԱՍԱՐԴ արքեպիսկոպոս ԿՃՈՅԱՆԸ. «Այսօրվա երթը ոչ միայն խաղաղության, միասնության եւ համերաշխության ոգեկոչումն է, այլեւ հայի հոգու հզոր, անկոտրուն հավատքի եւ քրիստոնեական սիրո խոսուն վկան ու առաջնորդիչ ուժը: Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու շնորհիվ է սերունդներին փոխանցվում սիրո եւ հայրենասիրության քարոզչությունը: Հայ Եկեղեցին մշտապես եղել է իր ժողովրդի կողքին` կիսելով ոչ միայն իր ազգի վիշտը, այլեւ յուրայինների ցավը: Դրա վկայությունն է Վեհափառ Հայրապետի կողմից համայն եզդիների առաջնորդին գրված զորակցության գիրը եւ ավելի վաղ գրված նամակը Ադրբեջանի հոգեւոր առաջնորդին, որտեղ դատապարտում է մարդկային կյանքի հանդեպ ամեն տեսակի բռնություն»: Ապա անդրադարձավ վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանի լարվածությանը. «Հրադադարի ռեժիմի խախտման տեւական փորձերը լուրջ վտանգ են ներկայացնում մեր տարածաշրջանի այսքան դժվարությամբ ձեռք բերված խաղաղության համար: Զոհվում են զինվորներ, խաթարվում է սահմանամերձ բնակչության կյանքը, մինչդեռ աստվածատուր մարդկային կյանքը սուրբ է, իսկ դրա իրավունքը` սրբազան: Եվ ոտնձգությունները մարդկային կյանքի հանդեպ անթույլատրելի են»: Իսկ հետո Արարատյան հայրապետական թեմի հոգեւոր առաջնորդը` դիմելով քրիստոնյա հայ ժողովրդին կոչ արեց. «Սիրելինե՛րս, հայոց քաջազուն զավակները բոլոր ժամանակներում էլ աչքի են ընկել իրենց անձնազոհությամբ եւ նվիրումով: Մինչեւ վերջ պայքարել են` հաղթության պսակն առնելու համառությամբ: Վստահաբար գիտենք, որ մեր ուժը միասնության եւ արդար դատի վերջնական հաղթանակի մեջ է: Իսկ մեր գաղտնի ուժը` հայության ամբողջական եւ միասնական ինքնաարտահայտության մեջ: Հայի պայքարն արդար է եւ օրհնյալ, ուստի` քաջ եղի՛ր եւ զորացի՛ր, մի՛ ընկճվիր եւ մի վախեցիր, մի՛ զարհուրիր, քանի որ որդի Աստված ինքը պիտի գնա ձեր առջեւից… Այսպես է մեզ թելադրում Աստվածաշունչը»: Ավարտելով խոսքը` Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը աղոթք հղեց առ Աստված. «Այսօր մենք հավաքվել ենք նաեւ մի սուրբ առաքելությամբ: Հավաքվել ենք աղոթելու մեր սիրելի եղբայրների ու զավակների համար, ում նահատակության շնորհիվ խաղաղ է մեր հայրենին: Մենք հավաքվել ենք այստեղ աղոթելու նաեւ Իրաքի եզդի ազգության բազմաթիվ զոհերի հոգիների հանգստության համար: Թող Աստված օրհնի մեր ջանքերը եւ լսի մեր աղոթքները: Ո՛վ Հիսուս, դու ես մեզ սովորեցրել, թե հոգին առավել է քան զմարմին, թե ճշմարտության, բարու, հավատքի սիրո համար արժե արյուն հեղել եւ կյանք տալ, որպեսզի ապրեն եկեղեցին ու ազգը, կրոնն ու հայրենիքը, լեզուն ու գիրը: Ո՛վ ողորմած Աստված, անսահման ողորմությամբ հիշիր բոլոր ննջաց քաջազուն որդիներին  հայոց, հիշի՛ր ննջաց ամեն մի ադամորդու եւ քո աջակողմյան դասին արժանացրու նրանց: Թող քո ամենատես աչքը եւ ամենազոր աջը հովանի ու պահապան լինեն մեր ժողովրդին` ի Մայր Հայաստան, ի Արցախ եւ ի Սփյուռս աշխարհի…

Ամեն»

Երբ եկեղեցին ու բանակը միասնության կոչ են անում ու բռունցքված խոսում չարիքի դեմ պայքարի մասին, ապա ժողովուրդը պարտավոր է արթնանալ երկարատեւ քնից ու տեր կանգնել իր երկրին, իր հավատքին ու ազգային արժեքներին:

 

Նյութը եւ լուսանկարները` ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ


Հ.Գ.- Լուսանկարները դիտե՛ք հետեւյալ հղումով`

https://www.facebook.com/media/set/?set=oa.440862819387919&type=1

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում