ՀԱԿՈԲ ՄԿՐՏՉՅԱՆԸ ՌԻՈ-2016 ԿՄԵԿՆԻ ՈՍԿՈՒ ՀԱՄԱՐ ԿՌԻՎ ՏԱԼՈՒ

Արխիվ 12-16

ՀԱԿՈԲ ՄԿՐՏՉՅԱՆԸ ՌԻՈ-2016 ԿՄԵԿՆԻ ՈՍԿՈՒ ՀԱՄԱՐ ԿՌԻՎ ՏԱԼՈՒ


Նանջինգում կայացած 2-րդ պատանեկան օլիմպիական խաղերից Հայաստանի թիմը վերադարձավ 2 ոսկե, 2 արծաթե  եւ 3 բրոնզե մեդալներով: 77 կգ քաշային Հակոբ Մկրտչյանը եւ +85 կգ քաշային կարգում հանդես եկած Սիմոն Մարտիրոսյանը ոսկե մեդալների արժանացան ծանրամարտի մրցաշարում, հրաձիգ Հրաչյա Բաբայանը եւ հունահռոմեական ոճի ըմբիշ Զավեն Միքայելյանը (58 կգ) դարձան օլիմպիական փոխչեմպիոններ, իսկ 81 կգ քաշային բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը եւ ազատ ոճի ըմբիշներ Սարգիս Հովսեփյանը (76 կգ) ու Վաղինակ Մաթեւոսյանը (54 կգ) նվաճեցին բրոնզե մեդալներ: Ոչ պաշտոնական թիմային հաշվարկում Հայաստանը Սլովենիայի հետ կիսեց 29-րդ տեղը: Օլիմպիական տպավորություններով ՙԻրավունքի՚ հետ կիսվեց 2-րդ պատանեկան օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, 77 կգ քաշային ծանրորդ ՀԱԿՈԲ ՄԿՐՏՉՅԱՆԸ:


-Տարիքային սահմանափակման համար յուրաքանչյուր մարզիկի ընդամենը մեկ անգամ է վիճակվում մասնակցել պատանեկան օլիմպիական խաղերին, պատասխանատվությունն այս պարագայում ավելի է մեծանում...

- Այո, պատասխանատվությունը շատ մեծ էր, երբ 4 մարզիկներից ընտրվում են 2-ը, եւ պետք է գնալ ու անել ամեն հնարավոր բան: Շատ մեծ պատասխանատվություն էր մեզ վրա դրված:
- Այլ խոշոր մրցաշարերի էլ եք մասնակցել. որն է օլիմպիադայի առանձնահատկությունը: Ընդհանուր մթնոլորտի մասին ինչ կասեք:
- Ամենամեծ առավելությունը հենց այն է, որ օլիմպիական խաղերն իրենցից ավելի մեծ բան են ներկայացնում, քան, օրինակ, Եվրոպայի կամ աշխարհի առաջնությունը: Իսկ մթնոլորտից շատ գոհ եմ, ամեն բան  շատ լավ էր:
- Մեկ անչափ կարեւոր նվաճում արդեն ունեք այս տարվա համար: Էլ ինչ խնդիր եք դրել Ձեր առաջ:
- Լավ հանդես գալ Եվրոպայի առաջնությունում եւ պատրաստվել  Ռիո-2016-ին:
- Ի դեպ, Ռիո-2016-ի մասին, ի՞նչն այնտեղ այլ կերպ կանեք:
- Քաշս եմ փոխելու, այլ քաշով եմ հանդես գալու...Դարձյալ պետք է պատրաստվեմ ու կռիվ տամ ոսկու համար:
- Թիմի գլխավոր մարզիչն արդեն նշել է, որ բոլորդ էլ ֆիզիկապես, տակտիկապես  ու հոգեբանորեն լավ պատրաստված եք եղել:  Ձեր դեպքում ինչն ամենաշատն օգնեց նվաճել չեմպիոնի տիտղոսը:
- Առաջինը` լավ պատրաստավածությունը, հետո` արդեն հոգեբանականը...
- Ինչպես եք հաղթահարում հոգեբանական խնդիրները:
- Ուղղակի չպետք է մտածել այն քաշի մասին, որը պետք է բարձրացնես, կարեւորը չլարվելն է...

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում