ԱՐՏՅՈՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Արխիվ 12-16
Շնորհավորում եմ ՙԻրավունք՚ թերթին 25-ամյակի կապակցությամբ: Ասեմ, որ մենք գրեթե հասակակիցներ ենք, եւ որքան ինձ հիշում եմ պրոֆեսիոնալ ոլորտում, հիշում եմ նաեւ ՙԻրավունք՚ թերթը, որը միշտ ունեցել է ասելիքը լրատվական դաշտում: Այն ունեցել է իր ինքնօրինակ տեղը եւ կարծում եմ` հենց դա է եղել գրավականը, որ 25 տարի թերթն արդեն ապրում է եւ ունի հարուստ կենսագրություն: Ուզում եմ թերթին մի քանի 25 տարի էլ մաղթել` ցանկանալով, որ նրա էջերում օբյեկտիվ հրապարակումներ շատ լինեն, որ կապը ընթերցողի հետ միշտ հարթ լինի: Գիտեմ, որ ՙԻրավունքն՚ արդեն ունի ընթերցողների մեծ բանակ, կարծում եմ` նման հարուստ կենսագրությամբ պարբերականը դեռ այս առումով շատ ու շատ նոր հորիզոններ ունի նվաճելու: Մեկ անգամ եւս շնորհավորում եմ:
ՀԵՌՈՒՍՏԱՄԵԿՆԱԲԱՆ
ԱՐՏՅՈՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

