ՙՙԳՆԱ ՄԵՌԻ, ԱՐԻ ՍԻՐԵՄ՚-ՈՎ ԱԶԳԱՅԻՆԸ ՉԵՍ ՊԱՀՊԱՆԻ
Արխիվ 12-16ՙԳՆԱ ՄԵՌԻ, ԱՐԻ ՍԻՐԵՄ՚-ՈՎ
ԱԶԳԱՅԻՆԸ ՉԵՍ ՊԱՀՊԱՆԻ
Հայոց հնագույն մշակույթի պահպանման եւ տարածման գործը պատկանում է բոլոր նրանց, ովքեր իրենց հայ են համարում: Բայց շատերը հայ լինելով` անտեսում են այդ փաստն ու ընկնում օտար անճաշակություններ տարածելու հետեւից: Զբոսաշրջիկը Հայաստան գալիսմիշտ նախընտրում է տեսնել ու լսել բուն ազգայինը, բայց չգիտես ինչու միշտ նրանց հրամցնում ենք այն, ինչը հայկական ոչ մի տարր չի պարունակում: Օրինակ` օտարերկրացին իր երկրում կարող է նվագել հայկական դուդուկ ու հուզել հանդիսականին, իսկ Հայաստանում այդ ամենը տեսնելով` ասել ՙբրավո՚ եւ դարձնել օրվա քննարկման թեմա. ՙԼսեցիր այն սեւամորթ տղային, ինչպես էր երգում հայ աշուղական երգեր՚:
Զարմանալի ոչինչ չկա, սեւամորթ տղան գուցե ավելի լավ է հասկացել այդ աշուղական երգերի իմաստը, քան այն մարդիկ, ովքեր ՙփախչում՚ են հայկականից` ընկնելով այնպիսի ՙարժեքների՚ հետեւից, որոնք վաղ թե ուշ չքանալու են: Ովքեր էլ որ հասկանում եւ գնահատում են հայկական մշակութային արժեքները եւ ապրում դրանք տարածելով, անհասկանալի պատճառներով չեն գնահատվում: Ավելին` համարվում են ժամանակից հետ մնացած: Սովորաբար, նրանք գնահատվում են այն ժամանակ, երբ հեռանում են կյանքից կամ էլ երկրից: Ահա այստեղ է, որ միշտ գործում է` ՙԳնա մեռի, արի սիրեմ տարբերակը՚: Արտասահմանյան որեւէ ՙաստղիկի՚ համերգ Հայաստանում ավելի շատ եռուզեռ կարող է առաջացնել, քան ասենք հոգեւոր երգեր կատարող որեւէ հայ երգչի համերգը: Իհարկե` ճաշակին ընկեր չկա, հասկանալի է, բայց ոչ` անճաշակությանը: Ինչեւէ, օտարամոլության այս դեգերումները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ չկա այն գիտակցությունը, որ հայի համար առաջին տեղում պետք է լինի ազգայինը, իսկ եթե չլինի այս գիտակցությունը, օտարամոլության տանող ճանապարհը դեմ կառնի մի պատնեշի, որից անդին կործանումն է:
Կույտը մշակեց ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

