«ՊԱՐԶ ՉԷ, ԹԵ ԵՐԳԱՐՎԵՍՏՈՒՄ ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ»

Արխիվ 12-16

«ՊԱՐԶ ՉԷ, ԹԵ ԵՐԳԱՐՎԵՍՏՈՒՄ ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ»



ՀՀ վաստակավոր արտիստուհի, երգչուհի ԼԵՅԼԱ ՍԱՐԻԲԵԿՅԱՆԸ կարծում է, որ այսօր առկա մտահոգություններից գերագույնը հայ մարդու արժանապատվության վտանգված լինելն է: Ներկայիս զբաղվածության, երգարվեստում տիրող իրավիճակի ու մտահոգությունների մասին էլ հենց ծավալվեց «Իրավունքի» զրույցը երգչուհու հետ.



«ՀԱՅ ԵՐԳԸ ՀԶՈՐ ՈՒԺ ՈՒՆԻ»

«Իսկապես խիստ վտանգված է հայ մարդու արժանապատվությունը, ինչի փրկողն ու պահողը մեր ազգային երգն է, որն անհրաժեշտ է ամբողջ աշխարհով սփռված հայությանը, մեր սփյուռքին, սահմանին կանգնած մեր զինվորին, մեր հզոր ու կայացած սպայական կազմին: Հայ երգը հզոր ուժ ունի միավորելու զինվորին, օգնելու նրան արժեւորել իր հերոսությունը, իր մղումը, իր հայրենի տունը, իր ծնողին, իր զավակին, իր մշակույթը: Կարծում եմ` մենք  կշարունակենք ազգը սիրել այնքան, ինչքան որ պատրաստ ենք պահել մեր ավանդույթները, մեր ազգային արժանապատվությունը»:

 

«ՄԱՐԴԻԿ ՀԱՐՍԱՆԻՔՆԵՐԻՆ ԻՆՉ ԱՍԵՍ ԵՐԳՈՒՄ ԵՆ»

Լելյան փաստում է նաեւ, որ իր կատարած աշխատանքի 80 տոկոսը բարեգործություն է, բայց միեւնույն ժամանակ ուրախանում է, որ իր կողքին կան մարդիկ, ովքեր եւս պատրաստ են ու անում են ամենն իրենց ուժերի սահմաններում. «Իմ ընտանիքի անդամներն ինձ հարց են տալիս, թե արդյոք արդարացվա՞ծէ իմ այս նվիրվածությունը հայ երգին, որովհետեւ մարդիկ հարսանիքներին ինչ ասես երգում են... Ես էլ, իհարկե, կարող եմ մասնակցել իմ ծրագրով, այսինքն` արժանապատիվ ներկայացնելով հայ երգը նաեւ այստեղ, գումար աշխատել: Իրականում իսկական հայկական հարսանիքը եւս ծես է, ավանդութային արարողություն: Բայց կոմերցիոն դաշտ ասվածը, որտեղ արաբա-թուրքական երգեր կոչվածն են ապրում, չեմ ընդունում նույն գծով հավասար կանգնեցնել եւ այն մարդուն, ով իսկապես նվիրված է ու նորմալ գործ է անում, նույն սանրի կտավով անցկացնել: Ուղղակի կասեմ, որ շնորհակալ եմ, որ դեռ կան, որ մնացել են մարդիկ` Արսեն Գրիգորյան (Մրո), Դավիթ Ամալյան, Մկրտիչ Մկրտչյան, Գոհար Հովհաննիսյան, Արսեն Գրիգորյան (Ասո), որ պահում են այդ գիծը»:

«ՍԱՀՄԱՆԻՆ ԿՌՎՈՂ ՏՂԵՐՔԻՆ ՀԱՎԱՍԱՐ ԷԼ ՄԵՆՔ ԵՆՔ ՄԱՐՏՆՉՈՒՄ»


Հոկտեմբերի 5-ին հայ կոմպոզիտոր, բանաստեղծ Սասուն Պասկեւիչյանի 75-ամյա հոբելյանին առաջին անգամ կհնչի Լ. Սարիբեկյանի«Արիացի´ր,սի´րտիմ» երգը. «Անակնկալ ունեմ բոլորի համար, անակնկալ այն իմաստով, որ այս անգամ էլ հավատարիմ եմ մնացել իմ սկզբունքներին, ինչն այսօր ցավոք սրտի անակնկալ է, որովհետեւ պարզ չէ, թե երգարվեստում ինչ է կատարվում: Օրեր առաջ էլ Արսեն Գրիգորյանի (Մրո) հետ էի այս թեմայով խոսում, ու եկանք այն եզրակացության, որ մարտում, սահմանին կռվող տղերքին հավասար էլ մենք  ենք մարտնչում` պահպանելու մեր երգը, ճանաչելի դարձնելու եւ շարունակելու այն: Ես` որպես երգահան, որպես ստեղծագործող, նաեւ շարունակում եմ մեր հայ երգի ավանդույթները, ինչի խոսուն օրինակն է «Արիաց°ր, սի°րտ իմ»-ը: Կարծում եմ` այս երգը պարունակում է մի խոսք, որն այսօր էլ ու միշտ է արդիական է եւ հատկապես հիմա պետք է առավել բարձր հնչի, երբ կանգնած ենք Ցեղասպանության 100-ամյա տարելիցի շեմին, որտեղ, կարծում եմ, այն ասելիք ունի. եւս մեկ հայկական  երաժշտական մտածելակերպի, մեր խաչատրյանական, կոմիտասյան, տերտերյանական ձեռագրի արտահայտումն է»:
Երգչուհին իր խոսքն ավարտում է հայրենիքը որպես հայի ունեցած միակ շռայլություն լինելու դիտարկմամբ ու վստահեցնում, որ յուրաքանչյուր հայ, եթե հզոր է, ապա դա հայրենիքի եւ այն հայերի շնորհիվ է, ովքեր  իսկապես հետք են թողել եւ դեռ կթողնեն ամբողջ աշխարհի պատմության մեջ:



ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում