- Ունեմ անչափահաս դուստր, ով վերջին մեկ ամսում աչքի է ընկնում մերթ ագրեսիվ եւ նյարդային պահվածքով, մերթª ինքնամփոփ եւ լռակյաց: Դստերս նման պահվածքը մեզ անհանգստացնում է, քանի որ նրա մոտ տրամադրության նման կտրուկ փոփոխություններ մինչ այդ երբեւէ չեն նկատվել:
Խնդրում եմ ասել` հնարավոր է, որ նման պահվածքը հոգեկան ներաշխարհի խանգարման նշան լինի: Արագածոտնի մարզի բնակչուհի` Ե. Ավետյան Հարցին պատասխանում է ՀՀ ԱՆ հոգեբույժ Արմեն Սողոյանը -Անկախ նրանից` նման պահվածքը անմիջապես հոգեկան խանգարման նշաններ են, թե ուղղակի բնավորության փոփոխության շեշտվածություն, ինքը պետք է դիմի որեւէ մասնագետի` կամ որակավորված հոգեբանի, կամ հոգեբույժի: Ամեն դեպքում չի բացառվում, որ դեռահասության տարիքում արտահայտված ագրեսիան, տրամադրության շեշտակի փոփոխությունը կարող են խոսել հոգեկան խանգարման առաջացման մասին: Այնպես որ, ոչ միայն ցանկալի, այլեւ պարտադիր է, որ երեխային զննի մասնագետը: