ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՄ Է ԱԶԳԱՅԻՆ ՙԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԻՆ՚

Արխիվ 12-16

ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՄ Է ԱԶԳԱՅԻՆ ՙԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԻՆ՚


Այս տարվա հունիսի 30-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 25-ամյա Մխիթար Զարգարյանին մեղավոր էր ճանաչել ՀՀ Քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ մարդուն առեւանգելը) նախատեսված հանցագործության կատարման համար պատիժ էր նշանակել 4 տարի ժամկետով ազատազրկում միաժամանակ համարելով, որ նորապսակ երիտասարդի նկատմամբ պատիժը պայմանականորեն կարելի է չկիրառել...

ՀԻՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՈՎ

Հին ազգային ավանդույթներին ՙտեղը-տեղին՚ համապատասխանող այս պատմությանը կարելի էր եւ չանդրադառնալ, առավել եւս, որ դատարանը օրենքի պահանջի եւ ՙաղջիկ փախցնելու՚ ավանդական գործելաոճի արանքում ՙոսկե միջինն՚ էր գտելª սահմանելով պայմանական պատժաժամկետ: Միայն թե երեւում է, որ պետական մեղադրողն է հեռու ավանդականից, քանի որ մնացել էր այն համոզմունքին, որ ոչ թե նորաստեղծ ընտանիքը, այլ միայն բերդը կարող է ուղղել Մխիթարին եւ բողոքարկել էր առաջին ատյանի դատական ակտը...
Պատմությունը հետեւյալն էր. Մխիթարը սիրում էր Անահիտին եւ տարիներ առաջ էր որոշել ամուսնանալ նրա հետ: Տարիներն ի զորու չեղան այդ զգացմունքները մարել, միայն թե Անահիտն այդպես էլ չէր հաշտվում Մխիթարի հետ ամուսնանալու մտքին: Իրավիճակը ճիշտ գնահատող մարդը նման դեպքում կասեր. ՙՓախցնել է պետք՚: Մխիթարն էլ ոչ միայն ինքն իրեն դա ասել, այլ նաեւ իրականացրել էր: 2013-ի նոյեմբերին Մխիթարը մի վերջին անգամ գնացել էր Անահիտենց տուն, նրա մորից խնդրել էր դստեր ձեռքը, լսել էր մերժումը, տեղեկացրել էր, որ աղջկան փախցնելու է եւ 3 օր անց...
Ըստ մեղադրանքի. ՙ...իր հանցավոր մտադրությունն իրականացնելու համար մեղադրյալ Մխիթար Զարգարյանը 2013թ. նոյեմբերի 29-ին ոմն Սասունի եւ ոմն Պավելի հետ, քննությամբ չպարզված ավտոմեքենայով սպասել է Երեւան քաղաքի Քաջազնունի 6 հասցեի մոտակայքում: Ժամը 16:00-ի սահմաններում Մխիթար Զարգարյանը, նկատելով Երեւան քաղաքի Քաջազնունի փողոցով պատահաբար անցնող Անահիտ Գասպարյանին, դուրս է եկել ավտոմեքենայից, մոտեցել վերջինիս եւ փորձել է զրույցի բռնվել: Հասնելով ավտոմեքենայի մոտ, մեղադրյալ Մխիթար Զարգարյանը, հերթական անգամ մերժում ստանալուց հետո տուժող Անահիտ Գասպարյանին` վերջինիս կամքին հակառակ, բռնություն գործադրելով հրել եւ նստեցրել է մեքենայի հետեւի նստատեղին, ապա բռնելով տուժող Անահիտ Գասպարյանի ձեռքերիցª հրահանգել է ոմն Սասունին ավտոմեքենան վարել: Մեքենայի մեջ Անահիտ Գասպարյանը փորձել է ձեռքերն ազատել Մխիթար Զարգարյանից եւ փախչել ավտոմեքենայի աջակողմյան դռնից, սակայն ոմն Պավելը, փակելով նշված դռան փականը, կանխել է Անահիտ Գասպարյանի փախուստը ավտոմեքենայից: Այնուհետեւ, մեղադրյալ Մխիթար Զարգարյանը ոմն Սասունի եւ ոմն Պավելի հետ ավտոմեքեայով տուժող Անահիտ Գասպարյանին` վերջինիս կամքին հակառակ, տեղափոխել են Կոտայքի մարզի Աբովյան քաղաք...՚:

ԴԱՏԱԽԱԶԸª
ՄԱՏԻ ԵՎ ՄԱՏԱՆՈՒ ԱՐԱՆՔՈՒՄ


Փորձառու ընթերցողը, իհարկե, լուրջ չի ընդունի մեղադրական եզրակացության մեջ օգտագործված ՙոմն Սասունի՚, ՙոմն Պավելի՚, ՙպատահաբար անցնող՚ եւ նման այլ բառակապակցությունները եւ իր մտքով անգամ չի անցկացնի, թե հարազատ ոստիկանությունը անկարող էր գտնվել բացահայտելու ՙհանցավոր խմբի՚ երկու մասնակիցներին: Դատարանները նույնպես միամիտ չէին գտնվել եւ հատուկ արձանագրել էին հետեւյալը. ՙԴատարանը պատճառաբանված կերպով գտել է, որ ինչպես նախաքննության ընթացքում, այնպես էլ դատարանում մեղադրանքի մարմինները չեն կարողացել պարզել, իսկ դատարանում բավարար ապացույցների ամբողջությամբª հիմնավորել Մխիթար Զարգարյանի եւ գործով չբացահայտված այլ անձաց կողմից իրականացված գործողությունների ամբողջական արտաքին նկարագիրն ու դրանց հաջորդականությունը, որպիսի պայմաններում հիմնավորված չէ ամբաստանյալի արարքում որպես պատասխանատվությունը եւ պատիժը ծանրացնող հանգամանք հանցագործության կատարման մեջ նրա առանձնապես ակտիվ դերը դիտարկելը՚:
Ու միգուցե իրոք նախաքննությունը ճիշտ էր վարվելª սովորական ՙաղջիկ փախցնելու՚ պատմության համար գտնել ՙհանցագործության՚ մյուս երկու մասնակիցներին ու ՙգործուղել՚ բանտ: Իսկ դրանից հետո էլ ավելի տարօրինակ երանգ է ստանում մեղադրողի ձգտումըª ամեն կերպ բանտում տեսնել փախցնողին: Առավել եւս այն բանից հետո, երբ Անահիտի մայրը, ով դատարանում հանդես էր եկել արդեն ոչ միայն որպես վկա, այլ նաեւ Մխիթարի զոքանչ, հայտարարել էր. ՙՆերկայումս Անահիտը եւ Մխիթարը ընտանիք են կազմել եւ բնակվում են միասինª Իջեւան քաղաքում, իսկ մենք Մխիթարի ծնողների հետ որպես արդեն բարեկամներ գտնվում ենք ջերմ հարաբերությունների մեջ՚:
Լավ է, որ վերաքննիչ քրեական դատարանը դատախազի խելքին չընկավ եւ մերժեց նրա բողոքը: Եվ հուսանք, որ նույն անհասկանալի մոլեռանդությամբ  դատախազությունը չի փորձի վերաքննիչի այդ որոշումը տեղափոխել  վճռաբեկ ատյան:

Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում