ՀԱՆՈՒՆ ՈՒՄ ԵՆ ՀԱՎԱՔԱԳՐՎՈՒՄ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ

Արխիվ 12-16

ՀԱՆՈՒՆ ՈՒՄ ԵՆ ՀԱՎԱՔԱԳՐՎՈՒՄ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ


1990-ականների սկզբին ժամանակի հրամայականով ստեղծվեց ՙԵրկրապահ կամավորականների միությունը՚, որի կազմում ընդգրկվեցին Ղարաբաղյան ազատագրական պայքարի մասնակից ազատամարտիկները, զինվորականներն ու կամավորները: Տարիների ընթացքում կառույցն ընդլայնվեց, կայացավ, ստեղծեց տարածքային կառույցներ ու տարբեր մարմիններ, որոնք զբաղվում են ազատամարտիկների եւ նրանց ընտանիքի անդամների խնդիրներով: Չնայած դրան, ժամանակ առ ժամանակ ի հայտ են գալիս ԵԿՄ-ի որոշ անդամներ կամ նախկին ազատամարտիկներ, ովքեր փորձում են նեղ անձնական կամ քաղաքական շահերից ելնելով` պառակտել միությունը, դրա անդամների մի մասին առանձնացնել ԵԿՄ-ից ու ստեղծել նոր կազմակերպություններ:

Նախկինում այդպիսի մի քանի անհաջող փորձեր կատարվեցին` ի դեմս ՙՈգու փորձության՚ եւ ՙԱզատամարտի վետերանների միության՚, սակայն այդ կառույցների ստեղծման իրական նպատակների ի հայտ գալուց կարճ ժամանակ անց դրանք այդպես էլ մնացին թղթի վրա:
Այժմ էլ սկսվել է ԵԿՄ-ի դեմ նմանատիպ հերթական արշավն ու ազատամարտիկների հավաքագրումը, որը գլխավորում են ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Ռուստամ Գասպարյանը եւ Ռուբեն Գեւորգյանը: Ինչպես հայտնի է, սկզբում նրանք ստեղծեցին ՙԱզատամարտի նվիրյալների միություն՚ հասարակական կազմակերպությունը, որը մի քանի օրվա կյանք ունեցավ, քանի որ, ինչպես նշում են իրազեկ մարդիկ, ԲՀԿ-ականները չկարողացան բարիշել փողի հարցում, այսինքն` մեկը մյուսին չզիջեց տրամադրվող գումարների վերահսկումն ու բաշխումը: Իսկ խոստացված եւ սկզբնական շրջանում տրամադրված գումարները բավականին մեծ էին: Դրանից որոշ ժամանակ անց, չհրաժարվելով իրենց մտադրությունից, նրանք իբր առանձնացան ու ստեղծեցին երկու նոր կառույց. Ռուստամ Գասպարյանը` ՙԱզատամարտիկների դաշինք՚, իսկ Ռուբեն Գեւորգյանը` ՙԵրդվյալ ազատամարտիկների միություն՚: Ռ. Գասպարյանն ու Ռ. Գեւորգյանը Երեւանում եւ մարզերում ազատամարտիկների հետ անցկացնում են հանդիպումներ` նրանց համոզելով անդամագրվել նորաստեղծ կազմակերպություններին: Նրանք երկուսն էլ հայտարարում են, որ իրենց կազմակերպություններն ապաքաղաքական են եւ որեւէ կուսակցության` հատկապես ԲՀԿ-ի հետ առնչություն չունեն:
Այն, որ այս երկու նորաստեղծ կառույցներն էլ ֆինանսավորվում ու ղեկավարվում են նույն կենտրոնից եւ որ դա ԲՀԿ-ն է, կասկածից վեր է, քանզի առկա են դա հիմնավորող բազմաթիվ տեղեկություններ: Նախ` ԲՀԿ-ական պատգամավորները, լավագույն ցանկության դեպքում անգամ, չեն կարող ինքնագլուխ  ձեռնարկներով զբաղվել, այն էլ` հավաքագրել ազատամարտիկների: Ուշադիր ընթերցողները նկատած կլինեն, որ ԲՀԿ-ական պատգամավորների այս գործունեությունը լուսաբանում են բացառապես ԲՀԿ-ին պատկանող լրատվամիջոցները` ՙԿենտրոն՚ հեռուստաընկերության գլխավորությամբ: Նույն մամուլի հրապարակումներից հայտնի է, որ Ռ. Գասպարյանի ՙԱզատամարտիկների դաշինքը՚ հավաքներ է անցկացնում ՙՀայրենիք՚ կինոթատրոնի շենքում, որտեղ ունի նաեւ գրասենյակ, իսկ այդ տարածքը, ինչպես հայտնի է, պատկանում է Շենգավիթի նախկին թաղապետ ՙԿադիլակ Սերոժին՚: Գաղտնիք չէ, որ 2012թ. ԱԺ ընտրություններից առաջ այդ նույն տարածքում է տեղակայված եղել ԲՀԿ-ի նախընտրական շտաբը, եւ ինչպես այն ժամանակ, այնպես էլ ՙԱզատամարտիկների դաշինքի՚ դեպքում, տարածքի սեփականատերը վարձակալության գումար չի վերցնում` դրանով իսկ փորձելով հաճոյանալ ԲՀԿ-ին:
Բացի այդ, շրջանառվող լուրերի համաձայն, Ռ. Գասպարյանն ու Ռ. Գեւորգյանը առանձին-առանձին հանդիպումներ են ունենում ԲՀԿ ղեկավարության հետ, ներկայացնում իրենց կատարած աշխատանքների հաշվետվությունը (թե ով քանի ազատամարտիկ է հավաքագրել) եւ ըստ ձեռքբերած արդյունքների էլ, ստանում են ֆինանսավորման հերթական մասը: Հետաքրքիր է, արդյո±ք այդ կառույցներին անդամագրվող ազատամարտիկները տեղյակ են, թե իրենց սոցիալական խնդիրները լուծելու պատրվակով որքան գումար է տրվում: Դժվար թե:
Ազատամարտիկներին օգնելու պատրվակով լրացուցիչ դիվիդենտներ ապահովելուց բացի, ԲՀԿ-ական պատգամավորները հետապնդում են նաեւ այլ նպատակներ, որոնք իրենց առջեւ դրել է կուսակցությունը: Բանն այն է, որ այս երկու կառույցների ձեւավորումն ընթանում է բավականին արագ տեմպերով, եւ դա ունի իր պատճառները: Պարզվում է, որ ՙքառյակի՚ մաս կազմող ԲՀԿ-ի պատգամավորները ազատամարտիկների հետ հանդիպումների ժամանակ հատուկ նշում են, որ իրենք պետք է կազմավորվեն, համախմբվեն ու մոբիլիզացվեն մինչեւ սեպտեմբերի վերջ, ինչից հետո պետք է ցանկացած պահի պատրաստ լինեն ակտիվ գործողությունների: Պատգամավորները մարզերի ազատամարտիկներին նաեւ վստահեցրել են, որ կհոգան Երեւան գալու եւ մնալու հետ կապված բոլոր ծախսերը:
Արդեն հայտնի է, տխրահռչակ ՙ12 կետերի՚ կատարման ընթացքի պատրվակով ՙքառյակը՚ սեպտեմբերի վերջին նախատեսում է Երեւանում անցկացնել մեծ հանրահավաք: Ինչպես նկատեցիք, ակտիվ գործողությունների պատրաստվելու համար ազատամարտիկներին տրված ժամկետն ու ՙքառյակի՚ հանրահավաքի անցկացման օրը համընկնում են, ինչը պատահականություն չէ եւ հերթական անգամ հիմնավորում է ԲՀԿ-ի ու այդ կառույցների միջեւ եղած կապը:
Եթե ամփոփենք վերը նշված փաստերն ու հանգամանքները, ապա ստացվում է, որ ՙքառյակի՚ մաս կազմող ԲՀԿ-ն կուսակցության անդամներին տրամադրում է ֆինանսական միջոցներ` ազատամարտիկներ հավաքագրելու եւ սեպտեմբերի վերջին նրանց ակտիվ գործողությունների նախապատրաստելու համար: Արդեն իսկ պարզ է, որ այդ ազատամարտիկներին հրահանգվելու է մասնակցել ՙքառյակի՚ սեպտեմբերյան հանրահավաքին, սակայն միթե նրանք չեն հասկանում, թե իրենց դեպի ուր են տանում, ինչպես են պատրաստվում օգտագործել, ինչ խաղերի մեջ են ներքաշում: Ակնհայտ է, որ այս ամբողջ գործընթացի նպատակն է հանրահավաքի ընթացքում ուժի դիրքերից հանդես գալն ու իշխանություններին ինչ-որ բաներ պարտադրելու փորձ կատարելը:
Մի բան է անհասկանալի, թե ինչի± դեմ պայքարելու համար են մոբիլիզացվում նախկին ազատամարտիկները, ո±ւմ հանդեպ են պատրաստվում ակտիվ գործողություններ իրականացնել. սեփական ժողովրդի±, շարքային քաղաքացիների±, թե± հասարակական կարգը հսկող իրավապահների դեմ: Եվ հանուն ում են հավաքագրվում ազատամարտիկները` Ռոբերտ Քոչարյանի ու Լեւոն Տեր-Պետրոսյանի±, թե± ամերիկացիների ու եվրոպացիների, թե±... Ամեն դեպքում, այս ՙավանտյուրան՚ իր մեջ վտանգներ է պարունակում եւ պարզ չէ` դրա հեղինակները գիտակցելո±վ, թե± ՙմիամտաբար՚ այլ ուժերի կողմից օգտագործվելով են դրան գնում: Չնայած, դա այնքան էլ կարեւոր չէ, քանի որ հային հայի դեմ հանելու գաղափարը ինքնին դատապարտելի երեւույթ է` անկախ նրանից, թե դա ինչ նպատակներ է հետապնդում:

Հ. ՏԵՐ-ՎԱՀԱՆՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում