Եթե այսպես շարունակվի, Ադրբեջանում դիակներին ու պառավներին էլ են զորակոչելու բանակ. հետախույզ

Հանդիպում

Արցախը երբեք էլ հերոսների պակաս չի ունեցել, ու այսօր էլ արցախյան սահմանապահ դիրքերից սարսափում է թշնամին, որովհետև բազմիցս լսել է երեկվա ու մերօրյա հերոսների մասին, որոնց անվան շուրջ լեգենդներ են հյուսվում։ Հենց այդ լեգենդար հետախույզներից մեկին էլ օգոստոսյան ամենաթեժ օրերին հանդիպեցինք ԼՂՀ հյուսիսային սահմանի դիրքերից մեկում։ Հայտնի պատճառներով, հետախուզական ստորաբաժանման մեր բարձրաստիճան սպայի անունը չենք նշում, ու թերևս դրա կարիքը չկա էլ, որովհետև իր անվան շուրջ պտտվող բազում լեգենդներն ու դեմքի սպիներն ավելին են ասում իր անձի մասին։ 

— Պարոն ***յան, օգոստոսյան այս օրերը խիստ լարված էր արցախա-ադրբեջանական սահմաններում, նախ խոսենք մեր զինված ուժերի գործողությունների ու թշնամու անմիջական զոհերի մասին։

— Պաշտպանության նախարարի հրամանի համաձայն, պատժիչ գործողությունները սկսել էինք արդեն հուլիսի 28-ին։ Հետախուզական ստորաբաժանումները բերվել էին լրիվ մարտական պատրաստվածության, ապա դուրս բերվել առաջնագիծ՝ որպեսզի ամեն մեկը կատարի իր խնդիրը՝ հակառակորդին խաղաղություն պարտադրի և պատժիչ գործողություններ իրականացնի։ Այդ օրվանից սկսվեց ադրբեջանցիների ջարդը, որը մինչ օրս շարունակվում է։ Այս օրերին միայն մեր միավորման հատվածում կատարվել է երկու հաջող գործողություն, որի ընթացքում հակառակորդը կրել է կենդանի ուժի զգալի կորուստներ։ Այդ թվում նաև հատուկ նշանակության ստորաբաժանումներն են բավականին մեծ կորուստներ կրել։ Հիմա արդեն հակառակորդը ի վիճակի չէ շարունակել իր գործողությունները։ Կարող եմ ասել, որ մեր հետախուզական հատուկ նշանակության խմբերի հարվածից ադրբեջանական բանակը մոտավորապես 11 զոհ է ունեցել։ 6 զոհ, մոտ 8 վիրավոր էլ հակառակորդի դիվերսիոն հետախուզական խումբը մեր հարևան դիրքերից մեկում է կրել։ Ցավոք, այդտեղ մենք ունեցանք կորուստ, մեր հետախուզական վաշտի հրամանատարը զոհվեց, բայց հերոսաբար զոհվեց, ինչպես վայել է իսկական հետախույզին։

Ամենալարված այս 5 օրերի զոհերի մասին Ադրբեջանի պաշտոնական տվյալները խիստ կցկտուր էին։ Իրականում որքա՞ն մարդկային կորուստ է ունեցել թշնամին։

— Հակառակորդի տվյալներով՝ իրենք այս պահի դրությամբ ունեն 44 զոհ, 30-ի մոտ վիրավոր։ Իսկ մեր տվյալներով, իրենց զոհերի թիվը հասել է առնվազն 52-ի։ Մեր դիմաց հոգեբանորեն կոտրված զինվոր է կանգնած, որը ամեն օր դիակ է տեսնում։ Պարզ է, որ դրանից հետո Ադրբեջանի զինված ուժերում աճելու է դասալքության, ինքնախեղումների քանակը։ Եվ այդ բանակը մեր դեմ պիտի պատերազմի՞։

Ինչո՞ւ որոշվեց անցնել պատժիչ գործողությունների։

— Թշնամու այդ լկտի պահվածքի պատճառով, հուլիսի 26-ին՝ դիվերսիոն հետախուզական հատուկ նշանակության խմբերի ներթափանցումից հետո։ Կարծում եմ՝ նախագահների հանդիպման հետ էր կապված։ Իրենք փորձում էին մեզ ստիպել, որպեսզի ցածր խոսենք։ Բայց մենք իրավիճակը փոխեցինք և հիմա արդեն իրենց խրամատում չենք կարողանում մարդ ճարել, որ բարև տանք։ Հակառակորդը մոտիկ դիրքերից հետ է քաշում իր զորքը, հերթապահությունը կատարում է ավելի հեռվից։ Ավելին՝ հայտարարել է մոբիլիզացիոն ռեսուրսի հավաք։ Իրենց զինվորները վախենում են անգամ այդ հեռու դիրքերում կանգնել, դրա համար էլ իրենց հրամանատարությունը մեծ քանակով պայմանագրային զինծառայողներ է բերել դիրքեր։ Դա մեզ էլ ձեռնտու է՝ ինչքան շատ լինեն, այնքան լավ։

Ինչո՞ւ։

— Եթե հակառակորդն իր մտադրությունից չհրաժարվի, ապա Ադրբեջանում կլինի զինվորների ծնողների հեղափոխություն, որովհետև այլևս չեն կարող իրենց զոհերի քանակը թաքցնել։ Ադրբեջանում սովորություն ունեն դիակները պահել, հետո կամաց-կամաց տարբեր պատրվակներով մեջտեղ հանել՝ ասելով, թե երեխան մահացել է։ Ցինկի դագաղով որդու դիակը հանձնում են ծնողներին, որպեսզի ծնողն իր որդու դեմքն էլ չտեսնի։ Կան տվյալներ, որ զոհվածների ընտանիքներին մոտ 12 հազար դոլարի չափով փող են տալիս ու այդպես լռեցնում։

Ասում են՝ վերջերս 40 կգ-ից ցածր քաշ ունեցողներին էլ են Ադրբեջանում զորակոչում բանակ։

— Եթե այսպես շարունակվի, Ադրբեջանում դիակներին ու պառավներին էլ են զորակոչելու բանակ։ Ադրբեջանի զորքերի մարտական ոգին կոտրված է դեռևս 1992-ից։ Արդեն 22-23 տարի է՝ չենք թողնում, որ հակառակորդն իրեն վստահ զգա, ինչպես Սեյրան Օհանյանն է ասում՝ փոքր ուժերով մեծ խնդիր ենք լուծում։

Ճի՞շտ է, որ ադրբեջանական վերջին դիվերսիաների ժամանակ հակառակորդը թողել էր իսրայելական արտադրության զենքեր ու փախել...

— Ցանկացած ադրբեջանցու մեջ կա անասնագողի պահվածք, չէ՞ որ անասնագողի գենն իրենց մեջ է։ Փորձը ցույց է տալիս, որ երբ մեր զինվորը ժամանակին մի կրակոց է արձակում, իրենց դիվերսիան անհաջողության է մատնվում ու իրենց այդ ողջ հատուկ նշանակության օպերացիան տապալվում է։

Ձեզ չի՞ մտահոգում, որ թշնամին այսօր ամեն օր նոր սպառազինությամբ զինում է իր բանակը։

— Մենք էլ ենք զինվում, նոր սպառազինություն ձեռք բերում։ Իրենք միլիարդների ծախսեր են կատարում՝ սպառազինություն ձեռք բերելու համար, բայց արդյունքում այդ սպառազինությունը թողնելու են մեզ ու փախչեն, ինչպես 1993-ին, 1994-ին էր։ Թող սպառազինվեն, իրենց փողերով մենք կզինենք մեր բանակը։ Մենք մեր բանակը պատրաստում ենք Սեյրան Օհանյանի առաջ քաշած՝ փոքր ուժերով մեծ խնդիրներ լուծելու սկզբունքով։ Դա նշանակում է, որ մենք հանդգնությամբ ու հնարամտությամբ, մեր ձեռք բերած նոր սպառազինությանը վարժ տիրապետելով՝ պետք է հաղթենք թշնամուն։

Գրեթե պատերազմական թեժ այս օրերն ապացուցեցին, որ մենք պինդ ենք ու ուժեղ մեր դիրքերում։ Սա խոսում է հետախուզական ստորաբաժանումների լավ պատրաստվածությա՞ն, թե՞ ընդհանուր առմամբ մեր բանակի մարտունակության մասին։

— Ոչ միայն հետախուզական ստորաբաժանումների մարտունակության մակարդակն է բարձր, այլ նաև դիրքապահ ստորաբաժանումների, որոնք այսօրվա դրությամբ գտնվում են առաջին գծում ու պահպանում են պետական սահմանը։ Այս օրերին տեսանք, որ մեր զինվորներն ի վիճակի են հակառակորդի դեմ վարել մարտական գործողություն ու հաջողության հասնել, որովհետև այսօր զինվորի կողքին կանգնած է բանիմաց ու խելացի սպա։ Այսօրվա դրությամբ մեր ժամկետային զինծառայողները կարողանում են հետ մղել Թուրքիայում հատուկ պատրաստություն անցած հակառակորդի դիվերսիոն խմբերին։ Սա փոքր ուժերով մեծ խնդիրներ լուծելու օրինակ է։

Հետաքրքիր է, ինչո՞ւ որոշեցիք հետախույզ դառնալ։

— Երբեք չեմ պատկերացրել, որ մի օր կդառնամ սպա կամ հետախույզ, ու կարիերաս պիտի լինի բանակում։ Ես սպորտով եմ զբաղվել... Առաջին անգամ եկել եմ սահման 1991 թվին, երբ արդեն ուսումս ավարտել էի Մոսկվայում։ Երբ եկա, չգիտեի այստեղ ինչ է կատարվում։ Եկա 10 օրով արձակուրդ, և այն դարձավ ինձ համար 22 տարվա ծառայություն։

Երբեւէ մտածո՞ւմ եք կյանքի ու մահվան, պատերազմի մասին։

— Ժամանակ չկա կյանքի ու մահվան մասին մտածելու, մենք դեռ ապրում ենք։

Ձեր մասին լսած բազում պատմություններից մեկն այն է, որ նույնիսկ ադրբեջանական գյուղում հարսանիքի եք մասնակցել։

— Չափազանցություն է հարսանիքին մասնակցելը, պարզապես գյուղում հարսանիք է եղել ու ինձ հարկավոր է եղել այդ գյուղի մոտ հետախուզություն իրականացնել։ Ինձ այնտեղ մի դիրք էր հետաքրքիր, բայց այդ դիրքի ճանապարհը գյուղի միջով էր անցնում։ Ես էլ հարսանիքի աղմուկից օգտվելով մտել եմ գյուղ, ուսումնասիրել, որից հետո այդ դիրքը ենթարկվել է ոչնչացման։ Ուրիշ շատ պատմություններ էլ կան՝ պատերազմից սկսած մինչև օրս միշտ էլ պատմությունների մեջ ենք։ Հույսով եմ, որ այդ պատմությունները կշարունակվեն երկար տարիներ...

Եթե թշնամին շարունակի իրեն խելոք չպահել սահմանում, կարո՞ղ է Բաքվում էլ մենք «հարսանիք» անենք։

— Ամուսնացա՞ծ ես։

— Չէ...

— Քո հարսանիքը ընդեղ ա լինելու։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ. — Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական ԴԱՎԻԹ ՋԱՄԱԼՅԱՆԻ հետ օգոստոսյան ամենաթեժ օրերին արցախյան սահմանապահ դիրքերում էր գտնվում նաև «Իրավունքը»։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում