ՙՙՙՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԱՌՆՎԱԶՆ ՊԵՏՔ Է ՄԱՍՍԱՅԱԲԱՐ ԱՄՆԵԶԻԱՅԻ ԵՆԹԱՐԿՎԻ, ՈՐ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ՇԱՆՍ ՈՒՆԵՆԱ՚

Արխիվ 12-16

«ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԱՌՆՎԱԶՆ ՊԵՏՔ Է ՄԱՍՍԱՅԱԲԱՐ ԱՄՆԵԶԻԱՅԻ ԵՆԹԱՐԿՎԻ, ՈՐ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ՇԱՆՍ ՈՒՆԵՆԱ»


Եկավ ոմանց կողմից այդքան սպասված քաղաքական թեժ աշունը, սակայն առանձնապես թեժություն իր հետ չբերեց: Եթե, իհարկե, հաշվի չառնենք, որ ոչ իշխանական չորս ուժերի խոստացած թեժ աշունից առաջ ընկնելով` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը որոշեց հիշեցնել իր մասին: Այս անգամ Ռ. Քոչարյանը խոսեց իր իսկ ղեկավարած տարիների «երանելի» ժամանակների մասին ու տնտեսագիտական մի քանի գրքեր կարդալով` պարզեց, թե իբր քոչարյանական տարիներին տնտեսական աճ է եղել, իսկ հիմա` անկում: Հենց այս մասին էլ ծավալվեց «Իրավունքի» զրույցը «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ, նախկին ՀԱԿ դաշինքի անդամ ՍՈՍ ԳԻՄԻՇՅԱՆԻ հետ:


«ՊԻՏԻ ԱՄԲՈՂՋ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԱՐՏԱԳԱՂԹԻ, ՈՐ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԿԱՐՈՂԱՆԱ ՆԱԽԱԳԱՀ ԴԱՌՆԱԼ»


-Պարոն Գիմիշյան, ըստ Ձեզ, այդքան չարչրկված թեժ աշունը կլինի՞, թե՞ ամառվա ընթացքում մեր քաղաքական դաշտում ինչ-որ բան փոխվեց:
- Ոչինչ էլ չի փոխվել. գլխավորը, ինչը պետք է փոխվեր, ժողովրդի վիճակն է, որպեսզի երկրում քաղաքական իրավիճակը թեժ լինի կամ ոչ թեժ: Եթե ժողովուրդը սկսում է ավելի լավ ապրել եւ ապագա են տեսնում, ապա իհարկե, թեժ չի լինի: Իսկ եթե ժողովրդի վիճակը վատանում է, ուրեմն`  հաստատ թեժ է լինելու: Բայց այդ թեժությունը կլինի աշնանը, թե գարնանը, չեմ կարող ասել: Դեռեւս չեմ տեսնում այն քաղաքական ուժին, որը ժողովրդի կողմից վստահություն վայելի: Ժողովուրդը պետք է վստահի այս կամ այն քաղաքական ուժին, ոչ թե գնա, տանջվի, օգնի, որ նրանք գան իշխանության: Այնպես որ, վստահություն է պետք ձեռք բերել, իսկ եթե վստահություն չկա, քանի որ նախկինում վստահել են, ու իրենց հույսերը չեն արդարացրել այս կամ այն քաղաքական ուժերը, դժվար եմ պատկերացնում, որ ժողովուրդը այդ ուժերի կառույցներին եւս մեկ շանս կտա: Բայց սա չի նշանակում, որ վերջն է: Նոր ուժեր ի հայտ կգան, նոր ֆորմատներ կլինեն, որոնց ժողովուրդը կվստահի, ու իրենք չեն չարաշահի կամ չեն խաբի ժողովրդին:
- Ի դեպ, քանի որ խոսեցիք նախկին ուժերից, անդրադառնանք Ռոբերտ Քոչարյանին, ով կրկին հարցազրույց է տվել` հիշեցնելով, թե իր ժամանակ տնտեսությունը «ծաղկում էր» ապրում, իսկ հիմա` ճիշտ հակառաը: Մի՞թե այդքան ՙերանելի՚ էին քոչարյանական տարիները:
- Իհարկե, դա հեքիաթ է, վերջին 20-30 տարում Հայաստանի տնտեսությունը երբեք էլ ծաղկուն չի եղել: Այնպես որ, Քոչարյանը նախկին պաշտոնյա է, կարող է իր ղեկավարած ժանակահատվածը գովաբանել, բայց մի փաստ կա, որն անհերքելի է: Ժողովուրդը Քոչարյանի օրոք մեծ տեմպերով արտագաղթում էր... Նորմալ երկրից, որտեղ ծաղկում է տնտեսությունը, լավ է վիճակը, մարդ կթողնի ու կգնա՞: Այստեղ երկու տարբերակ կա. կա՛մ այդ տնտեսական աճը կեղծ է եղել, կա՛մ էլ եղել է, բայց ժամանակի պաշտոնյաները տնտեսական աճից ավել թալանել են երկիրը: Այս երկուսից մեկն է եղել, որն ուզում են թող ընտրեն, այլ բացատրություն չի կարող լինել: Այդ տնտեսական աճը, բյուջե լցնելը, դրանք ինքնանպատակ չեն կարող լինել: Գլխավորն այն է, թե ստեղծվո՞ւմ է բարիք կամ` ոչ, եւ այդ բարիքը ինչպե՞ս է բաշխվում: Եթե ստեղծվում է այդ բարիքը, բայց այն բաժանվում է 10-20 հոգու մեջ, ուրեմն` դա բարիք չէ, այլ չարիք է, ու դա աճ չի համարվում հանուն երկրի, հանուն ժողովրդի: Մարդիկ ինչ-որ գործ են արել իրենց անձնական խնդիրները լուծելու համար, դրանով գլուխ գովել պետք չէ, որովհետեւ դա նախեւառաջ հանցագործություն է:
- 60-ամյա Ռոբերտ Քոչարյանն այս անգամ նաեւ նշել է, որ կախված հանգամանքներից` հնարավոր է, որ վերադառնա քաղաքականություն: Հնարավո՞ր է, որ ժողովուրդն իր վստահության քվեն կրկին տա նրան:
- Կարծում եմ` որ ոչ, իհարկե, սա իմ տեսակետն է: Նախ համոզված եմ, որ այսօր երեք նախագահներից էլ պետք է մեր ժողովուրդը հրաժարվի: Ընդհանրապես, սահմանադրական բարեփոխումներ է պետք անել եւ ֆիքսել, որ երկու անգամից ավել նախագահ չի կարող դառնալ որեւիցե մեկը: Եթե իմ ձեռքը լիներ, ես մեկ անգամ թույլ կտայի եւ վերջ, որ չհասցներ թալանել երկիրը, հետո այդ փողերով գար ու ժողովրդին խեղդելով, կաշառելով` փորձեր նորից վերընտրվել: Եվ երկրորդ` հայ ժողովուրդն առնվազն պետք է մասսայաբար ամնեզիայի ենթարկվի, որ Ռ. Քոչարյանը քաղաքականություն վերադառնալու շանս ունենա, կամ էլ պիտի ամբողջ հայ ժողովուրդն արտագաղթի, որ ինքը կարողանա նախագահ դառնալ: Չեմ տեսնում այդ հնարավորությունը ու չեմ էլ հասկանում` իր ինչին է պետք: Ի վերջո, նրա գործելակերպը մենք տեսել ենք, այսինքն` եթե վերադառնա, եւս մի մեծ քանակի վատություն է անելու այս երկրին, մեր ժողովրդին: Ու չի բացառվում, որ այս անգամ էլ այնքան չափն անցնի, որ, ի վերջո, ժողովուրդը շատ դաժան վարվի այդպիսի գործիչների հետ: Ինչ որ ստեղծել է, եթե կարող է, թող գնա վայելի... Ընդհանրապես, մեր ժողովրդի բախտը չի բերել նախագահների հարցում: Մի ժամանակահատված ենք ունեցել, երբ արձանագրվել է միակ հաջողությունը` դա Արցախի անկախությունն էր,  ուրիշ բան չկա, որի համար որեւէ նախագահ գլուխ գովելու իրավունք ունենա:

«ԱՅՍՕՐ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ ԱՅՆ ՈՒԺԵՐԸ, ՈՐՈՆՔ 5 ՏԱՐԻ ԱՌԱՋ ՄԵԿԸ
ՄՅՈՒՍԻ ԱՐՅՈՒՆՆ ԷՐ ԹԱՓՈՒՄ»


-2007 թվականին հենց ՀԱԿ-ը Ռոբերտ Քոչարյանի դեմ բազմաթիվ ելույթներ էր ունենում, մարդասպան անվանում, իսկ հիմա, կարծես թե, ե՛ւ ՀԱԿ-ը ե՛ւ իր գործընկեր ԲՀԿ-ն իրենց մեդիա դաշտերով ձոնում են Ռոբերտ Քոչարյանին: Սա քաղաքական հիշողության կորո՞ւստ է, թե՞ եւս մի փաստ, որ այս ուժերի հետեւում Ռ. Քոչարյանն է կանգնած:
- Չգիտեմ` ով ում հետեւում կամ դիմաց է կանգնած, բայց մի բան գիտեմ, որ քաղաքականությունը պարտադիր պետք է լինի բարոյական: Ինչպես բժիշկը, ինժեները, գիտնականը պետք է բարոյական լինեն, այնպես էլ` քաղաքական գործիչը: Իհարկե, մի խոսք կա. «Միայն դիակը իր կարծիքը չի փոխում», բայց երբ շաբաթը մեկ է փոխվում, եւ ամեն անգամ մեկը մյուսին հակասում է, կտրականապես դեմ եմ: Այսօր փորձում են համագործակցել այն ուժերը, որոնք 5 տարի առաջ մեկը մյուսի արյունն էր թափում:
- Անդրադառնանք նաեւ համագործակցող ուժերին: Այս օրերին «Ժառանգությունը» դաժանաբար քննադատում է Ռ. Քոչարյանին, ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը` ճիշտ հակառակը, սկսել են պաշտպանել, ՀՅԴ-ն էլ, ի հեճուկս մյուսների, կարծես սահմանադրական բարեփոխումների կողմնակից է: Արդյո՞ք սա վկայություն է, որ «թեժ» աշունը կսկսվի քառյակի պառակտմամբ:
- Քառյակն ինձ համար միշտ էլ անհասկանալի էր, որովհետեւ նախ նրանք ընդդիմություն չկարողացան իրենց կոչել, այլ նոր անվանում հորինեցին, որը կոչվում է ոչ իշխանական: Եվ դա պատահական չէ, որ նույնիսկ ընդդիմություն չեն կարող իրենց կոչել: Այլ հարցերում էլ իրենց մեջ հակասությունները շատ են: Այնտեղ միանշանակ կան արեւմտյան շահերը ապահովող ուժեր, կան ուժեր, որոնք, չես էլ հասկանաում, թե ինչին են կողմ` Եվրոպայի՞ն, թե՞ Եվրազեսին, հստակ դիրքորոշում էլ չկա: Իսկ մի մասն էլ այսօր շարունակում է իշխանություն մնալ: Այս առումով` երբեք հույս չեմ կապել քառյակի հետ, բայց սա եւս մասնավոր կարծիք է: Եթե նրանք կարող են գոնե մի քիչ այսօրվա իշխանություններից ավելի լավը լինել, տա Աստված, բայց դրա հույսն էլ չունեմ: Ցանկանում եմ իրենց հաջողութուն, եթե կարող են, թող գան ժողովրդի համար մի լավ բան անեն: Իհարկե, եթե կարող են, այսինքն` շատ մեծ հույսեր ու հավատ չունեմ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում