Սեպտեմբերի 1-ը բացվեց պոզիտիվ իրադարձությունով:

Արխիվ 12-16

Սեպտեմբերի 1-ը բացվեց պոզիտիվ իրադարձությունով: Ճիշտ է, թեեւ, ամբողջ մայրաքաղաքը խցանված էր, բայց, այնուամենայնիվ, որոշ դպրոցներում այս ուստարում փորձնական մտցվել է ազգային պարի առարկան: Դա հաճելիորեն զարմացնում է, եւ ի վերջո պետք է արձանագրենք, որ ազատամարտիկ, պարուսույց ԳԱԳԻԿ ԳԻՆՈՍՅԱՆԻ ջանքերը իրենց պտուղը տվեցին: Ճիշտ է, տարիներ պահանջվեց, որպեսզի ամրանա այն գիտակցությունը, որ հայ մանուկը գլխանց պետք է ազգային պար սովորի, բայց լավ է ուշ, քան երբեք: Ուստի մնում է հուսալ, որ այդ փորձարարությունը դրական արդյունք կունենա, եւ հետագայում ազգային պար սովորելը կդառնա պարտադիր, անխտիր բոլոր դպրոցների համար:
Չէ, Ռուսաստանի վարչապետ ԴՄԻՏՐԻ ՄԵԴՎԵԴԵՎԸ հեչ մարդ չէ: Ընդդիմադիրները պատրաստվում էին նրա այցի օրը բողոքի ցույցեր անել, ահագին նախապատրաստվել էին, մեծ աղմուկի հույսեր էին տածում, եւ ահա ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը գուժեց ընդդիմադիրների համար մի տհաճ լուր` որ Մեդվեդեւը չի գալու: Լավ, բա հիմա ինչ անեն դրանք: Չնայած զարմանալիորեն ճարը տեսել են` որոշել են սեպտեմբերի 3-ին, այսինքն` Սերժ Սարգսյանի պատմական որոշման տարեդարձին, այնուամենայնիվ, իրենց ցույցն անցկացնել: Չնայած շատ տխուր է անցնելու, մեր նախագահը հա կա ու կա, նրա դեմ բողոքի գործողություններից արդեն ե°ւ ժողովրդի բողոքավոր հատվածն է ձանձրացել, ե°ւ ընդդիմադիրները, ու մեր ընդդիմադիրների սիրտը անպայման Ռուսաստանի ղեկավար դեմք է ուզում, որ թարմ հայհոյախառը կարգախոսներ մոգոնեն:
Իսկ սեպտեմբերի 3-ի կապակցությամբ ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆԸ հայոց լեզուն հարստացրեց եւս մեկ բառով` այն որակելով ՙսեւագույն օր՚: Մոխրագույնի երանգների մասին գիտեինք, նույնիսկ այդ անունով արեւմտյան այլասերված ֆիլմ կա, իսկ սեւի երանգների մասին առաջին անգամ ենք լսում: Բայց Հայրիկյանի պարագայում ամենազարմանալին այն է, որ նրա աչքին ամենուրեք ԿԳԲ է երեւում. ՙԱյո°, կա կոնսենսուս, եւ դա է դժբախտությունը: ԿԳԲ-ի բոլոր մասնաճյուղերն իրար հետ են, բոլոր կուսակցությունները ԿԳԲ-ի մասնաճյուղեր են: Անգամ եթե կիսատ-պռատ հայտարարություն են անում, ասում եմ` եկեք գործ անենք, ինքը` կուսակցապետը չի գալիս: Գալիս են քաղաքացիներ, 100 մարդ գալիս է, կոչ ենք անում 500 մարդ է հավաքվում: Այդ կուսակցությունները եթե չլինեին, ԿԳԲ-ի դրածո են, եթե մի բառ անգամ չեն ասում Մաքսային միության դեմ, ուրեմն կողմ են, լյուստրացիա պետք չէ, նրանց պապը, տատը եղել են ԿԳԲ-ի գործակալ, իրենք էլ այդ ճանապարհով գնում են՚: Դե ինչ, հուսանք որ գոնե սեփական սառնարանում Հայրիկյանը ԿԳԲ-ի գործակալ չի հայտնաբերի:
Սակայն գոյություն ունի մի այնպիսի կառույց, որի համեմատ ԿԳԲ-ն գրեթե հրեշտակ է երեւում: Խոսքը ՙՖԵՅՍԲՈՒՔԻ՚ մասին է, որը բացի կապի միջոց, սոցիալական ցանց եւ շպիոնության ու խառնակչության գործիք լինելուց, հիմա էլ զարմանալիորեն դառնում է բժշկական ախտորոշման միջոց: Այսպես, ըստ ՙԴեյլի մեյլ՚ թերթի` Արեւմուտքում որոշ հոգեբույժներ վստահ են, որ եթե մարդը չի օգտվում ՙՖեյսբուքից՚, ապա անպայման հոգեկան շեղումների տեր է: Դե, պատկերացրեք, ասենք, մշտապես  մարզվող լեռնագնացի, ով ամբողջ օրը լեռներում է անցկացնում ու, բնականաբար, դրան ՙՖեյսբուքը՚ 1000 տարի պետք չէ: Ախր, կդնեն անմիջապես գիժ կհանեն: Բայց ոչ պակաս զարմանալի է եւ այն, որ արեւմտյան մի շարք գործատուներ աշխատանքի չեն ընդունում այն մարդկանց, ովքեր ՙՖեյսբուքում՚ չկան: Նրանց կարճ խելքով, եթե մարդը ՙՖեյսբուքում՚ չկա, ապա ուրեմն նրան արգելափակել են ինչ-որ այլանդակ պարբերական գրառումների համար` երեւի թե այդ գործատուներին թվում է, որ մանուկները մոր արգանդից արդեն պատրաստի ՙՖեյսբուքով՚ են դուրս գալիս:  Է, Ռոբերտ Քոչարյան, ականջդ կանչի, ամեն ինչից խոսեցիր, բացի ՙուրիշ մասնագետներից՚` այդպիսի հոգեբույժների եւ գործատուների համար:

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում