ՙԱԲՐԱՀԱՄՅԱՆՆԵՐԸ ՄՇՏԱՊԵՍ ԱՋԱԿՑԵԼ ԵՆ ՄԵԶ

Արխիվ 12-16

ԱԲՐԱՀԱՄՅԱՆՆԵՐԸ ՄՇՏԱՊԵՍ ԱՋԱԿՑԵԼ ԵՆ ՄԵԶ

Ամիրյան 4-4 հասցեի նախկին բնակիչները շարունակում են բողոքել` հայտարարելով, որ իրենց բնակարանային խնդիրն այդպես էլ մնացել է ՙօդում կախված՚, իսկ իրենց տների տեղում կառուցված շենքը, նախկին պատգամավոր Մելիք Գասպարյանի մահվանից հետո, խլել է Հովիկ Աբրահամյանի որդին:
Թեմայի շուրջ ՙԻրավունքը՚ զրուցեց նախկին պատգամավոր Մելիք Գասպարյանի որդու` Ապրես Գասպարյանի հետ, ով նշեց, որ մամուլում տարածվող տեղեկություններն անհեթեթություն են եւ որեւէ կապ չունեն իրականության հետ:
ՙԻնչ խլելու մասին է խոսքը, երբ Աբրահամյանները մշտապես աջակցել են մեզ, ավելին` նրանք այն քիչ մարդկանցից են, ովքեր մեր ընտանիքի համար բարդ ու դժվարին ժամանակներում, մեր կողքին են եղել:
Նույնիսկ դժվարանում եմ պատկերացնել, թե ինչ կլիներ մեզ հետ, եթե մեզ համար այդպիսի կարեւոր ժամանակահատվածում չլիներ նրանց աջակցությունը՚,- նշեց Ապրես Գասպարյանը` ընդգծելով, որ Աբրահամյաններն իր ընտանիքին զերծ են պահել ՙքցողներից՚:
ՙNational՚ հյուրանոցի շինարարության առնչությամբ էլ, Ապրես Գասպարյանը նշեց, որ այն կառուցել են Արգամ Աբրահամյանի հետ միասին (հյուրանոցի 33% տոկոս բաժնետերը Արգամ Աբրահամյանն է, 67%-ինը` Ապրես Գասպարյանը) ու այդ նպատակով բանկից 4.5 մլն դոլարի վարկ են վերցրել:
Պատասխանելով այն հարցին, թե ինչու են մինչեւ հիմա բնակիչները դժգոհում ստեղծված իրավիճակից, Ա. Գասպարյանն ասաց. ՙԳործընթացը մինչեւ վերջ հասցնելու ենք ավարտին, իսկ դրա արագ ընթացքին խոչընդոտում են դատական պրոցեսները (որոշ բնակիչներ դիմել են դատարան): Բնակիչների ճնշող մեծամասնության հարցը կարգավորված է, մարդկանց բնակարանների վկայագրեր են տրվել, այնպես որ, ամեն ինչ կհասցնենք տրամաբանական ավարտին՚:

Ա. Ա.

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում