ՕԵԿ-Ը Ռ. ՔՈՉԱՐՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ ԶԳՈՒՇԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է ԴՐՍԵՎՈՐՈՒՄ
Արխիվ 12-16ՕԵԿ-Ը Ռ. ՔՈՉԱՐՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ ԶԳՈՒՇԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է ԴՐՍԵՎՈՐՈՒՄ
ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավորներն այս օրերին լռությամբ հետեւում են, թե «թեժ աշնան» առեղծվածը մինչեւ ուր կտանի ընդդիմությանը, եւ որքանով են ծանրակշիռ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հերթական, բայց դեռեւս բացառիկ համարվող հարցազրույցներն ու քաղաքական վերադարձի մասին միֆերը: ՕԵԿ-ական զգուշավորությունը նախ դրսեւորվում է լրագրողական հեռախոսազանգերին չպատասխանելով, պատասխանելու դեպքում էլ` ժամանակ խնդրելով: Ինչպես ասում են. «Որտեղ հաց, էնտեղ` կաց», այս անգամ կարծես ՕԵԿ-ը չի ուզում հերթական սխալը թույլ տալ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

