Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցը շարունակվում է քննարկվել հասարակական-քաղաքական շրջանակների կողմից: Արդեն հնչել է իշխանության ներկայացուցիչների, արտախորհրդարանական մի քանի ուժերի, ինչպես ՙՔառյակի՚ մաս կազմող ՙԺառանգություն՚ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի տեսակետը, որն օրեր առաջ հրապարակվել է iravunk.com կայքում:
Հետաքրքրիր է` ինչպես է արձագանքում քոչարյանամետ ՀՅԴ-ը նախկին նախագահի հարցազրույցին: ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանն ՙԻրավունքի՚ հետ զրույցում հրաժարվեց որեւէ մեկնաբանություն տալ?ասելով, որ ինքը զբաղված է: Իսկ երբ ասացինք, որ խոսքը վերաբերում է նախկին նախագահի հարցազրույցին եւ ընդհանուր առմամբ ցանկանում ենք տեղեկանալ` դաշնակցությունը համամի±տ է Ռ. Քոչարյանի հնչեցրած տեսակետներին, պատգամավորը նախ ասաց, որ այդ թեմայով չի խոսում, իսկ հետո խուսափողական պատասխան տվեց. ՙԵրկու օրից զանգենք, խոսենք՚: Ի դեպ, առաջին անգամ չէ, երբ ՀՅԴ պատգամավորը քաղաքական հարցերին պատասխանելու համար ժամանակ է խնդրում: Հավանաբար,այս պարագայում դաշնակցությանը երկու օր է անհրաժեշտ վերլուծելու եւ ՙմարսելու՚` ի վերջո ի±նչ է ցանկանում իրենց ՙհարազատ՚ նախագահը, ինչ մեսիջներ է սրանով ուղարկում եւ ինչի համար որոշեց ՙալեկոծել՚ իրեն չսպասող հասարակության եւ քաղաքական մի շարք շրջանակների հոգիները: