ՍԱՐԳՍՅԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՔՎԵԱՐԿԵԼ ԿԻՆ ԹԵԿՆԱԾՈՒԻ ՕԳՏԻՆ
Արխիվ 12-16ՍԱՐԳՍՅԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՔՎԵԱՐԿԵԼ
ԿԻՆ ԹԵԿՆԱԾՈՒԻ ՕԳՏԻՆ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պատրաստ է 20-25 տարի անց նախագահական ընտրություններում քվեարկել կին թեկնածուի օգտին: ՙԵս պատրաստ եմ քվեարկել, եթե, իհարկե, նրա միակ առավելությունը չլինի այն, որ նա կին է՚, - հայտարարեց Սարգսյանը հայկական դպրոցների մեդալակիրների, միջազգային դպրոցական օլիմպիադաների մրցանակակիրների եւ ՙԿենգուրու 2014՚ մաթեմատիկական մրցույթի հաղթողների հետ հանդիպման ժամանակ: Նա ավելացրեց, որ մեծ հաճույքով կքվեարկի կին թեկնածուի օգտին, եթե նա ՙգլուխ հանի՚ երկրի խնդիրներից եւ պատրաստ լինի ջանք եւ եռանդ ներդնել դրանց լուծման համար:
Նախագահը նաեւ նշեց, որ իր գլխավորած Հանրապետական կուսակցությունը փորձում է ավելացնել կանանց ներգրավվածության մակարդակը քաղաքականության մեջ, եւ նրանց թիմում կին քաղաքական գործիչներ կան, ինչպես նաեւ կառավարությունում եւ խորհրդարանում:

