ԱՇՆԱՆԱՄՈՒՏԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՎԱՍԱՐՈՒՄԸ. ՙՔԱՌՅԱԿ՚=ՔՈՉԱՐՅԱՆ+ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

Արխիվ 12-16

ԱՇՆԱՆԱՄՈՒՏԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՎԱՍԱՐՈՒՄԸ. ՙՔԱՌՅԱԿ՚=ՔՈՉԱՐՅԱՆ+ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

Եվ այսպես, աշնանամուտի քաղաքական ՙսյուրպրիզները՚` Ռոբերտ Քոչարյանն իր 60-ամյակին հանդես եկավ մեծ հարցազրույցով, առաջ քաշելով քաղաքական ասպարեզ ակտիվորեն վերադառնալու հավակնություններ, իսկ աշնան առաջին օրը Վլադիմիր Պուտինը պաշտոնապես հավանություն տվեց հոկտեմբերի 10-ին Հայաստանին Եվրասիական միություն ընդունելու պայմանագրի ստորագրմանը:
Այսինքն` բոլոր տեսակի թեժ կամ ոչ թեժ սցենարները դառնում են անիմաստ, իսկ ՀՀ երկրորդ նախագահը փորձում է հիմիկվանից ծավալել 2018-ի նախագահական ընտրությունների ընտրարշավը:
ԴԻՄԱԿՆԵՐԸ ՄԻ ԿՈՂՄ ԵՆ ԴՐՎԱԾ

Թեեւ բոլորը գիտեին, որ ոչ իշխանական ՙքառյակի՚ առնվազն 3 կուսակցություն փաստացի Ռոբերտ Քոչարյանի թիմն են, սակայն ՀՀ երկրորդ նախագահի հոբելյանական ելույթը դա դարձրեց ամբողջովին բացահայտ: Այսինքն` ե°ւ խորհրդարանում մշտապես ապակառուցողական մթնոլորտ ստեղծելու փորձերը, ե°ւ ՙթեժ աշնան՚ մտադրությունները, ե°ւ սեպտեմբերի 30-ին նախատեսված մեծ հանրահավաքը ընդամենը Ռոբերտ Սեդրակիչին ճանապարհ հարթելու միջոցներ են:
Եվ կայացավ նաեւ այն, ինչը ժամանակին աներեւակայելի կթվար: Եթե ՀՅԴ-ի եւ ԲՀԿ-ի պարագայում Քոչարյանի ծրագրերն առաջ տանելը ինչ-որ տեղ բնական է (առաջինին նա բանտերից էր հանել, իսկ երկրորդին փաստացի ստեղծել է), ապա ծայրահեղ անսկզբունքայնության դրսեւորում է ՀԱԿ-ի կողմից Քոչարյանին սատարելը: Չէ որ Լեւոն Ակոպիչը, երբ 2007-ին գրեթե 10 տարվա լռությունից հետո վերադարձավ քաղաքական ասպարեզ, նա եկել էր ՙավազակապետությունը կազմաքանդելու՚ կարգախոսով: ԼՏՊ-ի համար գլխավոր ՙավազակապետը՚ հենց Ռոբերտ Քոչարյանն էր, ու վերջինս այդպիսի կարգավիճակում էր 2008-ի նախագահական ընտրությունների ընթացքում եւ հետո:
Չմոռանանք, որ Սեդրակիչը այն աստիճանի աչքի գրող էր Ակոպիչի համար, որ 2008-ին ՀԱԿ-ը ստորագրություններ էր հավաքում ՀՀ երկրորդ նախագահի գործերը Հաագայի միջազգային դատարան հանձնելու ցանկությամբ: Չմոռանանք նաեւ, որ ՀՀ առաջին նախագահի ճամբարը Քոչարյանին մշտապես հռչակում էր Հոկտեմբերի 27-ի կազմակերպիչ, իսկ այնուհետ` մարտիմեկյան ողբերգության ամբողջ պատասխանատվությունը դնում նրա վրա, թեեւ ճշմարտությունը պահանջում է խոստովանել, որ մարտի 1-ի համար հավասարապես պատասխանատու են երկուսն էլ: Թեեւ դաշնակների հետ ԼՏՊ-ն հանդիպումներն ու համագործակցության քննարկումները սկսել էր գլխանց, բայց ԲՀԿ-ի հետ այդ աստիճան սերտ հարաբերությունները եւ անգամ ամբողջովին ԲՀԿ-ի կցորդ դառնալը մի քանի տարի առաջ երեւակայել իսկ հնարավոր չէր` նույն ԲՀԿ-ի հզորացման գործընթացը ԼՏՊ-ի թիմն այն ժամանակ բնորոշում էր ԲՀԿ-ի առաջնորդի մականունից ածանցվող կոպիտ կարգախոսով: Դե, իսկ ինչեր էին ասում Ռոբերտ Քոչարյանին... Այսինքն` տերպետրոսյանական թիմը դրսեւորեց ծայրաստիճան անսկզբունքայնություն եւ օգտապաշտական նկատառումներով հասավ նրան, որ այժմ ձգտում է Քոչարյանին բերել իշխանության: Ժամանակին նրանք սատանայի հետ համագործակցությունը պատկերացնում էին, բայց Քոչարյանի հետ` ոչ: Եվ ահա ունենք քաղաքական չորուցամաք փաստը:
Ինչ վերաբերում է Քոչարյանի հոբելյանական հարցազրույցին եւ Կենտրոն հեռուստաալիքով ցուցադրված առավել քան գովաբանական ֆիլմին, ապա այդ ամենը, թերեւս, հանրային տրամադրությունների զոնդաժն է, թե ինչքանով է հանրությունը պատրաստ ընդունել Քոչարյանի վերադարձը: Սակայն ՙտնտեսական հրաշքի՚ վերաբերյալ գլուխգովանությունը բավականին հեղհեղուկ է: Քոչարյանի օրոք ՙշան մսի՚ գնով վաճառվեցին գրեթե բոլոր ռազմավարական նշանակություն ունեցող ձեռնարկություններ, այսինքն, այն, ինչ չհասցրեց քանդել Լեւոնը, Քոչարյանը հանեց վաճառքի: Գումարած դրան, օլիգարխիկ համակարգի բյուրեղացումը հենց Քոչարյանի օրոք ու նրա քաղաքականության հետեւանքով տեղի ունեցավ, եւ այսօր, երբ մեր տնտեսական միջավայրը այնքան էլ բարվոք չէ, այդ օլիգարխների ձեռքը կրակն ենք ընկել, բառիս բուն իմաստով: Էլ չենք խոսում նաեւ մայրաքաղաքի պատմական կենտրոնը լրիվ ոչնչացնելու եւ տեղը քառակուսի պարզունակ շենքեր կառուցելու մասին: Հյուսիսային պողոտան, որով այդքան սիրում է հպարտանալ Ռոբերտ Սեդրակիչը, այժմ այնքան է քայքայված, որ ամիսներ տեւող վերանորոգումից հետո դեռ չեն կարողացել այն կարգի բերել:
Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, ապա հենց Քոչարյանի օրոք Արտգործնախարարությունը գլխավորեց Վարդան Սիվիլիթասիչի պես փորձանքը, եւ արդյունքում քիչ էր մնում ի կատար ածվեր ՙՄեղրիի տարբերակը՚:
Բայց Քոչարյանի ցանկությունը նման է, որ շատ մեծ է: Այլապես նա չէր հայտարարի, որ 60 տարեկանում շատ բաներ անում է ավելի լավ, քան անում էր 50 տարեկանում: Ինչ վերաբերում է ՙքառյակին՚, ապա հարկ է, որ մեր հանրությունը հիշի, որ ՙքառյակը՚ հավասար է Քոչարյան+Տեր-Պետրոսյան: Բայց նույն ՙքառյակի՚ մակարդակով էլ, մեղմ ասած, ամեն ինչ հարթ չէ:

ՈՎ ԽԱՆԳԱՐՈՒՄ ԷՐ, ՆԱ ԷԼ ԿՕԳՆԻ

Քոչարյանի ելույթից հետո ՙքառյակում՚ եղած հակասություններին ավելացան նորերը: Եթե բոլորը դեմ են սահմանադրական բարեփոխումներին, իսկ ՀՅԴ-ն դա համարում է կյանքի իմաստը, եթե ՙԺառանգությունն՚ ու ՀԱԿ-ը դեմ են պարտադիր կուտակայինի հարցով Սահմանադրական դատարան դիմելու, իսկ ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն կողմ են, եթե բանը հասել էր արդեն փոխադարձ մեղադրանքներին, ապա այժմ հակասություն է առաջացել բացեիբաց Քոչարյանին պաշտպանելու հարցում: Հիմա էլ բոլորը կողմ են, իսկ ՙԺառանգությունը՚ կտրականապես դեմ: Ընդհանրապես դեմերը գնալով շատանում են, ու թերեւս հենց ՀՀԿ-ի մոտ է բավականին հանգիստ տրամադրություն` Քոչարյանի կապակցությամբ: Այսպես, ըստ Էդուարդ Շարմազանովի` մեծ քաղաքականություն վերադառնալ-չվերադառնալը դա Քոչարյանի անձնական գործն է, իսկ Գալուստ Սահակյանն էլ պնդում է, որ Քոչարյանի օրոք բոլոր տնտեսական հաջողությունների հեղինակը ՀՀԿ-ն էր` Անդրանիկ Մարգարյանի գլխավորությամբ:
Բայց անդրադառնանք դեմերին: Քոչարյանի պատճառով թերեւս վաղ թե ուշ ՙքառյակից՚ կհեռանա ՙԺառանգությունը՚: Չի բացառվում նաեւ Քոչարյան-ՀՅԴ սրում` սահմանադրական բարեփոխումների հողի վրա: Քոչարյանի դեմ միանգամից տրամադրվեց հոգեւորականությունը, քանզի Ռոբերտ Սեդրակիչը շտապեց հայտարարել, որ մեռելոցները պետք է լիկվիդացնել: Քոչարյանին դեմ են ՀՀՇ-ի ժառանգորդ այն քաղաքական ուժերը, որոնք ՀԱԿ-ից դուրս են, ու արդեն իսկ սկսվել է սրագույն քննադատությունների հեղեղ: Քոչարյանին դեմ է նաեւ Ժիրայր Սէֆիլյանի ՙՆախախորհրդարանը՚:
Կարճ ասած, չի բացառվում հակաքոչարյանական շատ լայն կոալիցիայի ստեղծումը: Օբյեկտիվորեն ՀՀԿ-ին Քոչարյանի վերադարձը, մեղմ ասած, այնքան էլ հաճելի չէ, իսկ ընդհանրապես շատ ու շատ մարդիկ եւ կառույցներ դեմ են նրան` ամենատարբեր դրդապատճառներով: Եվ կարող է ստացվել մի զարմանալի պարադոքս` թունդ արեւմտամոլները, ովքեր այսօր հուսահատ ջանքեր են գործադրում Սերժ Սարգսյանի դեմ պայքարելու համար եւ մտադիր են սեպտեմբերի 3-ին բողոքի ակցիա անել, շատ հավանական է, որ շուռ կգան Քոչարյանի դեմ: Դե, ՙԺառանգությունը՚ ու ՙՆախախորհրդարանը՚ կան ու կան: Անշուշտ, ՀՀԿ-ի համար դժվար թե հաճելի լինի տարատեսակ սաքունցների ու հին ՀՀՇ-ականների աջակցությունը, բայց օբյեկտիվորեն ստացվում է այնպես, որ խանգարողներն այսօր մոտ են օգնելու` որոշում կայացնելու: Չնայած մյուս կողմից կա եւ հետեւյալ հանգամանքը` թերեւս նրանք շատ լավ հասկանում են, որ մեր երկրի` Եվրասիական միություն մտնելուց հետո նրանց գործունեությունն ի սպաս ԱՄՆ-ի եւ Եվրոպայի կդառնա ավելորդ եւ ոչ այնքան անվտանգ: Ուստի գլխանց են մտածում քայլ առ քայլ Մաքսային միության պայմաններին հարմարվելու մասին: Եթե, իհարկե, նույն ՀՀԿ-ն ի վերջո չորոշի այդ ՙնարնջագույն՚ եւ գրանտածիծ քաղաքական թափոններին ուղարկել իրենց իսկական տեղը` քաղաքական աղբանոց:
Դե ինչ, թեժ աշունը, կարծես թե, եթե լինի էլ, ապա կներկայանա քոչարյանական դեմքով: Բայց արդյո±ք մեր հանրությունը հավի հիշողություն կունենա եւ մոռացության կմատնի, թե նույն Քոչարյանի իշխանության տարիներին ինչպես էր նրան հիշատակում ամենաթունդ հիշոցներով:

ՀՈՎՀԱՆՆԵՍ  ԳԱԼԱՋՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում