ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՈՒԹՅՈՒՆ ՏԱՐԱԾՈՂ ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ «ՍԻՎԻԼՆԵԹ» ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՈՒՄ
Արխիվ 12-16ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՈՒԹՅՈՒՆ ՏԱՐԱԾՈՂ ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ «ՍԻՎԻԼՆԵԹ» ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՈՒՄ
Այսօր «Ազդակ» լրագրողական ակումբում տեղի ունեցած կլոր սեղան քննարկմանը, «Մխիթարիչ բարեգործական ընկերության» հիմնադիր, հասարակական գործիչ Խաչիկ Ստամբոլցյանը ներկայացրեց մի գիրք, Վահան Իշխանյանի «Մենության շտամպը» վերնագրով, որտեղ քարոզվում է միասեռականություն: Նրա խոսքով այն դրված է ազատ վաճառքի գրախանութներում, որը ֆինանսավորված է «Բաց հասարակության» հիմնադրամի կողմից. «Լուսանկարների հեղինակը ֆոտոլրագրող Նազիկ Արմենակյանն է, իսկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանին պատկանող «Սիվիլնեթ» լրատվամիջոցով տեղի է ունեցել եւ լուսաբանվել է գրքի շնորհանդեսը մի քանի ամիս առաջ»:
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

