ՆԱԽԱՏԵՍՎԱԾ Է ՌԴ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ԳՅՈՒՂՄԹԵՐՔԻ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՎԵԼԱՑՆԵԼ
Արխիվ 12-16ՆԱԽԱՏԵՍՎԱԾ Է ՌԴ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ԳՅՈՒՂՄԹԵՐՔԻ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՎԵԼԱՑՆԵԼ
«Ռուսաստանի Դաշնությունն այսօր կարիք ունի նոր ներմուծողների եւ նրանց թվում առաջիններից նշվում է Հայաստանի անունը: Մեր երկիրն իր բանջարեղենով, պահածոներով կարող է ռուսական շուկայում իր կայուն եւ ուրույն տեղն ունենալ: Փաստ է, որ Ռուսաստանը մեր կարեւորագույն առեւտրային գործընկերն է»,-անդրադառնալով Հայաստանից Ռուսաստան արտահանվող ապրանքներին՜ նշեց Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ ՎԱԶԳԵՆ ՍԱՖԱՐՅԱՆԸ: Նրա տեղեկացմամբ` Հայաստանից արտահանվող մթերքի ծավելաները նախորդ տարի եղել է 62-63 հազար տոննա, իսկ այս տարի մի փոքր ավել կլինի`64-65 հազար տոննա, քանի որ ՀՀ գյուղնախարարությունը ծրագիր է մշակել գյուղմթերքի եւ բանջարեղենի արտադրության ծավալելները ընդլայնելու, ինչպես նաեւ միրգ-բանջարեղենի, պահածոյի արտահանման թվաքանակը կրկնապատկելու համար: «Այս տարի նախորդ տարվա համեմատ 22 տոննա պակաս ծիրան ենք արտահանել Ռուսաստան, իսկ այս տարի արտահանման չափը հասել էր 1800 տոննայի: Այսօր հնարավորություն կա Ռուսաստանի սպառողների, գյուղմթերքների կոպերացիաների միությունների օգնությամբ եւ համգործակցությամբ Հայաստանում իրականացնել ներդրումային լուրջ ծրագրեր`ջերմոցային համակարգեր կառուցել եւ ամբողջ տարին բանջարեղեն մատակարարել Ռուսաստանին: Եթե մենք ամբողջ տարին չունենաք այդ արտահանումը, կարող են այդ ընդհատումները լավագույնս չծառայել: Ռուսաստանի հետ համագործակցելով մեզ մոտ պետք է կարողանանք ստեղծել մեքենատրակտորային կայաններ եւ գյուղմեխանիզացիան օգտագործելով դրանց արտադրած արտադրանքով փոխհատուցել այն պարտքերի եւ ծառայությունների դիմաց, որոնք կմատուցեն տրակտորային կայանները»,-մեկնաբանեց Վ. Սաֆարյանը: Նրա խոսքով`այս առաջարկությունները կներկայացնեն ՀՀ կառավարությանը, որպեսզի կառավարությունը եւս քննարկի հարցը:
Պրն. Սաֆարյանը նկատեց նաեւ, որ եթե Հայաստանը ՌԴ տարեկան 100 -120 հազար տոննա գյուղմթերք արտահանի, ապա Ռուսաստանի հետ առեւտրաշրջանառության ծավալները կավելանան, ինչն էլ Հայաստանի համար կլինի կարեւոր ձեռքբերում: «ՀՀ կառավարությունը արդեն որոշակի քայլեր կատարել է`կապված սահմանամերձ գյուղերին արտոնություններ տալու հետ: Հողի հարկը, ոռոգման ջրերի վարձը համեմատաբար մատչելի կլինի եւ ազատ տնտեսական գոտի կհամարվեն այն գյուղերը, որոնք Ադրբեջանի հետ սահմանակից են: Իմ կարծիքով, այս ամենը հնարավորություն կտա մեր շատ հայրենակիցներին, ովքեր Ռուսաստանում կայացել են, որպես գործարարներ իրենց հայրենի գյուղերում վերամշակող արտադրություններ կազմակերպել `պահածոյի, թարմ բանջարեղենի, մրգի: Կառավարությունը քայլեր է ձեռնարկում նաեւ գյուղատնտեսական վարկերի 4 տոկոս սուբսիդավորումը իջեցնել, ինչը կնպաստի, որպեսզի գյուղացին կրկին կարողանա վարկել վերձնել եւ օգտագործել»,-շեշտեց Վազգեն Սաֆարյանը ընդգծելով, որ այսօր Հայաստանը կանգնած է գյուղմթերքների իրացման լավագույն գործընթաց իրականացնելու առջեւ:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

