Գալուստ Սահակյան. Քառյակը պիտի իր խոսքն ասի սահմանադրական բարեփոխումների մասին

Արխիվ 12-16

Գալուստ Սահակյան. Քառյակը պիտի իր խոսքն ասի սահմանադրական բարեփոխումների մասին

«Քառյակը որպես քաղաքական կառույց համաձայնեցված չէ, նրանց պայմանավորվածությունը հետևյալն է` առանձին խնդիրների ու հիմնականում նաև օրվա խնդիրներին արձագանքել համատեղ: Նրանք ոչ դաշինք են, ոչ կոալիցիա են, ոչ էլ գաղափարական կամ սկզբունքային միություն»,- ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով խորհրդարանական քառյակի հնարավոր պառակտմանը սպասվելիք սահմանադրական բարեփոխումներով

«Դրանից վատ բան ես չեմ գուշակում, որովհետեւ քաղաքական դաշտը ինչքան ալեկոծվի, այնքան առաջընթաց կլինի։ »,- ասաց ԱԺ նախագահը:

Ըստ Գ. Սահակյանի՝ խորհրդարանական քառյակը խնդիրներ լուծելու հարց չունի, «քառյակը երեւույթը տեսանելի դարձնելու համար միավորվում է։ «Կարծում եմ, քառյակը պետք է իր խոսքն ասի, քանի որ չի կարելի, որ ասեն, «այո, սահմանադրական բարեփոխումներն անհրաժեշտ են, բայց մենք դրանք անենք 2017-2018 թթ.-ին»,- ընդգծեց Գ. Սահակյանը։

Գալուստ Սահակյանն անդրադարձավ նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հայտարարություններին: Մասնավորապես Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարության մասին, որ երկրի տնտեսության լավատեսական գնահատականի համար չկան ո'չ ներքին, ո'չ էլ արտաքին պատճառներ, և Հայաստանը մտել է բացասական սպասումների փուլ, Գալուստ Սահակյանը ասաց. «Եթե տնտեսության զարգացման լավ հիմքեր լինեին, բնականաբար, տնտեսությունը ավելի կզարգանար: Բնական է` լավ հիմքեր չկան, որովհետև Հայաստանը փակ երկիր է, ռիսկային երկիր է, և այն, ինչ մենք ունենք, տարակուսանքի է արժանանում ոչ միայն մեր հասարակության կողմից, այլև` դրսի: Բնական է` տնտեսության զարգացման խնդիրներ ունենք»:

Ռ. Քոչարյանի հնարավոր վերադարձի մասին ԱԺ նախագահն ասաց, որ չի ցանկանում անդրադառնալ այդ հարցին: «Մենք Ռոբերտ Քոչարյանի հետ միասին աշխատել ենք, սատարել ենք, այսինքն` քաղաքական համաձայնությունների ենք եկել, և այդ տարիներին, հանձին կառավարության և Ազգային ժողովի, մենք կարողացանք լուրջ հաջողություններ արձանագրել, որովհետև ժամանակաշրջանի հնարավորությունները այդպիսին էին: Առավել ևս` հանձին Անդրանիկ Մարգարյանի, մենք կարողացանք հաղթահարել հոկտեմբերի 27-ի դեպքերը, ապահովել հանրապետության նախագահի թիկունքը: Դրանից հետո` 2001-ից սկսվեց տնտեսական աճը: Դա մի ժամանակաշրջան էր, երբ Հանրապետականը կարողացավ ամեն ինչ անել, որպեսզի հնարավորինս ժողովրդի վիճակը փոխվի: Եվ մի ժամանակաշրջանը մյուսի հետ չի կարելի համեմատել: Իսկ այս պահին տքնում է ամբողջ աշխարհը, և հնարավոր չէ, որ Հայաստանը որոշակիորեն իր վրա չունենա նաև ծանրություն` բարոյական, տնտեսական ու քաղաքական առումով: Համենայն դեպս, ժամանակը ցույց տվեց, որ երբ ժողովուրդը զգում է վտանգ, ոչ թե արտագաղթում է, ինչպես որոշները մտածում էին, այլ միավորվում է»:

Զ. Բաբուխանյան

{youtube}OKE1TZUlBwM{/youtube}

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում