ԱՐՑԱԽԸ ԹԵԿՈՒԶ ՀՀ-Ի ՕԳՆՈՒԹՅԱՄԲ ՊԵՏՔ Է ԸՆԴԳՐԿՎԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏԱՐԲԵՐ ԾՐԱԳՐԵՐՈՒՄ. ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Արխիվ 12-16ԱՐՑԱԽԸ ԹԵԿՈՒԶ ՀՀ-Ի ՕԳՆՈՒԹՅԱՄԲ ՊԵՏՔ Է ԸՆԴԳՐԿՎԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏԱՐԲԵՐ ԾՐԱԳՐԵՐՈՒՄ. ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
1991 թ-ի սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղը հռչակեց իր անկախությունը: ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը այսօր խոսելով Արցախի անկախության մասին, պատմական էքսկուրսով հիշեցրեց՝ ինչ պայմաններում ու ինչ գնով Արցախը դարձավ անկախ:
Պատմության ֆակուլտետի դեկանն անդրադարձավ նաև սահմանային վերջին դեպքերին, որոնց ապացուցեցին՝ հայկական բանակը պատրաստված է և ի զորու է արժանի հակահարվածներ հասցնել հակառակորդին: «Վերջերս մշակութային մի քանի գործիչների հետ եղել ենք դիրքերում, ոգեւորել սահմանապահ զինվորներին, որոնց մեջ կային պատմության ֆակուլտետի ուսանողներ»,- մանրամասնեց պրն Մինասյանը:
Օրեր առաջ Կալիֆոռնայի սենատը միաձայն ճանաչեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Ընդունված բանաձևով նահանգի Սենատը կոչ է անում ԱՄՆ նախագահին և Կոնգրեսին աջակցել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշմանն ու անկախությանը: Բանաձևը հեղինակել է Սենատի անդամ Մայք Գատոն: Սենատի այս քայլը Է. Մինասյանը առաջընթաց է համարում՝ հիշեցնելով, որ միջազգային հարթակում Արցախի ճանաչման ուղղությամբ քայլեր արվում են:
Արցախի հարցերով փորձագետ Լարիսա Ալավերդյանն էլ ասաց, որ պետք է ըստ արժանվույն արժեւորել սեպտեմբերի երկուսի որոշումը, որը մի նոր քայլ էր աշխարհաքաղաքական նոր իրավիճակում: «Ներկայումս Արցախը թեկուզ ՀՀ-ի օգնությամբ պետք է ընդգրկվի միջազգային տարբեր ծրագրերում»,- ասաց բանախոսը:
Լարիսա Ալավերդյանի կարծիքով Հայաստանը Արցախի խնդրին առնչվող բոլոր փաստարկները որպես խաղաքարտ օգտագործել ընդդեմ Ադրբեջանի.«Եթե Ադրբեջանն ունենար Հայաստանի փաստարկների տասը տոկոսը, մենք բոլոր ատյաններում զրկված կլինեինք ձայնի իրավունքից»:
Սոնա Դավթյան

