ՖՐԱՆՍԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ՀԱՄԱՌՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՒՄ Է ՓՈՔՐԻԿ ԻԳՈՐԻ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅԱՆԸ

Արխիվ 12-16

ՖՐԱՆՍԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ՀԱՄԱՌՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՒՄ Է

ՓՈՔՐԻԿ ԻԳՈՐԻ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅԱՆԸ

 

Փոքրիկ ԻԳՈՐ ԶԱՔԻՅԱՆԻ պատմությանը համացանցում շատերն են ծանոթ: Բավական երկար ժամանակ Զաքիյանների ընտանիքը գումար էր հանգանակում, որպեսզի կարողանար Ֆրանսիայում իրականացնել փոքրիկի աչքի վիրահատությունը: Հիշեցնենք, որ երեքուկես տարեկան Իգորին բժիշկներն ախտորոշել էին աչքի խնձորակի սուբատրոֆիա, որը աչքի դանդաղ մահն է, այսինքն` աչքի չափն աստիճանաբար նվազում է եւ քայքայվում: Այժմ արդեն ֆրանսիական կլինիկայում նշանակված է վիրահատության օրը, որը պետք է տեղի ունենա սույն թվականի հոկտեմբերի 3-ին եւ ստուգումներն իրականացնելու համար Զաքյանները պետք է Ֆրանսիայում լինեն արդեն սեպտեմբերի 26-ին: Սակայն, կրկին Զաքիյանների ընտանիքը խոչընդոտի առաջ է կանգնել: Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը երեխային ուղեկցելու թույլտվություն տալիս է ծնողներից միայն մեկին: Այս մասին «Իրավունքը» զրուցեց Իգորի հոր` ՌՈՄԱՆ ԶԱՔԻՅԱՆԻ հետ. «Մարտին եմ որդուս հետ վերադարձել Ֆրանսիայից, այնտեղ մեզ խորհուրդ տվեցին պրոթեզավորել երեխայի աչքը, մինչդեռ Հայաստանում առաջարկում էին հեռացնել այն։ Առաջին վիզան էլ այսպիսի մեծ դժվարությամբ ենք ձեռք բերել, քանի որ դեսպանատունը ձգձգում էր: Ես երկու տարի անընդհատ դիմել եմ իրենց, եւ միայն չորրորդ անգամ եմ ստացել վիզա, եւ այդ ժամանակ էլ թողել են ծնողներից միայն մեկին: Տարել եմ Իգորիս Փարիզի «Adolphe de Rothschild» հոսպիտալը եւ հետազոտելուց հետո ասել են, որ արդեն շատ ուշ է: Չէ՞ որ երկու տարին քիչ ժամկետ չէ, գուցե մի օր էլ շուտ հասցնեինք երեխային Ֆրանսիա, աչքը հնարավոր լիներ բուժել»: Այժմ Ռ. Զաքիյանն առավել դժվար իրավիճակում է հայտնվել, քանի որ նախորդ անգամ Ֆրանսիա մեկնելը ու երեխայի ստուգումներն իրականացնելը գրեթե անհնար էր դարձել, քանի որ երեքուկես տարեկան երեխան առանց մոր պարզապես չի մնում, իսկ միայն մոր հետ մեկնելն էլ անհնար էր: «Հետազոտությունների ողջ ընթացքում տղաս անընդհատ լաց էր լինում ու մոր անունը տալիս: Մինչդեռ աչքի խնձորակի սուբատրոֆիայի դեպքում լաց լինելը խստիվ արգելվում է: Արդյունքում ստիպված եղանք ժամանակից շուտ վերադառնալ, որովհետեւ երեխան այլեւս չէր դիմանում առանց մոր: Ես էլ չէի կարող կնոջս ու երեխային ուղարկել, որովհետեւ կինս ոչ մի լեզվի չի տիրապետում: Այս անգամ նորից դիմել եմ դեսպանատուն, որպեսզի մեզ երկուսիս թողնեն գնալ Ֆրանսիա: Սակայն ինձ կրկին մերժել են եւ ասել, որ ծնողներից միայն մեկը կարող է երեխայի հետ մեկնել»,- ասում է Ռ. Զաքիյանը: Փոքրիկի հոր համար առավել վիրավորական է այն, որ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը մերժում են ծնողներից երկուսին թույլտվություն տալ, քանի որ կարծում են, թե իրենք կլքեն երկիրը ընդմիշտ: Մինչդեռ, ըստ Ռ. Զաքիյանի. «Ես իրենց էլ եմ խոստացել, որ մենք կվերադառնանք, քանի որ հիվանդ ծնողներ ունեմ, որոնց ես եմ պահում: Հայրս երեք անգամ ինսուլտ է տարել, թոշակառու է, ինչպե՞ս կարող եմ նրանց թողնել ու գնալ ընդմիշտ: Ընդամենն ուզում եմ, որ հավատան`ես Ֆրանսիա գնում եմ երեխայիս բուժելու, ոչ թե հանգստանալու կամ ապաստան գտնելու»:

Ի դեպ, հենց մեր զրույցի ընթացքում պարզվեց, որ այսօր փոքրիկ Իգորի հոր` Ռոման Զաքիյանի ծննդյան օրն է, սակայն մեր շնորհավորանքներին ի պատասխան վերջինս նշեց. «Ամեն ինչ սուտ է, քանի դեռ տղայիս երկրորդ աչքը գոնե չենք փրկել, ոչ մեկից նվեր չեմ ուզում, միայն թե կարողանանք ժամանակին գնալ, վիրահատությունն անել երեխայի ու վերադառնալ: Հավանաբար, ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպանն էլ երեխաներ ունի, հուսով եմ, որ գոնե մի անգամ իր սրտի թելադրանքով կառաջնորդվի ու որպես հայր` կհասկանա մեր ապրումները: Ոչ մեկի չեմ ցանկանում անցնել այն ամենի միջով, ինչով ես ու կինս ենք անցել այս տարիների ընթացքում: Մեծ երազանքներ չունեմ, պարզապես ուզում եմ երեխայիս աչքի լույսը չմարի…»


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում