ԵՐԲ ԽԱՆՈՒԹՈՒՄ ՁԵԶ ԴԻՄԱՎՈՐՈՒՄ ԵՆ ԴԻՋԵՅՆԵՐԸ ՈՒ ՀԴՄ ԿՏՐՈՆԻ ՓՈԽԱՐԵՆ ՈՐԱԿՅԱԼ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ ՄԱՏՈՒՑՈՒՄ
Արխիվ 12-16ԵՐԲ ԽԱՆՈՒԹՈՒՄ ՁԵԶ ԴԻՄԱՎՈՐՈՒՄ ԵՆ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ԴԻՋԵՅՆԵՐԸ ՈՒ ՀԴՄ ԿՏՐՈՆԻ ՓՈԽԱՐԵՆ ՈՐԱԿՅԱԼ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ ՄԱՏՈՒՑՈՒՄ
Գիտելիքի օրը տոնական տրամադրություն էր ստեղծել ոչ միայն դպրոցներում, այլ նաեւ հասարակական վայրերում: Տոնից անմասն չմնացին ո՛չ քաղաքական այրերը, ո՛չ մշակութային դեմքերը եւ ո՛չ էլ հասարակական գործիչները: Օրինակ, Երեւանի կենտրոնի խանութներից մեկի տնօրինությունը ուսումնական շրջանի բացման կապակցությամբ անակնկալ էր կազմակերպել երիտասարդների համար: Խանութի հենց մուտքի մոտ գեղեցկադեմ աղջիկները անցորդներին հրավիրում էին ներս, որտեղ հնչում էր որակյալ երաժշտություն պրոֆեսիոնալ դիջեյներ ԷՐՈ ԳՐԱՆԴԻ եւ դիջեյ ԷՐՎԻՆԻ կողմից: Հաճախորդներին սպասվում էր հյուրասիրություն եւ, իհարկե, անակնկալ նվերներ:
Հուսանք, նմանօրինակ միջոցառումները ֆելշմոբային վարակի պես կտարածվեն նաեւ մյուս սպասարկման կենտրոնների ու հասարակական վայրերի վրա: Չէ՞ որ առջեւում ուսանողական բուռն ամիսներն են: Մնում է հուսալ եւ հավատալ, որ սեպտեմբերյան այս տոնական տրամադրությունը կտեղափոխվի նաեւ հասարակական տրանսպորտ, քանի որ թերեւս սա միակ տեղն է, որտեղ կիսակռացած մարդիկ ու խցանումների մեջ նյարդեր քայքայող վարորդը երբեք չեն ժպտում:




Նյութը` ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ

