ՄԵԿՆԱՐԿԵՑ ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻՆ

Արխիվ 12-16

ՄԵԿՆԱՐԿԵՑ ՆՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻՆ


Գիտելիքի միջազգային օր՝ Սեպտեմբերի 1, որով այսօր ազդարարվեց նոր ուսումնական տարին: Նոր հույսեր ու սպասումներ, տոնական տրամադրություն՝ համեմված գունագեղ ծաղկեփնջերով, փուչիկներով: Որպես Գիտելիքի օր՝ Սեպտեմբերի 1-ը սկսել է նշվել ԽՍՀՄ-ում։ Մինչ 20-րդ դարի 30-ական թվականները ԽՍՀՄ-ում ուսումնական տարվա սկիզբը պաշտոնապես հաստատված չէր, երբ 1930թ.-ի օգոստոսի 14-ին Ժողովրդական կոմիսարների խորհուրդը որոշեց, որ 8-10 տարեկան բոլոր երեխաները պիտի դպրոց ընդունվեն աշնանը։ 1980թ. հոկտեմբերի 1-ին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի որոշման համաձայն` Սեպտեմբերի 1-ը պաշտոնապես հայտարարվեց Գիտելիքի օր։ Տոնի կապակցությամբ ամենքն են շնորհավորում ու բարեմաղթություններ հղում գիտության հետ ուղղակի կապ ունեցողներին:

Այսօր գիտելիքի օրվա կապակցությամբ իր շնորհավորանքներով «Բյուրակն» կրթահամալիրում էր Մանկավարժական նախաձեռնություն հայկական ասոցիացիայի նախագահ ԱՐԱ ԻՍՊԻՐՅԱՆԸ: « «Բյուրակն» կրթահամալիրն այն եզակի ուսումնական հաստատություններից է, որտեղ ուսումանական գործընթացը կազմակերպվում է համագործակցային գաղափարախոսության հիման վրա, որը լավագույն հնարավորությունն է ընձեռում լուծելու ներկայումս հանրության առջև ծառացած կրթական հիմնախնդիրները: Շնորհավորում եմ բոլորիդ, մաղթում անսպառ ուժ ու եռանդ, հաջող ուսումնական տարի»,- ասաց պարոն ԻՍՊԻՐՅԱՆԸ:

Կրթահամալիրի սաներին իր ողջույնի խոսքն ուղղեց նաև տնօրեն Սպարտակ Մկրտչյանը, այնուհետև, ավանդույթի համաձայն, առ աշակերտները մաղթանքի խոսքով հանդես եկավ Տեր Սմբատ քահանա Սարգսյանը: Նախորդ տարվա ընթացքում գերազանց առաջադիմություն ցուցաբերած աշակերտներն էլ պարգևատրվեցին գովասանագրերով՝ տոնն առավել ոգևորիչ դարձնելով:

ԱՊՀ գրեթե բոլոր երկրներում Գիտելիքի օրը պետական տոն է համարվում:

 

 

ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում