ՉԻՉԱՐԻՏՈՆ «ՌԵԱԼՈՒՄ» ԿԽԱՂԱ 14 ՀԱՄԱՐԻ ՄԱՐԶԱՇԱՊԻԿՈՎ
Արխիվ 12-16ՉԻՉԱՐԻՏՈՆ «ՌԵԱԼՈՒՄ» ԿԽԱՂԱ 14 ՀԱՄԱՐԻ ՄԱՐԶԱՇԱՊԻԿՈՎ

Մադրիդի «Ռեալը» հաստատել է «Մանչեսթեր Յունայթեդի» մեքսիկացի հարձակվող Խավյեր Էրնանդեսին մեկ տարով վարձակալելու մասին տեղեկատվությունը: Չիչարիտոն բուժզննում է անցել «Արքայական» ակումբում եւ ընթացիկ մրցաշրջանում կխաղա 14 համարի մարզաշապիկով: Իսպանական ակումբը 26-ամյա մեքսիկացու համար վճարելու է 2 միլիոն եվրո:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

