ՇԱՐԱ ՏԱԼՅԱՆԻ ԹՈՌՆՈՒՀՈՒ ԽԼՎԱԾ ԲՆԱԿԱՐԱՆԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ

Արխիվ 12-16

ՇԱՐԱ ՏԱԼՅԱՆԻ ԹՈՌՆՈՒՀՈՒ ԽԼՎԱԾ ԲՆԱԿԱՐԱՆԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՀԱՐՈՒՑՎԵԼ Է

ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ


Արդեն մի քանի տարի է՝ սիրված երգիչ Շարա Տալյանի թոռնուհին՝Ռուզաննա Բաբաջանյանը,  ապրում է  փողոցում՝ մուրացիկի և անօգնականի կարգավիճակում: Նա երբեմն հայտնվում է «Հանս Քրիստան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամում: Այս մասին «Իրավունքին» հայտնեց  հիմնադրամի հոգեբան Համլետ Հովհաննիսյանը: «Վերջին անգամ նա այստեղ եղել է մոտ տասն օր առաջ: Գալիս է, գրեթե ոչ ոքի հետ չի շփվում: Մեկ էլ տեսար՝ անհետացել է»,- ասաց պրն Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ  հեռավոր ազգականն օգտվել է անկողնային հիվանդ Շարա Տալյանի դուստր Լուսյա Տալյանի անօգնական վիճակից ու խլել նրա բնակարանը: Արդյունքում՝ 80-ամյա հիվանդ կինն իր միակ բնակարանը 2007 մարտի 2-ին նվիրել է ոչ թե մոտ 60 տարեկան իր հարազատ դստերը, այլ հեռավոր ազգականին և 2008թ. փետրվարի 1-ին մահացել:

Ռ.Բաբաջանյանի փաստաբան Մելանյա Առուստամյան էլ  մեզ հետ զրույցում ասաց, որ իր պաշտպանյալը տառապում  է «շիզոֆրենիա» հիվանդությամբ, բայց չի սիրում, երբ նրան այդ մասին հիշեցնում են:

Տեղեկացնենք, որ Կենտրոն և Նորք -Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր Ռ, Բաբաջանյանի փաստաբանի՝այդ կասկածելի նվիրատվությունն անվավեր ճանաչելու մասին հայցը: Փաստաբանները՝ Մելանյա Առուստամյանն ու Մոնիկա Հակոբյանը, դատական  վճիռը բողոքարկել են վերաքննիչ դատարան: Դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի իննին, ժամը՝ 11:45-ին:

Բնակարանը խլելու առնչությամբ  փաստաբանի տեղեկացմամբ  հարուցվել է  նաև քրեական գործ. «Քրեական գործը հարուցվել էր  Շարա Տալյանի ընտանիքի բարեկամ, ՀՀ ԳԱԱ անդամ Ռեմ Ղազանչյանի պահանջով, որը, սակայն մերժվել էր:  Ռեմ Ղազանչյանը  բաց էր թողել դատախազին յոթնօրյա ժամկետում  բողոքարկելու իրավունքը: Մենք դիմեցինք դատարան, որն էլ  գտավ, որ քննիչի կողմից խախտվել է Ռեմ Ղազանչյանին բողոքարկման կարգի բացատրման  իրավունքը:  Դիմեցինք  կենտրոնի դատախազին, նա էլ մեր դիմումը մակագրեց քննիչին, որպեսզի վերջինս  դատախազի բողոքարկման  ժամկետը հարգելի համարի: Քննիչը հարգելի չհամարեց: Մենք նորից բողոքարկեցինք.կենտրոնի դատախազն էլ քրեական գործ  հարուցելու մասին քննիչի մերժման որոշումը չեղյալ համարեց և հարուցեց նոր քրգործ: Իսկ թե ինչ է  պարզել նախաքննական մարմինը քրեական գործի շրջանակներում, դեռ չգիտենք»:

Ըստ  փաստաբանի՝քրեական գործ պետք է հարուցվի, քանի որ կասկածներ կան, որ  բնակարանը  խլվել է խաբեությամբ, բռնությամբ և սպառնալիքների  միջոցով:

Ռ. Բաբաջանյանի փաստաբանը նաև ասաց, որ իրենք  վերաքննիչ դատարանում պահանջելու են կասեցնել բնակարանի խլման առնչությամբ հարուցված  քաղաքացիական գործը, որպեսզի քրեական գործի շրջանակներում կարողանան հասնել արդյունքի:

Սոնա Դավթյան

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում