«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՒՅՆԵՐ»-Ի ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ՆԵՐԴԱՇՆԱԿՈՒԹՅԱՆՆ ԱԿԱՆԱՏԵՍ ԿԼԻՆԻ ՆԱԵՎ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ

Արխիվ 12-16

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՒՅՆԵՐ»-Ի  ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ՆԵՐԴԱՇՆԱԿՈՒԹՅԱՆՆ ԱԿԱՆԱՏԵՍ ԿԼԻՆԻ ՆԱԵՎ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանը իր 50-ամյակը կնշի անհատական ցուցահանդեսի բացումով , որը տեղի կունենա սեպտեմբերի 3-ին` ՀՀ Նկարիչների միության մեծ ցուցասրահում:  «Հայաստանի գույներ» խորագիրը կրող ցուցահանդեսում կներկայացվի գեղանկարչի մոտավորապես 80 աշխատանքեր, որոնց մեծ մասը հանրությունն առաջին անգամ է տեսնելու: «Ես առանձնահատուկ պատասխանատվությամբ եմ պատրաստվել այս ցուցահանդեսին: Սա ինձ համար առաջին հերթին հաշվետու ցուցահանդես է, 50 տարին քիչ չէ… Շատ բծախնդիր ընտրություն եմ կատարել»,-նշեց ՆԻԿՈԼ ԱՂԱԲԱԲՅԱՆԸ: «Հայաստանի գույների» հեղինակը մեկ անգամ եւս փաստեց, որ Հայաստանը գեղեցիկ եւ հրաշալի երկիր է եւ ցանկություն հայտնեց, որ բոլորն` անկախ ամեն ինչից սիրեն Հայաստանը եւ միմյանց: «Շատ են ասում, որ իմ նկարները լուսավոր ու պայծառ են, այդպիսին է նաեւ մեր երկիրը: Աշխարհում լավն էլ կա վատն էլ, մարդ պետք է փորձի շատացնել լավը եւ խոսի լավի մասին»,-շեշտեց գեղանկարիչը:

Ն. Աղաբաբյանը խոստովանեց, որ եթե իր նկարները հայ ժողովրդին ոչինչ չպետք է տան, ապա հետաքրքիր չէ, թե այլ ժողովուրդների ինչեր կտան.«Մենք բարձր գեղանկարչություն ունենք, ես կարեւորում եմ, երբ մենք ենք միմյանց արժեւորում, որովհետեւ այդ արժեւորման արդյունքում հարստանում ենք ինքներս, որի վերջնական արդյունք էլ այն է լինում, որ ձեւավորվում է հոգեւոր եւ բարոյական երկիր: Մեր իրական արժեքը հոգեւոր արժեքն է»,-ավելացրեց գեղանկարիչը:

Անդրադառալով «Իրավունքի» այն հարցին, թե որն է գերիշխում «Հայաստանի Գույներ»-ում, գեղանկարիչը պատասխանեց. «Այստեղ գերիշխում են երեք գույներ` ծիրանագույն, կապույտ եւ կարմիր,  իսկ մնացածը երանգներ են: Նշած երեք գույները սրբ. Երրորդության խորհուրդն ունեն` կարմիրը` Աստծո գույնն է, կապույտը` Քրիստոսի, ծիրանագույնը`սրբ. Հոգու: Պատահական ոչինչ չկա մեր երկրում: Այս երեք գույները հզոր են մեր մեջ, այս գույներում Աստվածային ներդաշնակություն կա»:

Հայաստանի Նկարիչների Միության անդամ Հրանտ Թադեւոսյանը գեղանկարչին բնորոշեց, որպես բնությունը ծայրից ծայր հասկացող նկարչի, ով հմտորեն տիրապետում է գույների համադրությանը. «Հայկական գեղանկարչության մեջ մուտք է գործել հզոր մի անհատականություն, որը դեռ շատ ասելիքներ ունի, նրա բարի լույսերը եւ բարի օրերը դեռ գալու են»,-ընդգծեց ՀՐԱՆՏ ԹԱԴԵՒՈՍՅԱՆԸ:

Գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանը ծնվել է ՀՀ Տավուշի մարզի Կողբ գյուղում: 1986 թվականին ավարտել է Երեւանի մանկավարժական ինստիտուտի նկարչա-գծագրական ֆակուլտետը: 1992 թվականից ՀՀ նշկարիչների Միության անդամ է: Գեղանկարիչն ունեցել է 60-ից ավել ահատական ցուցահանդեսներ Հայաստանում եւ արտասահմանում:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

 

 

 

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում