Ի՞ՆՉ ՃԱԿԱՏԱԳԻՐ Է ՍՊԱՍՎՈՒՄ ԱՆՕԹԵՎԱՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈԳԵԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՑՈՂՆԵՐԻՆ

Արխիվ 12-16

Ի՞ՆՉ ՃԱԿԱՏԱԳԻՐ Է ՍՊԱՍՎՈՒՄ ԱՆՕԹԵՎԱՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ  ԳՏՆՎՈՂ ՀՈԳԵԿԱՆ

ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՑՈՂՆԵՐԻՆ


«Հանս Քրիստիան  Քոֆոեդ» բարեգործական հիմնադրամում ձմռանը, այսպես ասած, իսկական  աշխուժություն է տիրում: Եղանակի ցրտելուն զուգահեռ շատ անօթեւաններ հանգրվանում են բարեգործական այս հիմնադրամում, որն իսկական փրկություն է նրանց համար: «Իրավունքի» հետ զրույցում հիմնադրամի հոգեբան Համլետ Հովհաննիսյանն ասաց, որ իրենց մոտ քիչ չեն նաև հոգեկան խնդիրներով անձինք, որոնց շուտով կտեղափոխեն հոգեբուժարական հաստատություններ:  Ըստ Հովհաննիսյանի՝ նրանց հիմնականում հիմնադրամ   են բերում  հարազատները, որոնք ներկայանում են որպես   հարևան՝ իրենց հարազատից ազատվելու համար: «Վերջերս առողջապահության նախարարության  հետ մեր հիմնադրամի ղեկավարությունը  հանդիպում է ունեցել: ԱՆ-ը որոշել է պայմանավորվել հոգեբուժական կենտրոնների հետ, լուծել մեզ մոտ գտնվող հոգեկան  հիվանդների  փաստաթղթային հարցերը և նրանց այնտեղ տեղափոխել: Մենք չենք կարող այդ մարդկանց մեզ մոտ պահել, բուժել, քանի որ դեղեր չունենք, բացի այդ՝ մեր հաստատությունը այլ ուղղվածություն ունի»,- ասաց Հ. Հովհաննիսյանը:

Ինչ վերաբերում է հարազատների հետ վիճած և մի քանի օր հիմնադրամում բնակված, իսկ հետագայում տուն վերադարձած հաշմանդամ ազատամարտիկ Սամվել Մելոյանին,ում անդրադարձել էր «Իրավունքը»  հուլիսի 28-ի և 31-ի հրապարակներում, Համլետ Հովհաննիսյանի խոսքով՝ որևէ լուր նրանից չկա. «Հավանաբար, հաշտվել է հարազատների հետ, երևի լեզու են գտել»:

Հիմնադրամում գտնվող մյուս ազատամարտիկ Արսեն Օհանյանն էլ   պետք է  տեղափոխվի խնամքի կենտրոն: «Մենք հիմա այդ հարցերով ենք զբաղվում»,- եզրափակեց  հոգեբանը:

Սոնա Դավթյան

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում