ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. ՉԻՉԱՐԻՏՈՆ՝ «ՌԵԱԼՈՒՄ»
Արխիվ 12-16
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. ՉԻՉԱՐԻՏՈՆ՝ «ՌԵԱԼՈՒՄ»
Մադրիդի «Ռեալը» պաշտոնապես հայտարարել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» մեքսիկացի հարձակվող Խավյեր Էրնանդեսին մեկ տարով վարձակալելու մասին: Էրնանդեսը, նույն ինքը Չիչարիտոն «Մանչեսթեր Յունայթեդ» էր տեղափոխվել 2010 թվականին մեքսիկական «Գվադալահարայից»: Անգլիական թիմի կազմում 154 հանդիպումներում խփել է 59 գնդակ, դարձել է Անգլիայի կրկնակի չեմպիոն եւ սուպերգավաթակիր:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

