ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՌՄԱՄԲ ԻՆՁ ԼԱՎ ԵՄ ԶԳՈՒՄ, ԱՊԱՔԻՆՎՈՒՄ ԵՄ. ԱՐՍԵՆ ԽՈՋՈՅԱՆ
Արխիվ 12-16ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՌՄԱՄԲ ԻՆՁ ԼԱՎ ԵՄ ԶԳՈՒՄ, ԱՊԱՔԻՆՎՈՒՄ ԵՄ. ԱՐՍԵՆ ԽՈՋՈՅԱՆ
Ադրբեջանի գերությունից վերադարձած Վերին կարմիրաղբյուր գյուղի 23-ամյա բնակիչ Արսեն Խոջոյանն մեկ շաբաթից ավելի է՝ գտնվում է մաշկաբանության և սեռավարակների գիտաբժշկական կենտրոնում: Այդ մասին «Իրավունքին» հետ զրույցում ասաց Արսեն Խոջոյանի մայրը՝ տիկին Սվետլանան:
Քանի որ որդու մաշկային փսորիազը չի անցնում, Արսենը պառկել է հիվանդանոց՝ լիարժեք բուժում ստանալու համար: «Ընդհանուր առմամբ ասում են՝ լավ է, բայց փսորիազը չի անցնում»,- ասաց Արսենի մայրը:
Ինչ վերաբերում է բանկից վերցրած վարկը փակելուն, Սվետլանա Խոջոյանի խոսքով՝ մի մասը փակել են, մի մասն էլ դեռ պետք է փակեն: Աստիճանաբար փակում ենք: «Բայց էս պահին մեզ հետաքրքրում է Արսենի առողջական վիճակը»,- եզրափակեց Սվետլանա Խոջոյանը:
Կապ հաստատեցինք նաև Արսեն Խոջոյանի հետ: Վերջինիս խոսքով՝ մինչև շաբաթվա վերջ դեռ բժշկական կենտրոնում է մնալու: «Ընդհանուր առմամբ ինձ լավ եմ զգում, աստիճանաբար ապաքինվում եմ»,-ասաց Արսենը:
Խոսելով բանկից վերցրած վարկը մարելու մասին, մեր զրուցակիցն ասաց, որ դեռ 350.000 դրամ դեռ պետք է բանկին վճարի:
Սոնա Դավթյան

