ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ ԻՐԱՐԱՆՑՈՒՄ Է. ՃՈ-Ն ՉԻ ՀԱՍՑՆՈՒՄ
Արխիվ 12-16ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ ԻՐԱՐԱՆՑՈՒՄ Է. ՃՈ-Ն ՉԻ ՀԱՍՑՆՈՒՄ
Այսօր սեպտեմբերի 1-ին է, գիտելիքի օրը, շաբաթվա օրերից երկուշաբթի: Սպասելի եռ ու զեռ է հանրապետությունում, իսկ մայրաքաղաքում իսկական իրարանցում է: Այս պահին փակ են Երեւանի Մյասնիկյան, Տերյան-Աբովյան փողոցները, դժվար անանցանելի է նաեւ Բաղրամյան փողոցը: Ի դեպ սրանք այն փողոցներն են, որտեղով աշխատանքի եւ ԲՈՒՀ են շտապում շատ քաղաքացիներ, դպրոցականներ, ուսանողներ: Ճանապարային ոստիկանները չեն հասնցնում կարգավորել ստեղծված իրավիճակը, ոմանք անգամ թեթեւ վիճաբանության են բռնվում վարորդների, քաղաքացիների հետ: Վավանաբար ՃՈ-ն չէր պատկերացնում, որ Հայաստանում արտագաղթի թվերը պարզապես ուռճացված են:
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

