«ԲԱՐՍԵԼՈՆԱՆ» ԵՐԿՐՈՐԴ ՀԱՂԹԱՆԱԿՆ Է ՏԱՆՈՒՄ(Տեսանյութ)
Արխիվ 12-16«ԲԱՐՍԵԼՈՆԱՆ» ԵՐԿՐՈՐԴ ՀԱՂԹԱՆԱԿՆ Է ՏԱՆՈՒՄ(Տեսանյութ)
Իսպանիայի առաջնության երկրորդ տուրում կատալոնական «Բարսելոնան» մրցակցի հարկի տակ նվազագույն հաշվով առավելության հասավ «Վիլյառեալի» նկատմամբ՝ տանելով երկրորդ հաղթանակը: Թեեւ ողջ հանդիպման ընթացքում կատալոնացիները տարածքային եւ խաղային առավելություն ունեին, բայց բացել հանդիպման հաշիվը հաջողվեց միայն 81-րդ րոպեին: Փոխարինման դուրս եկած իսպանացի 19-ամյա կիսապաշտպան Սանդրո Ռամիրեսն իր առաջին գոլը խփեց «Բարսելոնայի» կազմում: Ռամիրեսի գնդակը հաղթական էր կատալոնացիների համար:
«Վիլյառալ» - «Բարսելոնա»՝ 0:1
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

