ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԸ` ԱՆԳԵԼԱ ՄԵՐԿԵԼԻ ՆՍՏԱՎԱՅՐՈՒՄ
Արխիվ 12-16ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԸ` ԱՆԳԵԼԱ ՄԵՐԿԵԼԻ ՆՍՏԱՎԱՅՐՈՒՄ
Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, գերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն այսօր`օգոստոսի 31-ին, հրավիրվել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի նստավայր` մասնակցելու "Բաց դռների օր" միջոցառմանը: Արթուր Աբրահամը հանդիպումներ է ունեցել Անգելա Մերկելի աշխատակազմի պաշտոնյաների հետ, նրանց և գերմանական հեռուստալրագրողների հետ զրույցում բարձրաձայնել Գերմանիա ներգաղթած օտարերկրացիների խնդիրների մասին:Հավելենք նաեւ, որ Արթուր Աբրահամը (40-4, 28 նոկաուտ) ամենօրյա մարզումների մեջ է Բեռլինում, նա պատրաստվում է սեպտեմբերի 27-ին Գերմանիայի Քիլ քաղաքում կայանալիք մենամարտին: Արթուր Աբրահամի մրցակիցը բրիտանացի Փոլ Սմիթն է (35-3, 20 նոկաուտ):
Տեղեկատվությունը տրամադրեց Արթուր Աբրահամի հայաստանյան մամլո խոսնակ Սիրան Գրիգորյանը:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

